Բանդի Կիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանդի Կիկի
Ծնվել էփետրվարի 20, 1991(1991-02-20) (30 տարեկան)
ԾննդավայրJakiri, Bui, Northwest, Կամերուն
ՔաղաքացիությունFlag of Cameroon.svg Կամերուն
Մասնագիտությունբլոգեր, ակտիվիստ և դերասանուհի
Կայքkinnakasblog.com

Բանդի Կիկի (անգլ.՝ Bandy Kiki, Emily Kinaka Banadzem, փետրվարի 20, 1991(1991-02-20), Jakiri, Bui, Northwest, Կամերուն), կամերունցի բլոգեր, ԼԳԲՏ ակտիվիստ, Միացյալ Թագավորությունում բնակվող ձեռնարկատեր[1][2]։ Ստեղծել է անգլալեզու լրատվական և ժամանցային Kinnaka's Blog կայքը[3][4]։ Իր քաղաքական հայացքների և ԼԳԲՏ ակտիվության պատճառով Բանդի Կիկին համարվում է հակասական անձ և «Կամերունի սոցիալական լրատվամիջոցներից ամենաատելի անգլոֆոնը»[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկին որպես բլոգեր իր գործունեությունը սկսել է Միացյալ Թագավորությունում, 2015 թվականին մեկնարկելով Kinnaka’s Blog ամենօրյա առցանց բլոգը և Kinnaka’s TV-ին[5][6]։ Նրա բլոգը համարվում է անգլոֆոն կամերունցիների ամենահաճախ այցելվող կայքը[7]։ 2016 թվականին Avance Media, CELBMD Africa և գործընկերների կողմից ընդգրկվել է մինչև 40 տարեկան 50 ամենաազդեցիկ կամերունցի երիտասարդների շարքում[8]։ 2015 թվականին Կիկին արժանացել է Best Cameroonian Media CAMEEA և Սփյուռքի ժամանցային մրցանակաբաշխության կողմից՝ "Best 2016 Blogger"[9]: Կիկին Կամերունում ԼԳԲՏ անձնաց աջակցող «Rainbow Equality Hub» հասարակական կազմակերպության մամլո խոսնակն է[3]։ 2017 թվականին նա AWA-ի կողմից առաջադրվել է Տարվա լավագույն աֆրիկացի բլոգեր անվանակարգում[9]։ 2017 թվականի մայիսին տված հարցազրույցում Կիկին հայտարարել է, որ կաջակցի Իռեն Մաժորի «Արվամոլներն Աֆրիկայում» հիմնադրամին[10]։ Նա նաև հարցազրույց է տվել հունգարական «Humen Online» գեյ ամսագրին[11], որը հասանելի է նաև հունգարերեն [12]։

Հակասություններ և հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկին քննադատության է ենթարկվել իր բլոգում 2016-2017 թթ. Կամերունյան բողոքի ակցիաների ժամանակ վիճահարույց գրառման համար[1]։ Կիկին բազում առցանց վիրավորանքներ է ստացել, այդ թվում` անհիմն ասեկոսեների տարածում, որ նա Կամերունի կառավարության գործակալ է, որը փորձում է սաբոտաժ անել ընթացիկ ճգնաժամը։ Կիկին ժխտել է այդ պնդումները[13]։ Կիկին քննադատվել է համասեռամոլ լինելու և Կամերունում ԼԳԲՏ իրավունքները պաշտպանելու համար[1][14][15]։ Նրա հասցեին մահվան բազմաթիվ սպառնալիքներ են հնչել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Cameroon: Gay blogger no get any regret»։ BBC News Pidgin (en-GB)։ 2017-11-18։ Վերցված է 2018-03-06 
  2. Cee Cee (2017-10-05)։ «Cameroonian Blogger Bandy Kiki Takes LGBTQ Activism To The Next Level Despite Threats From Her Community»։ Ear Hustle 411։ Վերցված է 2018-01-27 
  3. 3,0 3,1 Marchant Apai-Ketuya (2017-11-09)։ «I’m African and a Lesbian: Get over it»։ Artefact (en-GB)։ Վերցված է 2018-03-06 
  4. Ngomba Joan (2017-10-14)։ «Kinnaka’s Blog CEO Bandy Kiki is engaged: 4 things to know about her girlfriend»։ Dcoded TV (en-US)։ Վերցված է 2018-03-07 
  5. 5,0 5,1 «Is Bandy Kiki (of Kinnaka's Blog) The Most Hated Anglophone On Social Media in Cameroon?» (en-US)։ 2017-02-09։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-20-ին։ Վերցված է 2018-03-06 
  6. Ngomba Joan (2017-10-14)։ «Kinnaka’s Blog founder, Bandy Kiki comes out as gay»։ Dcoded TV (en-US)։ Վերցված է 2018-03-07 
  7. 7,0 7,1 Cee Cee (2017-02-13)։ «Cameroonian Blogger, Bandy Kiki Wrongly Labelled 'Aids Patient' Due To Her Stand On Ongoing Political Unrest In Southern Cameroon»։ Ear Hustle 411 (en-US)։ Վերցված է 2018-03-07 
  8. «Full list of 50 most influential young Cameroonians 2016 nominees»։ CameroonWeb (անգլերեն)։ Վերցված է 2018-03-06 
  9. 9,0 9,1 Thatchers Henriette։ «UK Based Cameroonian Maverick Blogger Kiki Bandy Nominated For Best African Blogger Of The Year Award By AWA»։ Henriette Thatcher's Lounge։ Վերցված է 2018-03-06 
  10. «Exclusive: Blogger Bandy KIKI Defends Her Support For Homosexuals»։ Cameroon News Agency (en-US)։ 2017-05-26։ Վերցված է 2018-03-07 
  11. «“Life is not a bed of roses when you are African, black and a lesbian”»։ Humen Online (hu-HU)։ Վերցված է 2018-06-20 
  12. «„Nem egy leányálom, ha egyszerre vagy fekete, afrikai és leszbikus”»։ Humen Online (hu-HU)։ 2017-12-11։ Վերցված է 2018-06-20 
  13. «Was Tapang Ivo and Mark Bareta Involved in "Shady Deals?" Or is Kiki Bandy Just Having a Crush on The Boys? | The Cameroon Daily Journal»։ Cameroon Journal (en-US)։ Վերցված է 2018-03-06 (չաշխատող հղում)
  14. «Cover Star: LGBT Activist, Bandy Kiki»։ The Rustin Times (en-US)։ 2017-09-17։ Վերցված է 2018-03-06 
  15. «CAMEROONIAN BLOGGER BANDY KIKI ANNOUNCES THAT SHE'S A LESBIAN AND IS ENGAGED TO BE MARRIED! - THE HOTJEM | Africa's #1 Fashion, Lifestyle, Entertainment Magazine»։ thehotjem.com (en-US)։ Վերցված է 2018-03-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]