Բանկետ

Բանկետ (ֆր.՝ banquet), հանդիսավոր հրավիրյալ ճաշկերույթ կամ ընթրիք, որը կազմակերպվում է որոշակի անձի կամ իրադարձության պատվին (օրինակ՝ տարեդարձ կամ հարսանիք)։ Բանկետների կազմակերպման համար հաճախ օգտագործվում է հատուկ հանդիսությունների սրահ:
Բանկետը կարող է նաև հնարավորություն ընձեռել հավաքվածներին՝ միասին արտահայտելու իրենց ընդհանուր գաղափարներն ու ձգտումները և հավաստել հասարակությանը իրենց միասնությունն ու համախմբվածությունը: Քաղաքական բնույթի բանկետները միշտ էլ մեծ պահանջարկ են ունեցել Անգլիայում։ Ֆրանսիայում դրանք կարևոր դեր են խաղացել մեծ հեղափոխության ժամանակաշրջանում՝ «քաղաքացիական բանկետներ», ինչպես նաև «ռեֆորմիստների բանկետներ» անվանումով, ինչը հանգեցրել է իշխանափոխության երկրում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճաշկերույթի պատմությունը սկսվել է նախնադարյան հասարակությունից: Ավելի ճիշտ՝ այն որսորդներից, ովքեր հավաքույթներ էին կազմակերպում կրակի մոտ՝ ի պատիվ մամոնտի հաջող որսի։ Պեղումները ապացուցում են, որ նույնիսկ նման պարզունակ միջոցառումներն արդեն ներառել են բանկետի տարրեր[2]։
Ռուսական գրավոր աղբյուրներում բանկետ բառն առաջին անգամ հայտնվել է 1675 թվականին։ Մինչ այդ օգտագործվել է խրախճանք բառը։ Բանկետ բառը փոխառված է գերմաներեն Bankett, իտալերեն banchetto, ֆրանսերեն և անգլերեն banquet բառերից։ Մինչև 19-րդ դարի վերջը Ռուսաստանում ավելի հաճախ օգտագործվել է «Հրավիրյալ ճաշ» հասկացությունը, իսկ խորհրդային տարիներին՝ մինչև 1940-ական թվականները (երբեմն ավելի ուշ ժամանակաշրջանում), ասում էին «հանդիսավոր ընթրիք» կամ «ընկերական ընթրիք»։
Բանկետը սննդի կազմակերպման տեխնոլոգիաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանկետը ռեստորանային սպասարկման ամենահայտնի ձևաչափերից մեկն է, որն ակտիվորեն կիրառվում է սննդի կազմակերպման բնագավառի ժամանակակից ռուսական շուկայում: Հենց մեծամասշտաբ տոնահանդեսների կազմակերպման բնագավառում է այսօր տեղի ունենում ռուսական սննդի կազմակերպման ընկերությունների և շրջիկ սպասարկման ռեստորանների (ՇՍՌ) զարգացումն ու հզորացումը։
Պատվերների մեծ մասը (90%) նախատեսված է բավականին ստանդարտ միջոցառումների համար՝ հրավիրվածների թիվը կազմում է 50-ից 300 հոգի: Սակայն, սննդի կազմակերպման ընկերությունների շահույթի մեծ մասը ստացվում է մեծածավալ պատվերներից, որոնց բյուջեն կազմում է ավելի քան 1 միլիոն ռուբլի է: 2010 թվականի արդյունքներով, սննդի կազմակերպման ընկերությունների մեծ մասի շահույթի 45%-ը ստացվում է մեծածավալ բանկետային միջոցառումներից։
Ի տարբերություն ֆուրշետների, որոնք առաջատար տեղ են զբաղեցնում պատվերների քանակով, ռեստորանային սպասարկման բանկետային ձևը առաջատար տեղ է զբաղեցնում ստացված շահույթի առումով: Դա պայմանավորված է ընդհանուր տնտեսական աճով և ռուսական սննդի շուկայում սննդի կազմակերպման ժամանակակից տեխնոլոգիաների կատարելագործմամբ:
Բանկետների ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկետների ձևավորման ստանդարտ հավաքածուն ներառում է՝ ծաղիկներ, փուչիկներ, բանկետային գործվածքներ (սեղանի զարդարում, սփռոցներ, ժապավեններ և այլ գունագեղ զարդեր): Հատուկ առիթների համար հնարավոր են առանձին աքսեսուարներ՝ լուսավորության ձևավորում, մոմեր, պաստառներ, արձանիկներ։ Երբեմն հրավիրվում է թամադա, երաժշտական հաղորդավար (դիջեյ), կազմակերպվում է շոու ծրագիր (արտիստների կատարումներ կենդանի երաժշտությամբ, երգերով և պարով), իսկ միջոցառումից հետո կազմակերպվում է հյուրերի տեղափոխում հատուկ տրանսպորտով (ավտոբուսներ, լիմուզիններ): Ցածր ստանդարտի բանկետներ կազմակերպելիս ալկոհոլային խմիչքները բերում է պատվիրատուն:
Բանկետների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեղանի մոտ կերակուրների մատուցման մեթոդի համաձայն, այն կազմակերպվում է նստած կամ կանգնած տարբերակով:
- Ըստ սպասարկմանը անձնակազմի մասնակցության.
- ամբողջական՝ երբ բոլոր գործողությունները (ապրանքների ընդունումը, դրանք սրահ հասցնելը, սննդի և խմիչքի մատուցումը, սպասքը մաքրելը և այլն) իրականացվում են մատուցողների կողմից, որն ապահովում է սպասարկման ավելի բարձր մշակույթ,
- մասնակի՝ երբ հյուրերին են փոխանցվում մի շարք գործառույթներ (սննդի փոխանցում, բաժակներ լցնել), ինչը արագացնում է սպասարկման գործընթացը և կրճատում սպասարկող անձնակազմի թիվը,
- Ըստ սննդի և խմիչքների տեսականու.
- ընդհանուր նշանակության,
- հատուկ նշանակության (բանկետ-թեյ, բանկետ-կոկտեյլ, բանկետ- ֆուրշետ),
- համակցված (կոկտեյլ-ֆուրշետ, ֆուրշետ-սուրճ, կոկտեյլ-ֆուրշետ -սուրճ) և այլն[3]։
- Կախված ծառայության ձևից.
- Սեղանի շուրջ բանկետը մատուցողի ամբողջական սպասարկմամբ, սպասարկման ամենաբարդ և պատասխանատու ձևն է, այդ իսկ պատճառով աշխատում են ամենաորակյալ և փորձառու մատուցողները և սպասարկման աշխատանքները կոորդինացնող անձիք[4]:
- Հանդիսության բոլոր մասնակիցները նստում են գեղեցիկ զարդարված սեղանի շուրջ, որի վրա նախուտեստներ, ուտեստներ կամ խմիչքներ դրված չեն, դրանք մատուցում են մատուցողները՝ «հյուրասիրությամբ»։ Սեղանի մոտ բանկետ մասնակի սպասարկմամբ՝ սովորաբար կազմակերպվում է այն դեպքում, եթե այն կրում է ընկերական կամ ընտանեկան բնույթ[5]։ Դա կարող է լինել նախաճաշ, ճաշ, ընթրիք կամ պարզապես հյուրասիրություն որևէ իրադարձության պատվին՝ նշանակալից ամսաթիվ, տարեդարձ, ընկերական հանդիպում, հարսանիք և այլն:
- Բանկետ - ֆուրշետը կազմակերպվում է ինչպես պաշտոնական ընդունելությունների, այնպես էլ տարբեր տարեդարձերի, ընտանեկան տոնակատարությունների և այլ տոնական միջոցառումների ժամանակ[6]: Որպես կանոն, ֆուրշետային բանկետը սկսվում է ժամը 18-ից 20-ին և տևում է 1,5-2, (հարսանեկան բանկետի դեպքում՝ 2-2,5) ժամ։
Բանկետների կազմակերպման կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկետների սպասարկման համար ճաշատեսակների և սպասքի քանակը հաշվարկվում է ճաշացանկի համաձայն: Միաժամանակ հաշվի է առնվում, որ ճաշատեսակները և խորտիկները սեղանին պետք է դրվեն յուրաքանչյուր 1,5-ից 2,0 մետր հեռավորության վրա: Հաշվարկվում են նաև սպասքի և անհատական օգտագործման պարագաների պահանջարկը, կերակրի մատուցման համար՝ հաշվի առնելով 15-20 տոկոսի չափով պահուստը[7]։ Ճաշատեսակների մատուցումը և սեղանի սպասքավորումը՝ կիրառվում է սեղանների նախնական սպասքավորում, որը լրացնում է դահլիճի ինտերիերը:
- Սառը նախուտեստների (աղցաններ, կտրտած մսային ուտեստներ) մատուցումը-մատուցվում է խավարտի (կարտոֆիլ, բանջարեղեն) հետ, սոուսով[8]: Գաստրոնոմիական սննդամթերքը մատուցվում է բնական տեսքով խավարտի հետ: Ձկան ուտեստներն ու խորտիկները մատուցվում են սկուտեղների, օվալաձև ափսեների, սալաթամանների վրա, ճաշատեսակները նախապես հովացվում են։ Այնուհետև կատարվում է հյուրերի նստեցումը սեղանի մոտ։
- Ապերիտիվը և բանկետի մեկնարկի հանդիսավոր հայտարարությունը կենացներով։
- Տաք ուտեստների մատուցումը՝ տաք ուտեստների տեսականին բազմազան է ինչպես ապրանքատեսակների, այնպես էլ դրանց խոհարարական մշակման եղանակների առումով[9]։
- Աղանդերի մատուցումը կազմակերպվում է ճաշի կամ ընթրիքի վերջում՝ տաք կամ սառը վիճակում[10]: Քաղցր ուտեստները նույնպես մատուցվում են տաք կամ սառը վիճակում։ Տաք քաղցր ուտեստների մատուցման ջերմաստիճանը 75 oC է։ Սառը քաղցր ուտեստներն ունեն 10-14 oC ջերմաստիճան[11]։
Ուտեստներ և խմիչքներ՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Банкет как один из видов обслуживания. Виды банкетов. Особенности обслуживания банкетов. — Студопедия.Нет». studopedia.net (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «История возникновения банкетов». infopedia.su. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Организация и обслуживание банкетов. — Студопедия». studopedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Классификация банкетов». mydocx.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Банкет за столом с частичным обслуживанием». infopedia.su. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Банкет-фуршет — Студопедия». studopedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Расчет и подбор количества посуды, столовых приборов для проведения банкета». poisk-ru.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Холодные блюда и закуски из рыбы и рыбной // КиберПедия». cyberpedia.su. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Правила подачи горячих блюд — МегаЛекции». megalektsii.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сервировка банкетного стола и обслуживание банкета с частичным обслуживанием официантами // Мегаобучалка». megaobuchalka.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Правила подачи сладких блюд, горячих напитков, кондитерских изделий». lektsii.org. Արխիվացված է օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանկետ» հոդվածին։ |
|