Բանպո
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | քաղաք և հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
Քաղաք | Baqiao District? և Hotan? |
Բնակավայր | Սիան |
![]() |
Բանպո (չինարեն՝ 半坡)՝ հնագիտական հուշարձան Չինաստանում (Շենսի)։ Բացվել է 1953 թվականին, գտնվում է Հուանհեյի հովտում՝ Սիան քաղաքից արևելք։ Բանպոյում հայնաբերվել են մի քանի լավ կազմակերպված նեոլիտի դարաշրջանի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4500 թվականին (այլ աղբյուրների համաձայն՝ մ.թ.ա 3-րդ հազարամյակի սկզբին [1]): Բանպոի պեղումների տարածքը ընդգրկում է մոտ 5 հա տարածք, որի շուրջ հին ժամանակներում խրամատ է կառուցվել՝ 5-6 մետր լայնությամբ և 300 մետր երկարությամբ[2]։ Տները կլոր էին, կառուցված կավից և փայտից, կախովի կտրուկ ծղոտե տանիքներով։ Տների հիմքերը ցածր էին։ Քարից և ոսկորներից պատրաստված գործիքները լավ ներկայացված են որպես «կարմիր կերամիկա»։ Խրամատից դուրս կային նաև համայնքային գերեզմանատներ[3]։ Տների մեծ մասը կիսանկաուղային էր, հատակը մեկ մետր ցածր հողի բարձրությունից։
Հետազոտողները Բանպոն վերագրում են Յանշաոյի նեոլիթյան մշակույթին[4]։ Բանպոի նման հնագիտական վայրերը հնագետները վերագրում են այս մշակույթի «Բանպո փուլին» (5000 — 4000 թթ. մ.թ.ա.): Բանպոյի պեղումներն իրականացվել են 1954-1957 թվականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Под ред. Е. М. Жукова Баньпо // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. — 1973—1982.
- ↑ «Общие сведения о городе Сиань»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-14-ին։ Վերցված է 2010-02-23
- ↑ Ching et al, Francis D.K. A Global History of Architecture. — New York: John Wiley and Sons, 2007. — С. 8—9. — ISBN 0-471-82451-3
- ↑ Музей Неолитическая деревня Баньпо
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Allan, Sarah (ed), The Formation of Chinese Civilization: An Archaeological Perspective, ISBN 0-300-09382-9
- Chang, Kwang-chih The Archaeology of Ancient China, ISBN 0-300-03784-8
- Liu, Li. The Chinese Neolithic: Trajectories to Early States, ISBN 0-521-81184-8