Բանկի իրացվելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բանկի իրացվելիություն, բանկի վճարունակությունը, այսինքն՝ ժամանակին և առանց կորուստների ավանդատուների և պարտատուների հանդեպ իր պարտավորությունների կատարելը: Բանկը համարվում է իրացվելի, եթե նրա իրացվելի ակտիվների գումարը բավարար է ընթացիկ պարտավորությունները ժամանակին կատարելու համար։ Իրացվելի բանկի համար մատչելի են այն միջոցները, որոնք նա կարող է ներգրավել խելամիտ գնով և հենց այն պահին, երբ դրանք անհրաժեշտ են։ Այսպիսի իրավիճակը հուշում է, որ բանկը կա՛մ տնօրինում է իրացվելի միջոցների անհրաժեշտ գումարի, կա՛մ դրանք կարող է ստանալ փոխառությունների, ակտիվների վաճառքի միջոցով։ Սակայն իրացվելիության անբավարար մակարդակի դեպքում առևտրային բանկերը սովորաբար ունենում են ֆինանսական դժվարություններ, աստիճանաբար սկսում են կորցնել ավանդներ, ինչը փոքրացնում է վերջիններիս կանխիկ միջոցները և ստիպում հրաժարվել առավել բարձր իրացվելի արժեթղթերից։

Վերոնշյալ իրավիճակում բանկերը մեծ դժվարությամբ են տրամադրում փոխառություններ սնանկացման եզրին գտնվող բանկերին։ Փոխառություններ տրամադրելու դեպքում էլ պարտադիր վերցնում են գրավ և սահմանում բարձր տոկոսներ, ինչն էլ ավելի է մեծացնում դրանց ծախսերը։

Բանկի իրացվելիությունը կախված է տվյալ բանկի ակտիվների և պասիվների ընթացիկ հավասարակշռության աստիճանից։ Իրացվելիությունն ապահովելու նպատակով առևտրային բանկի ակտիվների կառուցվածքը պետք է համապատասխանի իրացվելիության որակական պահանջներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Հ․ Բադանյան, Ֆինանսներ և վարկ ուսումնական ձեռնարկ, Երևան 2003 թ․։
  • Ա․ Հ․ Բայադյան, ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան, Երևան, «Լիմուշ» հրատարակչություն 2008 թ․։ ISBN 978-9939-805-14-6
  • Ռ․ Ա․ Թովմասյան, Տնտեսագիտության տեսություն, Հարցեր և պատասխաններ, Երրորդ լրացված, վերամշակված հրատարակություն, Երևան, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն 2007 թ․։ ISBN 99941-51-12-6
  • Լ․ Հ․ Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2003 թ․։ ISBN 99930-2-773-1