Բանաստեղծական տուն
Արտաքին տեսք
Բանաստեղծական տուն
| Ենթադաս | ստեղծագործական աշխատանք | |
|---|---|---|
| Մասն է | ներբող, բանաստեղծություն | |
| Թեմայով վերաբերում է | գրականագիտություն | |
| Լեզու | ուզբեկերեն | |
Բանաստեղծական տուն, բանաստեղծության մեջ՝ որևէ ձևական նշանով միավորված բանատողերի խումբը։ Ամեն մի չափածո տեքստ, բնականաբար, բաժանվում է այդպիսի խմբերի,
- տեքստը, որտեղ այդ բաժանումը կարգավորված չէ, այսինքն՝ ենթարկված է լոկ շարահյուսությանը և իմաստին, կոչվում է աստրոֆիկ՝ ոչ տնային (Հոմերոսի «Իլիականը»)․
- տեքստը, որտեղ բաժանումը կարգավորված է, այսինքն՝ ընթերցողն ու ունկնդիրը նախապես, իմաստից անկախ, որոշակի տեղերում սպասում են որոշակի բանաստեղծական նշանների հայտնվելուն (օրինակ, ուժգին դադար, կարճտող, արական հանգ, ռիթմ), կոչվում է ստրոֆիկ՝ տնային (այդպիսին են Պինդարոսի ներբողները)։
Աստրոֆիկ և ստրոֆիկ տեքստերի միջև հնարավոր են միջակաձևեր՝ անկայուն երկարությամբ տներ (օրինակ, ֆրանս․ «Ռոլանդի երգը»)։ Ժամանակի ընթացքում ձևավորված տների տեսակներից են բեյթը կամ դիստիքոսը (երկտող), տերցինը (եռատող), քառատողը (քատրեն), 5-, 6- և 7-տողանի խմբերը, օկտավը (ութնյակ), սպենսերյան (9-տողանի), օնեգինյան (14-տողանի) տները ևն։ Տան այնպիսի «բարդ» ձևեր, ինչպիսիք են գազելը, քառյակը (ռուբայի), հայրենը, սոնետը, ռոնդոն, տրիոլետը, ունեն ոչ միայն կայուն ստրոֆիկա, այլև որոշակի ծավալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жирмунский В․ М․, Композиция лирических стихотворений, в его кн․։ Теория стиха, Л, 1975․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 119)։ |