Բանանալ էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանանալ էկոլոգիական կայան
Estação Ecológica de Bananal
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Հիմնվել է1964
Մակերես885 հեկտար
Կառավարումպետություն
Բանանալ էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Բանանալ էկոլոգիական կայան

Բանանալ էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Bananal), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանալ էկոլոգիական կայանը գտնվում է Սան Պաուլու նահանգի Բանանալ մունիցիպալիտետում։ Ունի 884 հա տարածք[1]։ Այն գտնվում է Սեռա դա Բոկաինայի շրջանում՝ կտրուկ արտահայտված ռելիեֆով։ Բարձրությունները տատանվում են 1200-1900 մետր[1]։ Այն 221,754 հա Բոկաինա Մոզաիկի մի մասն է, որը ստեղծվել է 2006 թվականին[2]։ Այցելուները պետք է թույլտվություն ստանան կայանի ղեկավարությունից, որը որպես խորհրդատու կնշանակի մի աշխատողի։ Կա 300 մետր երկարությամբ արահետ մինչև Սետի Կեդաս ջրվեժի վերջին անկումը, ինչը գեղատեսիլ տեսարժան վայր է[3]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարվա մեջ երեք ամիս շոգ է։ Տարեկան տեղումների միջին քանակը 1250-1500 մմ է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 20-ից 33 °C է։ Առավելագույն միջին ջերմաստիճանը 36-ից մինչև 38 °C է, իսկ նվազագույն միջին ջերմաստիճանը 0-4 °C է։ Էկոլոգիական կայանն ընդգրկում է Ատլանտյան անտառի մնացուկները[1]։ Բուսականությունը ներառում է մշուշոտ անտառը և խիտ լեռնային ու նախալեռնային անտառը։ Բրոմելների երկու նոր տեսակ հայտնաբերվել է միայն կայանում (Neoregelia pontuali և Wittrockia corallina)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանալ պետական անտառային արգելոցը ստեղծվել է 1964 թվականի ապրիլի 3-ի 43.193 պետական հրամանագրով՝ անտառը և բուսական ու կենդանական աշխարհը պահպանելու համար։ 1987 թվականի մարտի 12-ին նահանգապետ Անդրե Ֆրանկո Մոնտորոն փոխեց կատեգորիան՝ ստեղծելով Բանանալ էկոլոգիական կայանը[1]։ Կայանը ֆինանսավորվում է Սան Պաուլուի շրջակա միջավայրի քարտուղարության և գերմանական KfW բանկի համագործակցությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 [1]
  2. [2]
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]