Բանանի գարեջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելգիայում արտադրված բանանի գարեջուր

Բանանի գարեջուր, ալկոհոլային խմիչք, պատրաստված բանանի խմորումից։ Որպես խմորիչ ավելացնում են սորգո, կորեկ կամ պարզապես եգիպտացորենի ալյուր[1].

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենիայում բանանի գարեջուրը հայտնի է որպես ուրվագա, իսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ որպես կասիկսի, Ուգանդայում՝ որպես մուբիսի, Ռուանդայում և Բուրունդիում՝ ուրվագվա անվանմամբ[2]։

Կիռարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի գարեջուրը երբեմն օգտագործում են ծեսերի և արարողությունների ժամանակ[3]։ Նմանապիտ արտադրանք, որը կոչվում է մվենգե պատրաստվում է Ուրգանդայում՝ բանանից և սորգոյից[4]։ Կարող եք հանդիպել նաև կասիկսի, նոկրաս, rwabitoke, ուռվեդենսյա, ուռվառումի և միլինդա կակի անվանումներով։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի գարեջուր

Բանանի գարեջուրը պատրաստվում է հասած (բայց ոչ գերհագեցած) արևելա-աֆրիկական Խայլենդ տեսակի բանանից [5]։ Բանանի հասունացումը արագացնելու համար գետնին փորված փոսի մեջ փռում են բանանի չորացած տերևներ, որոնք հետագայում վառվում են։ Դրանց վրայից դրվում են թարմ բանանի տերևներ, այնուհետև՝ խակ բանաններ։ Այնուհետև դրանք ծածկում են բանանի ավելի թարմ տերևներով և կեղծ ցողուններով։ Բանաները բավականաչափ հասունանում են 4-ից 6 օրվա ընթացքում[1]։ Այս մեթոդը կիրառում են միայն չոր եղանակին։ Անձրևային սեզոնի ընթացքում բանանները հասունացնում են դրանք տեղափոխելով կրակի մոտ[6]։

Բանանի գարեջուր պատրաստելու համար օգտագործում են բանանի երկու տիպ՝ իգրիկաշի տեսակը, որն ունի բավականի սուր համ, և իգիսախիռա՝ ավելի թեթև համով[7]։ Բանանի գարեջրի խառնուրդի մեկ երրորդ մասը կազմում է իգրիկաշիի տեսակը և երկու երրորդը՝ իգիսախիռաի տեսակը։ Հասուացումից հետո բանանը մաքրում են։ Եթե բանանները ձեռքով չեն մաքրվում, ապա դա նշանակում է, որ դրանք դեռ բավականաչափ չեն հասել։ Հյութը զտվում է, որպեսզի ստացվի բանանի մաքուր հյութ, որը հետո խառնում են ջրով։ Սորգոն մանրեցնում են, թեթևակի տապակում են, այնուհետև ավելացնում հյութին։ Այս խառնուրդը 24 ժամ թողնում են խմորման, այնուհետև զտում[5]։։

Զտելուց հետո գարեջուրը փաթեթավորվում է ապակյա կամ պլաստիկե շշերի մեջ։ Արդյունաբերական արտադրության մեջ գարեջուրը մինչև փաթեթավորումը կարող են ենթարկել պաստերիզացման, որպիսի կանգնեցվի խմորման պրոցեսը և երկարացվի պիտանելիության ժամկետը[5]։

Ապրանքանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքանիշերի օրինակներ.

  • Mongozo Banana Beer
  • Raha
  • Agashya

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Banana Beer»։ Xs4all.nl։ Վերցված է 2013-06-21 
  2. «Fermented and vegetables. A global perspective. Chapter 4»։ Fao.org։ Վերցված է 2013-06-21 
  3. Adekunle Julius (2007)։ Culture and Customs of Rwanda։ Greenwood Publishing Group։ ISBN 0-313-33177-4 
  4. Handbook of Indigenous Fermented Foods, 2nd edition 1995 ISBN 0-8247-9352-8
  5. 5,0 5,1 5,2 «Banana Beer | Practical Answers»։ Practical Action։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-21-ին։ Վերցված է 2013-06-21 
  6. Appropedia:Banana beer (Practical Action Brief)
  7. «Laisvalaikis - ZEBRA»։ Zebra.lt։ Վերցված է 2013-06-21