Բանշի (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանշի
Հրատարակման պատմություն
ՀեղինակRoy Thomas? և Werner Roth?
Դերակատար / ՁայնՔալեբ Լենդրի Ջոնս
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Sean Cassidy
Տեսակկոմիքսների կերպար, մուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրՄեյո
Սեռարական
Քաղաքացիություն Իռլանդիա
Կրոնկաթոլիկություն
ԶբաղմունքԴասղեկ, barker, հանցագործ, դետեկտիվ և սուպերհերոս
ԵրեխաներSiryn?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Իքս կորպուս, Generation X?, Factor Three?, Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ և Ինտերպոլ
Հատուկ ուժեր և ունակություններ
sonic scream?

Բանշի (անգլ.՝ Banshee), իրական անուն՝ Շոն Քեսիդի (անգլ.՝ Sean Cassidy), Marvel Comics կոմիքսների ընկերության հորինված սուպերհերոս, Իքս մարդիկ թիմի անդամներից։ Ստեղծել են գրող Ռոյ Թոմասը և նկարիչ Վերներ Ռոթը, Բանշին առաջին անգամ հայտնվել է X-Men vol. 1 #28 կոմիքսում (1967 թվականի հունվար)։

Ծնունդով Իռլանդիայից է։ Բանշի մուտանտն ունի ցանկացած երկարության գերձայնային ալիքներ արձակելու ունակություն, որոնք շատ ժամանակ անորսալի են մարդկային ականջի համար։ Իր անունը ստացել է բանշի կախարդի անունից, որն իռլանդական դիցաբանության կերպար է և տիրապետում է շատ հզոր ճիչի։

Ինտերպոլի և Նյու Յորքի ոստիկանության նախկին գործակալ է։ Բանշին տարիքով շատ ավելի մեծ է Իքս մարդկանց անդամների մեծմասնությունից և եղել է թիմի առաջին անդամներից մեկը, իսկ 90-ականների ընթացքում եղել է Իքս դարաշրջան պատանեկան թիմի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Քեսիդին ծնվել է Իռլանդիայում և դարձել է ոչ մեծ հարստության և Քեսիդի Կիպում գտնվող ամրոցի ժառանգորդ։ Երիտասարդ հասակում նա ամուսնացել է Մեյվ Ռուրկի հետ և Իտերպոլում ստացել է տեսուչի աշխատանք։ Շոնի առաջադրանքներից մեկի ժամանակ նրա կինը հասկանում է, որ հղի է և դուստր է ծննդաբերում՝ Թերեզա Քեսիդիին։ Շուտով Մեյվը մահանում է ռմբակոծության արդյունքում, իսկ Շոնի եղբայր Թոմը, նրա հետ կապվելու միջոց չգտնելով, Թերեզային վերցնում է իր խնամքի տակ։ Վերադառնալով Շոնը իմանում է կնոջ մահվան մասին և մինչև նրա եղբայրը կհասցներ ասել նրան դստեր մասին, Շոնը հարվածում է Թոմին ճիչի ուժեղագույն ձայնային ալիքով՝ մեղադրելով նրան Մեյվի մասին բավականաչափ չհոգալու մեջ։ Դրանից հետո Շոնը զայրացած թռչում է, իսկ Թոմը երդվում է պատասխան տալ նրան և երբեք չասել Թերեզային իր իրական հոր մասին։

Քեսիդին լքում է Ինտերպոլը և դառնում է ոչ նահանգային դետեկտիվ։ Քևին Սիդնի անունով չարագործը հանդիպում է Շոնին և առաջարկում է նրան ընդունվել Ֆակտոր երեք անունով կազմակերպություն, բայց իմանալով Սիդնիի իրական նպատակների մասին՝ Շոնը հրաժարվում է։ Բացի այդ Ֆակտոր երեքին հաջողվում Շոնին գերի վերցնել և ստիպել նրան ենթարկվել իրենց հրամաններին և կատարել իրենց առաքելությունները։ Հենց այդ ժամանակ էլ Շոնը վերցնում է Բանշի մականունը՝ իռլանադական դիցաբանության կախարդներից մեկի անվան համաբանությամբ։ Ֆակտոր երեքի առաքելություններից մեկի ժամանակ Նյու Յորքում Շոնը հանդիպում է մուտանտ սուպերհերոսների թիմի՝ Իքս մարդկանց հետ։ Պրոֆեսոր Իքսը կարողանում է ազատել Շոնին և նրանց օգնությամբ Շոնը կարողանում է հաղթել Ֆակտոր երեքին և միանալ թիմին[1]։

Մի քանի տարի անց Քսավյերը առաջարկում է Բանշիին միանալ մուտանտների երկրորդ խմբին[2]։ Նա համաձայնվում է և Պրոֆեսոր Իքսի Կիկլոպի, Փոթորկի, Կուղխի, Գիշերային օձի, Արևային կրակի և Մրրկահավի հետ դառնում է Նոր Իքս մարդիկ թիմի անդամ։ Բանշին մասնակցում է թիմի շատ առաքելությունների և սյուժեի բանալի տեսարաններին, այդ թվում՝ Փյունիկի և Շի’արի առաջին անգամ հայտնվելու ժամանակ։ Այդ ժամանակ էլ Բանշին հանդիպում է Իքս մարդկանց կողմնակիցներից մեկին՝ Մոյրա Մաքթագերթին և սիրահարվում նրան[3]։ Դրա հետ մեկտեղ Շոնը հաճախ է վեճերի մեջ լինում եղբոր՝ Թոմի և չարագործ Ջագերնաութի հետ[4]։

Բանշին կարճ ժամանակով կորցնում է իր գերբարձր ձայներ արձակելու ունակությունը, քանի որ մարտերից մեկի ժամանակ վնասել էր ձայնալարերը և որոշում է լքել Իքս մարդկանց, որպեսզի մնա Մոյրա Մաքթագերթի հետ, բայց ուժերը վերականգնելուց հետո վերադառնում է թիմ[5]։ Երկար ժամանակ Էմմա Ֆրոսթի հետ եղել է Իքս սերունդ թիմի երիտասարդ մուտանտների մարզիչ և ուսուցիչ։

Փորձելով փրկել ինքնաթիռը Հրաբխի հարձակումից՝ Բանշին բարձրանում է օդ և ձայնային ալիքների օդային հոսանքների շնորհիվ փորձում է փոխել ինքնաթիռի հետագիծը, բայց նրա ուժերը այդքան էլ բավարար չեն լինում, քանի որ նրա կոկորդը մինչև վերջ դեռ չէր բուժվել վնասվածքից հետո։ Ինքնաթիռը թռչում է ուղիղ դեպի Շոնը և բախվում են իրար[6]։ Հետո Կուղխը և Գիշերային օձը գտնում են Բանշիի անկենդան մարմինը ջարդված ինքնաթիռի բեկորների մեջ և գալիս են այն եզրահանգման, որ նա և բոլոր ուղևորները մահացել են[7]։

Հետո Բանշին մի քանի անգամ հայտնվում է սյուժետային գծերում. վիրուսի արդյունքում վերակենդանացած մուտանտների մեջ, «Քաոսի պատերազմ» սյուժետային գծում և «Խավարի կառավարում» սյուժեում[8][9][10]։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանշիի տարբերվող ունակությունը ուժեղ՝ թոքերը, կոկորդը և ձայնալարերն են, որոնք ունակ են ստեղծելու տարբեր հաճախականության ձայնային ալիքներ։ Դրանց օգնությամբ նա կարող է խլացնել հակառակորդին նույնիսկ պաշտպանիչ ականջակալների միջով, առաջացնել սրտխառնոց, հակակողմնորոշում կամ գիտակցության կորուստ։ Նաև նա կարող է ստեղծել հարվածային ձայնային ալիքներ, որն ունակ է ոչնչացնելու պինդ առարկաներ։ Օգտագործելով իր կողմից ուսումնասիրված առաձգական ալիքները՝ նա կարողանում է կատարել էխոլոտ գործողություն և շարքից հանել հակառակորդի լոկացիոն սարքերը կամ ռադարները։

Շոնի մարմնի ի ծնե յուրահատկությունները նրան թույլ են տալիս պաշտպանվել ձայնային ալիքների վտանգավոր ազդեցությունից, սակայն նրա մարմինը խոցելի է սովորական վնասվածքների համար այն դեպքերում, երբ օգտագործում է ձայնային վահանը։ Լսողության յուրահատկությունները նրան թույլ են տալիս կենտրոնանալ միջավայրում կոնկրետ ձայնի վրա, խլացնել այն կամ ուժեղացնել, կամ էլ ընդհանրապես լռեցնել։ Բանշին կարողանում է թռչել ձայնի արագությամբ, ինչպես նաև իր հետ ուղևորներ վերցնել։ Շոնը և նրա զարմիկ Թոմասը, որը հայտնի է նաև «Սև Թոմ» անունով, ունեն միմյանց նկատմամբ դիմադրողականություն, բացի Թոմի այն հնարավորություններից, որը նրանք հետո է ստացել՝ արհեստական ճանապարհով։

Բացի գերունակություններից՝ Բանշին տիրապետում է նաև ռազմավարական-օպերատիվ գործունեության և լրտեսության հմտություններով, լավ է տիրապետում զենքին և մարտական շարժումներին, որոնք նա սովորել է Ինտերպոլում աշխատելու ժամանակ։ Հրաշալի ուսուցիչ, ռազմավար և կազմակերպիչ է, նաև քանթրի երաժշտության և դաշնամուրային երաժշտության երկրպագու։

Որպես Բանշի՝ Շոնը կրել է սինթետիկ հագուստ, որոնք նրան թույլ էր տալիս խուսափել օդի հետ շփումից, նրա վրա ամրացված էին թևեր, որոնց շնորհիվ նա կարողացել է թռչել օդային հոսանքներով, որոնք առաջանում էին սեփական ձայնային ալիքներից։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանշին հայտնվել է Իքս մարդիկ մուլտիպլիկացիոն սերիալում, որտեղ նրան հնչյունավորել է Ջերեմի Ռեչֆորդը։ Ըստ սյուժեի նա պայքարում է Սև Թոմ Քեսիդիի դեմ և հարաբերությունների մեջ է Մոյրա Մաքթագերթի հետ։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասան Ջերեմի Ռեչֆորդը կատարել է Բանշիի դերը 1996 թվականի «Իքս սերունդ» ֆիլմում։ Ըստ սյուժեի նա Էմմա Ֆրոսթի հետ աշխատում է Քսավյերի շնորհալի երիտասարդների համար դպրոցում։ Ֆիլմում նրա ունակությունները նման են բնօրինակին։ Նա կարող է ստեղծել ձայնային ալիքներ, որոնք կարող են խլացնել մարդկանց։
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում նրա և նրա աղջկա անունը կարելի է տեսնել Սթրայքերի համակարգչում, երբ Միստիկը կրկնօրինակում է Ցերեբրոյի և Մագնետոյի մասին ֆայլերը։ Նրա դուստրը՝ Սիրենան, հայտնվում է երկրորդ և երրորդ ֆիլմերում։
  • Բանշին 2011 թվականի «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմի գլխավոր կերպարներից է։ Նրա դերը կատարել է դերասան Կալեբ Լենդրի Ջոնսը[11]։
  • Համաձայն Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմի՝ 1973 թվականին Բանշին արդեն սպանվել էր Բոլիվեր Թրասքի մարդկանց կողմից[12][13][14]։

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանշին հայտնվել է որպես ոչ խաղային կերպար «X-Men Legends II: Rise of Apocalypse» խաղում, և նրան հնչյունավորել է դերասան Քուինտոն Ֆլինը։

Հիշատակում փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանշին հայտնվել է 2003 թվականի ամերիկյան The Juggernaut Bitch!! համացանցային մեմում, որը հանդիսանում է My Way անունով թատերական խմբի կողմից Իքս մարդկանց թշնամու՝ Ջագերնաութի ծաղրանամանակումը[15]։ Տեսահոլովակը այնքան հանրաճանաչ դարձավ համացանցում, որ նրա գիծը կարելի է նկատել «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում՝ Քիթի Փրայդի և Ջագերնաութի կռվի ժամանակ։ Ծաղրանմանակման պաշտոնական տարբերակում բոլորը բացականչությունները արձակում է Բանշին՝ ծաղրանմանակելով «Իքս մարդիկ» մուլտսերիալի «Փյունիկի սագա, մաս 3։ Բանշիի լացը» հատվածներում իր բարձր ճիչ արձակելու ունակությունը, նաև ասում է, որ նրա «յամայկայական գույները» (հերթականությամբ՝ կանաչ, դեղին, սև գծեր) պաշտպանում են նրան վտանգից։
  • Հայտնվել է խաղալիքների երկու շարքերում՝ երկու անգամ՝ Marvel Toys-ում և Marvel Legends-ում, որոնք իրենցից ներկայացնում են կոմիքսների հայտնի կերպարների ֆիգուրաներ[16][17][18], նաև Marvel Comics կերպարների հավաքական խաղալիքների ամսագրի 100-րդ հորիզոնականում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. X-Men vol. 1 #28
  2. Giant-Size X-Men #1
  3. X-Men vol. 1 #96
  4. X-Men vol. 1 #101-103
  5. Uncanny X-Men #129
  6. X-Men: Deadly Genesis #2
  7. X-Men: Deadly Genesis #3
  8. Incredible Hercules #129
  9. X-Force vol. 3 #21
  10. Chaos War #2
  11. Beast and Banshee Cast for X-Men: First Class Superhero Hype!. 2010-07-08(անգլ.)
  12. #XMen #DOFP viral site ties mutant with JFK assassination; Angel & Azazel…DEAD! Արխիվացված 2013-11-28 Wayback Machine
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  14. 11 questions about X-Men Days Of Future Past answered | Den of Geek
  15. «Covering The Louisiana State University Community (LSU) — Tigerweekly.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  16. Action Figures: Banshee 1 Արխիվացված 2014-03-22 Wayback Machine
  17. Action Figures: Banshee 2
  18. «Action Figures: Banshee 3». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]