Բայ Լու
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1994 (31 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Չանգժոու, Ցզյանսու, Չինաստան[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և երգչուհի |
Բայ Լու (չինարեն՝ 白鹿 , սեպտեմբերի 23, 1994, Չանգժոու, Ցզյանսու, Չինաստան[1]), չինացի դերասանուհի: Առավել հայտնի է «Լեգենդներ», «Սերը քաղցր է», «Հավիտյանս հավիտենից» և «Մեկը և միակը» սերիալներում խաղացած դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 23-ին Չինաստանի Ցզյանսու նահանգի Չանչժոու քաղաքում։ 2012 թվականին մասնակցել է «SM Entertainment»-ի արտասահմանյան լսումներին, սակայն չի ընտրվել։ Ապա դարձել է մոդել։ 2015 թվականին նկարահանվել է «Cattree studio» ստուդիայի կարճամետրաժ ֆիլմերի շարքում[2]։ Նա նաև նկարահանվել է «Liu Yan» երաժշտական տեսահոլովակում։
2015 թվականին ավարտել է Ցզյանսու նահանգի մասնագիտական տեխնիկական քոլեջը՝ «տուրիստական անգլերեն» մասնագիտությամբ։ Ուսանողական տարիներին արժանացել է բազմաթիվ մրցանակների[3]։
Սիրում է կարդալ և ունի գրելու նուրբ ոճ: Առաջին մրցանակը ստացել է Ցզյանսու նահանգի «Քաղաքակիրթ ոճ» էսսեների երրորդ մրցույթում[3]։
Հայտնի է որպես դերասան Չան Ցզեյի լավ ընկեր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին պայմանագիր է կնքել «Huanyu Film» ընկերության հետ[4]։ Այնուհետև նկարահանվել է իր առաջին «Չաո Գե» հեռուստասերիալում՝ մարմնավորելով ազնվական տիկնոջ:
2017 թվականին նկարահանվել է «Թագավոր լինելը հեշտ չէ» պատմական կատակերգական դրամայում, որը նրա առաջին գլխավոր դերն էր[5]։ Նույն թվականին գլխավոր դեր է խաղացել «Կապիկների արքա․ գեղեցկության երկիր» ֆանտաստիկ դրամայում։
2018 թվականին նկարահանվել է «Անհասանելի սիրահարները» պատմական ռոմանտիկ դրամայում՝ սերիալում խաղալով միանգամից երկու դեր՝ կին գեներալի (Hou Xuan) և արքայազնի հարճի (Le Yun)[6]։ Դրա համար պարգևատրվել է որպես բոլոր աստղերի «iQiyi»ի կառնավալի լավագույն նորեկ[7]։
2019 թվականին նկարահանվել է «Լեգենդներ» դրամայում, որտեղ նրա որպես ազդու դև կնոջ դերը դրական արձագանքներ է ստացել[8][9]։ Նույն թվականին նկարահանվել է «Ռազմական ակադեմիայի զինանոցը» երիտասարդական ռազմական դրամայում[10] և «Աշխարհն ինձ պարտք է առաջին սերը» ռոմանտիկ կատակերգական դրամայում[11]։ Նաև Լայ Ի-ի հետ նկարահանվել է «Jiu Liu Overlord» պատմական ռոմանտիկ դրամայում[12]։
2020 թվականին նկարահանվել է «Սերը քաղցր է» ռոմանտիկ դրամայում Լո Յուն Սիի հետ միասին՝ խաղալով իդեալիստական, բայց խելացի ֆինանսական վերլուծաբանի դեր[13]։ Նաև «Մուլան» ֆիլմում Հուա Մուլանի դերի թեկնածուներից մեկն էր։
2021 թվականին Ռեն Ցզյա Լունի հետ նկարահանվել է «Մեկ և միակ» և «Հավիտյանս հավիտենից» դրամաներում, որոնք հիմնված են Մո Բաո Ֆեյ Բաոյի «Մեկ կյանք, մեկ մարմնավորում. գեղեցիկ ոսկորներ» վեպի վրա։ Երկու սերիալներն էլ ցուցադրվել են մեկը մյուսի հետևից և կենտրոնանում են ժամանակակից Չինաստանում անցյալի սիրո պատմության և ներկայումս դրա վերամարմնավորման վրա։
Օգոստոսի 9-ին հայտարարվել է որպես «iQiyi» միջազգային դեսպան[14]։
2021 թվականի նոյեմբերին սկսվել են նկարահանումները «Լուսնի պայծառ մոխիրը» պատմական ֆանտաստիկայում, այլ վերնագրեր՝ «Մինչև լուսնի վերջը, երբ լուսինը այրվում է» համանուն վեպի էկրանավորումում՝ խաղալով գլխավոր դեր․ խաղընկերն էր դերասան Լուո Յուն Սին[15]։
2023 թվականի ապրիլի 6-ին եթեր է հեռարձակվել «Լուսնի պայծառ մոխիրը» դրաման։ Դրամայում խաղացել է երեք դեր՝ գեներալ Յե Սիվուի դուստրը, Ֆենիքսի կլանի աստվածուհի Լի Սուսուն և ոստրեների կլանի արքայադուստր Սան Ցզյուն[16]։
2023 թվականի նոյեմբերի 3-ին նկարահանվել է «Սերը որպես ճամբար» քաղաքային ռոմանտիկ դրամայում, որը հեռարձակվել է Hunan TV-ով։ Դրամայում խաղացել է ֆինանսական շաբաթաթերթի լրագրող Չժեն Շուիի դերը[17]։
2023 թվականի նոյեմբերի 7-ին եթեր է հեռարձակվել «Հանգստություն որպես երազ» ռոմանտիկ դրաման։ Այս դրամայում խաղացել է գլխավոր կանացի դեր՝ Ցզյան Սյուե Նինգ[18]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսային սերիալներ
| Տարի | Անգլերեն անվանում | Ռուսերեն անվանում | Չինարեն անվանում | Դեր | Հեռարձակման ցանց | Նշումներ |
|---|---|---|---|---|---|---|
| 2017 | King is Not Easy | Թագավոր լինելը հեշտ չէ | 大王不容易 | Dan Xi | Tencent | [5] |
| 2018 | Untouchable Lovers | Անհասանելի սիրահարներ | 凤囚凰 | Huo Xuan / Le Yun | Hunan TV | [6] |
| 2019 | The Legends | Լեգենդներ/Ջաո Յաո | 招摇 | Лу Чжао Яо | [9] | |
| Arsenal Military Academy | Ռազմական ակադեմիայի զինանոց | 烈火军校 | Се Сян/ Се Лян Чен | iQiyi | [10] | |
| Lucky’s First Love | 世界欠我一个初恋 | Xing Yun | [11] | |||
| 2020 | Love is Sweet | Այնքան քաղցր սեր, Դառը մեղր | 半是蜜糖半是伤 | Дзянь Дзюнь | [13] | |
| Jiu Liu Overlord | Լորդ Ցզյու Լյու | 九流霸主 | Long Aoyi | Tencent | [12] | |
| 2021 | Song of Youth | Երիտասարդության երգ | 玉楼春 | Lin Shaochun | Youku | |
| One and Only | Միայնակ/Չանգանի հիշողությունները | 周生如故 | Цюй Шии | iQIYI | ||
| Forever and Ever | Հավիտյանս հավիտենից | 一生一世 | Ши И | |||
| 2023 | Ordinary Greatness | 警察荣誉 | Xia Jie | |||
| Sunsong | 朝歌 | Wu Shuang | ||||
| Till The End Of The Moon | Մինչև լուսնի վերջը | 长月烬明 | Li Su Su / Ye Xi / Wu Sang Jiu | Youku | ||
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անգլերեն անվանում | Չինարեն անվանում | Ալբոմ | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|
| 2017 | Subordinate Takes Order | 小的听令 | King is Not Easy OST | [19] |
| 2018 | A Tale of Two Phoenixes | 凤囚凰 | Untouchable Lovers OST | [20] |
| 2019 | Entering a Dream | 入梦 | Arsenal Military Academy OST | Սյու Կայի հետ միասին[21] |
| Want To Be With You | 想和你一起 | Lucky’s First Love OST | [22] | |
| 2021 | The Purple Hairpin | 紫钗记 | Song of Youth | |
| Heartbeat | 心动 | Forever and EverOST | ||
| My Sugar | - | Bai Lu Debut 5th Year Anniversary Birthday Single |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bai Lu — 2010.
- ↑ «白鹿的青春故事:踏实努力,不辜负自己». fx361.com (չինարեն). 2019-05-21. Արխիվացված է օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «常州旅游商贸分院». 江苏联合职业技术学院. Արխիվացված օրիգինալից 2023-12-03-ին. Վերցված է 2022-06-10-ին.
- ↑ «人气模特白鹿成袁姗姗师妹 粉丝:期待新戏». NetEase (չինարեն). 2017-09-26. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «《大王不容易》定档 张逸杰白鹿身份互换囧事多». Sina Corporation (չինարեն). 2017-08-23. Արխիվացված օրիգինալից 2019-04-16-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «白鹿《凤囚凰》角色曝光 一人分饰两角引期待». Tenent (չինարեն). 2018-04-24. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- ↑ «白鹿出席爱奇艺尖叫之夜 闪光白裙灵气满分». ifeng (չինարեն). 2018-12-03. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- ↑ blacksesame88 (2019-03-08). «A Heroine's Vow Of Revenge: 4 Reasons To Watch C-Drama "The Legends"». Soompi (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - 1 2 «《招摇》燃情收官 白鹿首部大女主作品获好评». ifeng (չինարեն). 2019-04-04. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «《烈火军校》定档8月6日 白鹿代兄从军热血护国». ifeng (չինարեն). 2019-07-25. Արխիվացված օրիգինալից 2019-07-27-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «《世界欠我一个初恋》定档 邢昭林白鹿演绎糖醋初恋». Netease (չինարեն). 2019-09-19. Արխիվացված օրիգինալից 2019-09-24-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «《九流霸主》曝剧照 白鹿赖艺男苏女撩花式撒糖». Sohu (չինարեն). 2019-04-14. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- 1 2 «《半是蜜糖半是伤》主演曝光 罗云熙白鹿诠释半糖暗恋». Netease (չինարեն). 2019-11-21. Արխիվացված օրիգինալից 2020-05-18-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- ↑ «No better way than to spend your summer with our International #SWEETON Ambassador #BaiLu on #iQiyi». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2021-08-09-ին.
- ↑ Бай Лу завершила съёмки в дораме «Светлый пепел луны» (Ru) // Yesasisa.ru : Сайт. — 2022.
- ↑ «罗云熙、白鹿主演,《长月烬明》定档4月6日播出». 中国青年网. 2023-04-03. Վերցված է 2023-12-03-ին.
- ↑ «白鹿王鹤棣主演,《以爱为营》11月3日开播». 腾讯新闻. 2023-11-03. Արխիվացված օրիգինալից 2023-12-03-ին. Վերցված է 2023-12-03-ին.
- ↑ «白鹿、张凌赫新剧《宁安如梦》11月7日晚开播». 腾讯新闻. 2023-11-07. Արխիվացված օրիգինալից 2023-12-03-ին. Վերցված է 2023-12-03-ին.
- ↑ «《大王不容易》曝主题曲MV 白鹿献唱声线清甜». Tencent (չինարեն). 2019-08-25. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- ↑ «《凤囚凰》主题曲发布 感情缱绻隐透剧情». NetEase (չինարեն). 2018-01-10. Արխիվացված օրիգինալից 2019-11-10-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- ↑ «白鹿、许凯合唱《烈火军校》插曲《入梦》上线». Kulemi (չինարեն). 2019-08-14. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
- ↑ «《世界欠我一个初恋》曝片尾曲《想和你一起》mv 白鹿倾诉恋爱心声». NetEase (չինարեն). 2019-09-23. Արխիվացված օրիգինալից 2019-11-10-ին. Վերցված է 2022-01-06-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bailu(չին.) на портале Sina Weibo
- Bailu Ինստագրամում
- Bailu (անգլ.) Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայ Լու» հոդվածին։ |
| ||||||||||||||