Բանականության խաղեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանականության խաղեր
Ժանրհեռուստադրամա և հումորային դրամա
ՍտեղծողKyle Killen?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Քրիստիան Սլեյթեր, Սթիվ Զան, Cedric Sanders?, Մեգալին Էչիկանվոկե և Ջեյմի Ռեյ Նյուման
Գործադիր պրոդյուսերKyle Killen?
ԵրաժշտությունՋոննի Կլայմեկ
Պատմվածքի վայրՉիկագո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էփետրվարի 25, 2014[1]-ից մարտի 25, 2014
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
Դիստրիբյուտոր20th Television
Պաշտոնական կայքէջ

«Բանականության խաղեր» (անգլ.՝ Mind Games), ամերիկյան հեռուստասերիալ, որն ստեղծել է Քայլ Քիլլենը, իսկ գլխավոր դերերը կատարել են Սթիվ Զանը և Քրիստիան Սլեյթերը։ Սյուժեի կենտրոնում երկու եղբայրներ են, որոնք ղեկավարում են տարբեր մարդկանց հատուկ օգնություն տրամադրող արտասովոր կազմակերպություն[2]։ Սերիալը թողարկվել է ABC 2013-2014 թվականների եթերաշրջանում[3][4][5]։ Սկզբում հայտարարվել է, որ սերիալի պրեմիերան տեղի է ունենալու 2014 թվականի մարտի 11-ին[6], բայց «Կին մարդասպաններ» շոուի ձախողումից հետո տեղափոխվել է փետրվարի 25[7]։ Սակայն «Բանականության խաղերը» սերիալը գրավել է ավելի քիչ հեռուստադիտողների, քան «Կին մարդասպանները» և ավելի վաղ փակված «Երջանիկ յոթնյակ» հեռուստասերիալները՝ դառնալով հեռուստաալիքի՝ ամենացածր վարկանիշն ունեցող դրաման[8]։ 2014 թվականի մարտի 27-ին ալիքը փակել է և սերիալը հանել եթերից հինգ դրվագներից հետո[9]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի սկզբին ABC-ն գնել է առաջին սերիայի սցենարը Քայլ Քիլենից և 20th Century Fox Television-ից[10], իսկ 2013 թվականի հունվարի 25-ին սկսվել են առաջին սերիայի նկարահանումները, իսկ Միգել Սապոչնիկը հրավիրվել է որպես սերիալի ռեժիսոր[11]։

2013 թվականի փետրվարին սկսել է գլխավոր դերերի քասթինգը։ Փետրվարի 20-ին հայտարարվել է, որ Սթիվ Զանկատարելու է գլխավոր դեր առաջին սերիայում[12]։ Մարտի սկզբին Մեգալին Էչիկանվոկեն և Սեդրիկ Սանդերսը ստացել են գլխավոր հերոսների՝ գործակալության աշխատակիցների կանոնավոր դերերը[13], իսկ մի քանի օր անց երիտասարդ դերասան Գրեգորի Մարսելն ստացել է ևս մեկ հիմնական դեր առաջին սերիայում[14]։ Մարտի 11-ին հայտարարվել է, որ Քրիստիան Սլեյթերը միացել է առաջին սերիային որպես երկու գլխավոր հերոսներից մեկը[15], իսկ մեկ շաբաթ անց Ուայն Էվերեթն ստացել է կնոջ գլխավոր դերը[16]։

2013 թվականի մայիսի 10-ին ABC-ն հեռարձակեց առաջին սերիան և պատվիրել սերիալի նկարահանումը 2013-2014 թվականների եթերաշրջանում հեռարձակելու համար՝ նախապես Influence աշխատանքային անվանումը դարձնելով Mind Games[3]: 2013 օգոստոսի վերջին Ջեյմի Ռեյ Նյումանը միացել է սերիալին կանոնավոր դերով[17]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվ Զան – Քլարք Էդվարդս
  • Քրիստիան Սլեյթեր – Ռոս Էդվարդս
  • Մեգալին Էչիկանվոկե – Մեգան Շեյն
  • Ուայն Էվերեթ – Քլեր Էդվարդս
  • Գրեգորի Մարսել – Մայլս Գուդ
  • Սեդրիկ Սանդերս – Լատրել Գրիֆին
  • Ջեյմի Ռեյ Նյուման – Սամանթա «Սեմ» Գորդոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «MIND GAMES (ABC)». The Futon Critic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  3. 3,0 3,1 Lynette Rice (2013 թ․ մայիսի 10). «ABC renews 'Nashville,' 'Scandal, 'Grey's Anatomy' and more». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  4. Nellie Andreeva (2013 թ․ մայիսի 10). «UPDATE: ABC Picks Up 'Once Upon A Time' Spinoff, 'Mixology', 'The Returned', 'Killer Women', 'Lucky 7′, 'Betrayal', 'Trophy Wife', Cullen Bros, 'Influence', 'The Goldbergs', 'Super Fun Night', 'S.H.I.E.L.D.' To Series». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  5. Cynthia Littleton (2013 թ․ մայիսի 10). «ABC Orders 7 Dramas and 5 Comedies, Axes 'Happy Endings'». Variety. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  6. Lesley Goldberg (19 ноября 2013). «ABC Pushes 'Revenge' to 10 p.m., Firms Up Midseason Schedule». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. Rick Porter (17 января 2014). «'Dancing With the Stars' returns in March, 'Mind Games' gets a 'Bachelor'-led launch». Zap2It. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  8. Rick Kissell (5 марта 2014). «ABC Struggles with Low Ratings, High Drama Casualty Rate». Variety. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  9. Nellie Andreeva (27 марта 2014). «ABC's 'Mind Games' Cancelled, To Be Replaced By 'Celebrity Wife Swap' & 'Resurrection' Repeats». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  10. Nellie Andreeva (2012 թ․ սեպտեմբերի 4). «Kyle Killen Drama Lands At ABC As Put Pilot». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  11. Nellie Andreeva (2013 թ․ հունվարի 25). «Dramas From Kyle Killen, Sofia Vergara & Ben Silverman Get ABC Pilot Pickups». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  12. Nellie Andreeva (2013 թ․ փետրվարի 20). «Steve Zahn To Star In ABC Pilot 'Influence'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  13. Nellie Andreeva (2013 թ․ մարտի 4). «James Cromwell Joins 'Betrayal', 'Influence' & 'Friends With Better Lives' Add To Casts». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  14. Nellie Andreeva (2013 թ․ մարտի 8). «ABC Pilot 'Big Thunder' Finds Lead, CW's 'Oxygen' & ABC's 'Influence' Add To Casts». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  15. Nellie Andreeva (2013 թ․ մարտի 11). «Christian Slater To Star In ABC Pilot 'Influence'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  16. Nellie Andreeva (2013 թ․ մարտի 18). «Elena Satine To Star In NBC's 'The Sixth Gun', Wynn Everett In 'Influence'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  17. Nellie Andreeva (2013 թ․ օգոստոսի 23). «Jamie Ray Newman Joins ABC's 'Mind Games' As Regular, Rockmond Dunbar Cast In 'The Mentalist' As Potential New Regular». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]