Բանբեր (ժողովածու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանբեր
ՏեսակԺողովածու
Հիմնադրվել է2006
ՀրատարակիչՎՊՀ

«Բանբեր», գիտական աշխատությունների ժողով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի պետական համալսարանի հրատարակչություն։ Լույս է տեսնում 2006 թվականից Վանաձորում։

Գլխավոր խմբագիր՝ Գուրգեն Խաչատրյան։

Տպագրում է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, քաղաքագիտական, տնտեսագիտական, հոգեբական, մշակութաբանական, մանկավարժական հոդվածներ, ուսումնասիրություններ, առանձին գիտաժողովների և գիտագործնական համաժողովների նյութեր։

2011 թվականից հրատարակվում է մասնագիտական առանձին պրակներով՝ «Բանասիրություն», «Մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմագիտություն», «Փիլիսոփայություն», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն», «Մաթեմատիկա և ֆիզիկա», «Ինֆորմատիկա», որոնցից յուրաքանչյուրն ունի մասնագիտական խմբագրական խորհուրդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։