Բանգկոկի կանոններ
Բանգկոկի կանոններ (անգլ.՝ Bangkok Rules) բանտարկության այլընտրանքային միջոցներ,որոնք պաշտպանում են իրավախախտ կանանց խոցելիությունը տղամարդկանց համար ստեղծված համակարգում։
Ներածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Թաիլանդի կառավարությունը, կանանց բանտերի բարեփոխումների կողմնակից Արքայադուստր Բաջրակիտիյաբհայի պնդմամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի օժանդակ մարմնին ներկայացրել է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի բանաձևը, որը մանրամասնում է հիմնականում բանտարկված կանանց խոցելիությունը տղամարդկանց համար ստեղծված համակարգում։ Բանաձևը սկիզբ դրեց մի շարք խորհրդակցությունների, որոնց գագաթնակետը դարձավ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից կին բանտարկյալներին վերաբերող առաջին կանոնների ընդունումը՝ կին բանտարկյալների հետ վարվելու կանոնները և իրավախախտների նկատմաբ ազատազրկման հետ չկապված միջոցները կամ Բանգկոկյան կանոնները[1]։
2010 թվականի դեկտեմբերի 22-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց Բանգկոկի կանոններն ընդունելու մասին, որով անդամ պետություններին կոչ արեց «ընդունել օրենսդրություն, որը սահմանում է բանտարկության այլընտրանքներ, առաջնահերթություն տալ նման համակարգերի ֆինանսավորմանը, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը»[2]։
Կանանց աճը բանտերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշվում է, որ կանայք կազմում են երկրի բանտերում բանտարկյալների ընդհանուր թվի 2-10 տոկոսը։ Նրանց թիվն աճում է ամենաարագ տեմպերով։ Օրինակ ՝ ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող կանանց թիվը տղամարդկանց համեմատ աճել է մոտ երկու անգամ։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում այս ցուցանիշն աճել է գրեթե յոթ անգամ։ Չինական տվյալները չեն թարմացվել, բայց 1997-ից 2002 թվականներին Չինաստանի բանտերում կանանց թիվը տարեկան աճել է միջինը 13 տոկոսով[1][3]։
Ընտանեկան բռնության զոհեր և ազատազրկման այլընտրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կին իրավախախտները հավանական է, որ տնային կամ սեռական բռնության զոհ են դարձել։ Քրեական արդարադատության ողջ ընթացքում նրանք ենթարկվում են ոստիկանության, բանտի ծառայողների և բանտարկյալների կողմից չարաշահման, բռնության և նվաստացման։ Շատ կանանց համար կալանավորումը նշանակում է չարաշահում, բռնաբարության սպառնալիքներ, հպում, կուսության ստուգում, մերկացում, ագրեսիվ անձնական զննում, սեռական բնույթի վիրավորանքներ և նվաստացումներ կամ նույնիսկ բռնաբարություն։ Հայտնի են նաև դեպքեր, երբ կին բանտարկյալներին հարկադրում են սեռական ծառայություններ մատուցել ՝ նպաստի կամ արտոնյալ վերաբերմունքի համար: Ապացուցված է, որ ազատազրկման այլընտրանքները, օրինակ՝ հասարակական աշխատանքները, շատ ավելի արդյունավետ են կրկնահանցագործությունը նվազեցնելու և տևական վերականգնումը խթանելու համար։ Այնուամենայնիվ, շատ երկրներում ազատազրկման այլընտրանքները հաշվի չեն առնում հանցագործ կանանց հատուկ կարիքները։ Նրանց խնամակալության պարտականությունները և ընտանեկան բռնության նախկին պատմությունը հաճախ անտեսվում են, ինչպես նաև գենդերային տարբերությունները թմրամիջոցներից կախվածության և, հետևաբար, թմրամիջոցների բուժման հարցում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Dialogue—Issue 43: Bangkok Rules Address the Plight of Women in Prison». Dui Hua. 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Resolution adopted by the General Assembly» (PDF). United Nations.
- ↑ «China: Women Prisoner Numbers Rise 10 Times Faster than Men». Dui Hua. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «UN Bangkok Rules on women offenders and prisoners; Short guide» (PDF). Penal Reform International. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.