Բայրսբրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես189,69 կմ²
ԲԾՄ584±1 մետր
Բնակչություն14 741 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ07442, 07447 և 07449
Փոստային դասիչ72270
Ավտոմոբիլային կոդFDS
Պաշտոնական կայքgemeinde-baiersbronn.de(գերմ.)
Բայրսբրոն (Գերմանիա)##
Բայրսբրոն (Գերմանիա)

Բայրսբրոն (գերմ.՝ Baiersbronn), կոմունա Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։

Գտնվում է Կառլսռուե վարչական շրջանի ենթակայության ներքո։ Մտնում է Ֆրոյդենշտադ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 15498 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[3]։ Զբաղեցնում է 189,70 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 2 37 004։

Քաղաքից ոչ հեռու (հարավ-արևմուտք) գտնվում է այդ շրջանում բավականին հայտնի բնական հուշարձանը՝ ջրվեժը (Sankenbachwasserfall) և լճակը։

Բայրսբրոնում են գտնվում Գերմանիայի այն 9 ռեստորաններից երկուսը, որոնք Միշլենի քննադատների բարձրագույն գնահատականին են արժանացել՝ Restaurant Bareiss և Schwartzwaldstube[4]։ Բացի այդ՝ երկրի միայն մի քաղաք՝ Բերգիշ Գլադբախը, կարող է գլուխ գովել իր երկու երեքաստղանի ռեստորաններով։

1997 թվականին Բայրսբրոնում բացվել է Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը, որտեղ կարելի է շատ բան իմանալ գրողի, նրա ստեղծագործությունների և Սև անտառի պատմության մասին, որտեղ տեղի են ունենում Սառցապատի իրադարձությունները՝ Հաուֆի ամենահիասքանչ և ուսանելի հեքիաթներից մեկը։ Ժամանակակից ինտերակտիվ աուդիո և վիդեո նյութերն այցելուներին օգնում են վառ պատկերացնել այդ հին ժամանակներում այս վայրերի բնակիչների աշխարհը, կյանքը, որոնց մասին պատմում է հեղինակը՝ խոսելով ածուխի այրիչների, ապակի արտադրողների, ինչպես նաև փայտյա հենարանների մասին։ Հեքիաթի գլխավոր հերոսներից մեկը հսկա լաստանավարշավորդ Միխելն է՝ հոլանդացի մականունով։ Այս մռայլ առեղծվածային գործչի նախատիպը, ըստ լեգենդի, Բայրսբրոնից փայտանյութի հարուստ վաճառական է եղել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. «Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2014-12-08 
  4. «Список трёхзвёздочных ресторанов красного гида Мишлен»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-24-ին։ Վերցված է 2014-12-08 
  5. «Музей сказок Гауфа»։ Вильгельм Гауф (ru-RU)։ Վերցված է 2021-06-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]