Բանյա Ստիենա
Բանյա Ստիենա | |
---|---|
![]() | |
Տեսակ | քարանձավ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Sočice? |
Երկարություն | 1200 մետր |
![]() | |
![]() |
Բանյա Ստիենա (սերբերեն՝ Banja Stijena, նաև Banj Stijena, Ban Stijena կամ Mračna Pećina, սերբերենից թարգմանած՝ նշանակում է Խավար քարանձավ), քարանձավ Բոսնիա և Հերցեգովինայում՝ Պրաչա գետի կիրճում։ Ունի մոտավորապես 2.000 մետր ընդհանուր երկարությամբ թունելների համակարգ, հարուստ է քարայրներին հատուկ երևույթների բազմազան դրսևորումներով՝ ստալագմիտներ, ստալակտիտներ, սյուներ, միջանցքների երկայնքով ձգվող գերանատեսք երևակումներ, տրավերտինային լոգակոնքեր (վաննաներ)... Կա նույնիսկ անչափ հազվագյուտ «քարանձավային կաթ»։ Քարանձավային այսպիսի զարդագանձեր ունենալու հետ մեկտեղ Խավար քարայրը հնէաբանական մի հուշարձան է, որտեղ հայտնաբերվել են քարանձավային արջերի, ստորգետնյա մի քանի էնդեմիկ կենդանատեսակների մնացորդներ[1]։
Քարանձավն առաջին անգամ հիշատակվել է 20-րդ դարի ակզբներին. այն նկատել են կիրճով երկաթգիծ անցկացնելու ընթացքում։ Պատերին պահպանվել են դեռ ավստրո-հունգարական տիրապետության ժամանակներում արված մակագրություններ։ 1960-ական թվականներին փորձ է արվել քարանձավը դարձնելու զբոսաշրջիկների համար գրավիչ օբյեկտ։ Բոսնիական պատերազմի ժամանակ նրա մուտքն ու շրջակայքը ականապատվել են[2] և պատերազմից հետո էլ երկար ժամանակ մնացել են ականապատված[3]։
Խավար քարանձավը հատուկ պահպանվող երկրաբանական արգելոց է և Գովեշտա քարայրի հետ մեկտեղ համարվում է Պրաչայի ազգային պարկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jasminko Mulaomerović -Zbornik radova -Čovjek i krš Međugorje 2011-Speleoturizam: regija vs. Bosna i Hercegovina
- ↑ Pjanić Zoran։ «Istraživanje pećine Banja Stijena»։ ponir.net։ Արխիվացված է օրիգինալից 12 November 2020-ին։ Վերցված է 29 September 2012
- ↑ Banj Stijena Archived 20.03.2020, at the Wayback Machine.
- ↑ «Zaštićena područja u Bosni i Hercegovini: "Park prirode Prača" - Odluka o proglašenju parka prirode Prača, Službeni glasnik RS, br.33, 19.4.2021.»։ CIN - Zaštićena područja։ Վերցված է 9. 2. 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բանյա Ստիենա Վիքիպահեստում |
---|