Բանյա Լուկայի գարեջրագործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանյա Լուկայի գարեջրագործարան
ՏեսակԳարեջրի գործարան
Հիմնադրված է1873
ՎայրԲանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Կայքbanjaluckapivara.com
 Banjalučka pivara Վիքիպահեստում

Բանյա Լուկայի գարեջրագործարան (սերբերեն՝ Banjalučka Pivara), Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում գործող ընկերություն, որը գարեջրի արտադրության շուրջ 150-ամյա փորձ ու ավանդույթ ունի։ Սերբական Հանրապետության միակ գարեջրագործարանն է, այդ երկրի և Բոսնիա և Հերցեգովինայի սննդի արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ Ներկայումս ունի շուրջ 300 աշխատող[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանը 1873 թվականին հիմնադրել է տրապիստ վանական Ֆրանց Պֆաները[2], ով 19-րդ դարի կեսերին իր դավանակիցների խմբի հետ եկել էր հարևան Դելիբաշինո գյուղ, վանք հիմնել, զբաղվել գարեջրի, ապա նաև պանրի արտադրությամբ։ Արտադրական գործընթացները բարելավելու նպատակով 1895 թվականին հրավերով Բանյա Լուկա է եկել բռնոցի ճանաչված մասնագետ Էլեգիուս Բլավարտը, ում ղեկավարությամբ նաև նոր գործարաններ են հիմնադրվել։ 1918 թվականին էլ բացվել են փայտե տակառների, շշերի, խցանների, սառույցի արտադրության կարողություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գարեջրագործարանը դարձել է պետության սեփականությունը։ Ներկայումս ձեռնարկությունը տարեկան արտադրում է 57 միլիոն գավաթ «Նեկտար» գարեջուր[3], որը սիրված ըմպելիք է և բազմաթիվ գնորդներ ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Սերբիայում, Խորվաթիայում, Ավստրիայում, Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Մալթայում, Անգլիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Շվեդիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում... Ընկերությունը, հետևելով համաշխարհային ավանդույթներին, բայցև ստեղծելով իր սեփականը, ներկայումս թողարկում է մի քանի տեսակի գարեջուր, որոնցից առանձնապես սիրված են բացգույն «Նեկտար»-ը, սև «Նեկտար»-ը, «Նեկտար»-ը,՝ կիտրոնով և կարմիր գրեյփֆրուտով, «Բլեք Ջորջ» սև գարեջուրը, «Բանյա Լուկա» և «Կաստել» բացգույն գարեջրատեսակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бањалучка пивара». Վերցված է 24. 7. 2019-ին.
  2. «Траписти». Արխիվացված է օրիգինալից 30. 10. 2016-ին. Վերցված է 12. 12. 2013-ին.
  3. «Нектар пиво». Արխիվացված է օրիգինալից 07. 05. 2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]