Բայկոնուր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բայկոնուր
ղազ.՝ Байқоңыр
Դրոշ Զինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
Հիմնադրված է1955 թ.
Մակերես57 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Բնակչություն39 161 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC+6, UTC+5 և Asia/Almaty?[2]
Հեռախոսային կոդ33622
Փոստային դասիչ468320
Ավտոմոբիլային կոդ94
Պաշտոնական կայքbaikonuradm.ru(ռուս.)
Բայկոնուր (քաղաք) (Ղազախստան)##
Բայկոնուր (քաղաք) (Ղազախստան)

Բայկոնուր (ղազ.՝ Байқоңыр), քաղաք Ղազախստանում, Բայկոնուր տիեզերակայանի բնակելի համալիր։

Բայկոնուր քաղաքը Բայկոնուր տիեզերակայանի հետ ձևավորում է Բայկոնուր համալիրը, որը Ռուսաստանը վարձակալել է Ղազախստանից մինչև 2050 թվականը։

Բայկոնուր քաղաքը համարվում է Ղազախստանի Հանրապետության վարչական միավոր, որը գործում է վարձակալման պայմաններում։

Բայկոնուր քաղաքի վարձակալման շրջանում Ռուսաստանը նրա նկատմամբ ունի մի կարգավիճակ, որը համապատասխանում է Ռուսաստանի դաշնային նշանակության քաղաքի կարգավիճակին` օբյեկտների, ձեռնարկությունների, կազմակերպությունների անվնաս շահագործման, ինչպես նաև քաղաքացիների բնակության անվտանգության հատուկ ռեժիմով։

Քաղաքի բնակչությունը 77.0208 մարդ է (նոյեմբերի 1, 2018)։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի` Ղազախստանի քաղաքացիություն ունեցող անձանց թիվը եղել է 37.1 հազար մարդ[5]։

Մինչև 1995 թվականի դեկտեմբերը քաղաքը կոչվել է Լենինսկ։ ԽՍՀՄ-ում այն ունեցել է փակ քաղաքի կարգավիճակ։ Քաղաքում գորխում է անցագրային ռեժիմ։

Գտնվում է Սիրդարյա գետի աջ ափին։ Երկաթուղային կայարանը գտնվում է քաղաքից 2 կմ հյուսիս` Տորետամ գյուղի տարածքում։ Արիս-Կանդագաչ երկաթուղին միակողմանի է։ Քաղաքից 5 կմ հյուսիս անցնում է Արալսկ - Ժոսալի - Կզըլ-Օրդա ավտոմոբիլային ճանապարհը, որը М32 (Սամար-Շիկմենտ) ճանապարհի մի հատվածն է։

Քաղաքն ու Բայկոնուր տիեզերակայանը ապասարկում են «Կրայնի» (գտնվում է քաղաքից 6 կմ արևելք) և «Յուբիլեյնի» (գտնվում է քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք՝ տիեզերակայանի տարածքում) օդանավակայանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մուտք
«Լենինսկի» ցուցանակը քաղաքի արևմտյան սահմանին, 1980-ական թվականների վերջ
«Սոյուզ» հրթիռակրի հուշարձան

1955 թվականի փետրվարի 12-ին ԽՄԿԿ կենտկոմը և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը № 292—181 որոշումով հաստատել են ԽՍՀՄ պաշտպանության նախարարության համար փորձարարական, գիտահետազոտական պոլիգոնի ստեղծումը, որը նախատեսված կլիներ հրթիռային տեխնիկայի փորձարկումների համար։ Փորձակայանի ստեղծման համար տափաստանի զգալի հատված էր առանձնացվել Կզըլ-Օրդայի երկու շրջկենտրոնների` Կազալինսկի և Ժոսալիի միջև, որը գտնվում էր Մոսկվա-Տաշքենդ երկաթգծի «Տյուրատամ» կայարանի մոտ։ Շրջանի ձևավորումից հետո 1955 թվականի առաջին կեսին այն կրում էր պայմանական Տայգա անվանումը։

Շինարարական աշխատանքները սկսվել են 1955 թվականի ձմռան երկրորդ կեսին. գարնանը Սիրդարյայի ափին ի հայտ են եկել առաջին գետնատնակները, իսկ մայիսի 5-ին դրվել է փայտե առաջին հիմնաշենքի անկյունաքարը։

Քաղաքի պաշտոնական հիմնադրման օրը հանդիսանում է 1955 թվականի հունիսի 2-ը, երբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ղեկավարությունը հաստատել է 5-րդ գիտահետազոտական, փորձարարական պոլիգոնի ու զինվորական № 11284 ստորաբաժանման (պոլիգոնի շտաբ) հիմնադրումը։ Պոլիգոնն ու ավանը ստացել են ոչ պաշտոնական «Զարյա» (ռուս.՝ «Заря», բառացի` արշալույս) անվանումը։ 1955 թվականի սահմանվել է պայմանական փոստային հասցեն` «Մոսկվա-400, ռ/մ №…»:

1955 թվականի երկրորդ կեսին շարունակվել է վարչական ու բնակելի փայտե շինությունների կառուցումը, որևի հետևանքով էլ այն ստացել է Փայտե քաղաք (ռուս.՝ Деревянный городок) անվանումը։ Քաղաքացիական ու զինվորական սպասարկող անձնակազմը 1955 թվականի վերջին հաշվվում էր մոտ 2.500 մարդ։

1956 թվականի ամռանը սկսվել է զորանոցային աղյուսե քաղաքի շինարարությունը, որը ստացել է «Տասներորդ հրապարակ» (ռուս.՝ Десятая площадка) անվանումը (ներկայումս՝ Գագարինի փողոց)։ 1956 թվականի վերջին հաստատվել է փոստային նոր հասցե` Կզըլ-Օրդա-50։ 1957 թվականին պոլիգոնի անձնակազմի թիվը հասնում էր 4.000 մարդու։

Սկզբնական նախագծով նախատեսվում է, որ քաղաքը պետք է տարածվի գետի երկու ափերին, սակայն գարնանային ուժեղ հեղեղումները արդեն մի քանի տարի անց ստիպել են հրաժարվել այդ տարբերակից, մանավանդ որ գետի երկու ափերը միացնող կամուրջը նյութական մեծ ծախսեր էր պահանջում։ Շինարարությունը ծավալվել է գետի աջ ափին, հեղեղումներից պաշտպանելու համար կառուցվել է երկումետրանոց ամբարտակ։

1958 թվականի հունվարի 28-ի որոշմամբ Ղազախստանի ԽՍՀ գերագույն խորհուրդը բնակավայրը հռչակել `բանվորական ավան և անվանվել «Լենինսկի»[6]։ Նախագծով այն նախատեսված է եղել 53.000 մարդու համար, սակայն 1959 թվականի վերջին այնտեղ արդեն ապրում էր 8.000 մարդ, իսկ 1960 թվականի վերջին` ավելի քան 10.000 մարդ։

1960-ական թվականների սկզբին եռահարկ աղյուսե տների զանգվածային շինարարություն է սկսվել (ստալինյան տիպի բարձր առաստաղներով), կառուցվել են նաև քառահարկ շենքեր` պոլիգոնի շտաբը և հանրախանութ։

Բնակավայրը Յուրի Գագարինի` տիեզերք թռիչքից հետո ստացել է «Տիեզերակայան Բայկոնուր» անվանումը։

Անձնակազմի` տիեզերակայան տեղափոխումն իրականացվել է քաղաքային գնացքների` այսպես կոչված մոտովոզների միջոցով[7]։ 1960-ական թվականների սկզբին տիեզերակայան են ուղևորվել «Տյուրատամ» կայարանից, իսկ 1960-ական թվականների կեսերի կառուցվել է «Քաղաքային» (ռուս.՝ «Городская») կայարանը[8]։

1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին սկսվել է հինգհարկանի աղյուսե տներով թաղամասի հիմնադրումը, որը ստացել է ոչ պաշտոնական «Դամանսկի» (ռուս.՝ «Даманский») անվանումը։ 1960-ական թվականների կեսերին քաղաքի հյուսիսարևելյան մասը կիրառվել է բանջարանոցային նպատակով։ 1970-ական թվականների կեսերին կառուցվել են պանելային հինգհարկանի շենքեր։ 1970-ական թվականների վերջերին քաղաքի բնակչությունն արդեն հասնում էր 70.000-ի։

Քաղաքը ծանր ժամանակներ է ապրել 1991-1992 թվականներին, երբ փլուզվել է ԽՍՀՄ-ը։ Կտրուկ նվազել է հրթիռների բացթողումը, շատ սպաներ, արտադրությունների աշխատակիցներ, քաոսային իրավիճակով պայմանավորված, գերադասել են տիեզերակայանից վերադառնալ հայրենիք` Ռուսաստան, Ուկրաինա։ Պարզ չէր նաև տիեզերակայանի կարգավիճակը, քանի որ հայտնվել էր ինքնիշխան Ղազախստանի կազմում, իսկ տիեզերակայանը փաստացի շահագործում էր Ռուսաստանը։ Վերջին կաթիլն է դառնում ռազմական ծառայություններից քաղաքի կոմունալ ծառայությունների հանձնումը ղազախական տեղի իշխանություններին, որոնք միջոցներ չէին հատկացնում քաղաքային տնտեսության համար։ Այդ ամենը բնակչությանը բարդ խնդիրների առաջ էր կանգնեցնում խիստ ձմեռներին. շատ բնակարաններում ջերմաստիճանն իջնում էր 0°-ից։ Բնակարաններում ու ծառայողական շինություններում հաճախ էր անջատվում էկելտրաէներգիան։ 1993-1994 թվականների ձմռանը շարքից դուրս են եկել ջերմամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր, շատ տներ լքվել են։

1994 թվականին պայմանագիր է կնքվել ՌԴ-ի ու Ղազախստանի միջև, որի համաձայն` Ռուսաստանը վարձավճարի դիմաց իրավունք է ստացել շահագործելու տիեզերակայանը։ Վարձակալման պայմանագիրը կնքվել է 20 տարով, որը 2004 թվականին երկարացվել է մինչև 2050 թվականը։ Շուտով Լենինսկում ստեղծվել են կոմունալ նոր ծառայություններ։ Ղազախստանի նախագահի` 1995 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագրով Լենինսկը վերանվանվել է «Բայկոնուր»[9][10][11]։

2010 թվականի դրությամբ քաղաքն ուներ 15 հանրակրթական դպրոց, 11 մանկապարտեզ, երաժշտական 2 դպրոց, մարզական ու արվեստի դպրոցներ, համալսարանների մասնաճյուղեր։ Քաղաքում գործել է Ռուսական ուղղափառ եկեղեցի[12]։

Տիեզերակայանի օբյեկտների մեծ մասը 1997-2005 թվականներին հանձնվել են ՌԴ Դաշնային տիեզերական ծառայությանը (ռուս.՝ Роскосмос): Հանձնման գործընթացն ավարտվել է 2011 թվականին, երբ ձևավորվել է № 11284 զորամասը (տիեզերակայանի շտաբ)։

Նախատեսվել էր ռուս-ղազախական մասշտաբային համատեղ ծրագիր` «Բայտերեկ» անունով, որի համաձայն Բայկոնուրից պետք է արձակվեր «Անգարա» հրթիռակիրը, որը հեռանկարում պետք է փոխարիներ բնապահպանական վտանգ ներկայացնող «Պրոտոնին», սակայն 2012 թվականի վերջին ծրագիրը փակուղի է մտել. կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նախագծի ֆինանսավորման շուրջ։ Հնարավոր է, Ռուսաստանը նոր «Արևելյան» տիեզերակայանում կսկսի մեկնարկային նոր համալիրի կառուցումը[13][14]։

2012 թվականի դեկտեմբերին Ղազախստանի Ազգային տիեզերական ծառայության նախագահ Տագլատ Մուսաբաևը հայտարարել է, որ «Բայտարեկ» ծրագրի արժեքի նվազեցման նպատակով Ղազախստանը նպատակահարմար է համարում հրաժարվել «Անգարա» նոր հրթիռակրի ներմուծումից և մտադրվել է շահագործել արդեն գոյություն ունեցող «Զենիթ» հրթիռակիրը[15]։

2015 թվականի հոկտեմբերին սկսվել է Բայկոնուր քաղաքի գազաֆիկացումը, որ շահագործվել է նույն թվականին[16] введённого в эксплуатацию в 2015 году.[17]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայկոնուրի կլիման ցուրտ տափաստանային է։ Ամառները շոգ են. ամենաբարձր միջին ջերմաստիճանը 34 °C է։ Ձմեռները ցուրտ են` կայուն երկարատև ցածր ջերմաստիճանով։

Baikonurի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −5.6
(21.9)
−4.2
(24.4)
4.2
(39.6)
17.5
(63.5)
26.3
(79.3)
31.9
(89.4)
34.1
(93.4)
31.5
(88.7)
24.9
(76.8)
14
(57)
4.5
(40.1)
−2.2
(28)
14.74
(58.51)
Միջին օրական °C (°F) −9.6
(14.7)
−8.7
(16.3)
−0.6
(30.9)
11.4
(52.5)
19.4
(66.9)
24.8
(76.6)
27.2
(81)
24.4
(75.9)
17.9
(64.2)
8.2
(46.8)
0.3
(32.5)
−5.8
(21.6)
9.08
(48.33)
Միջին ցածր °C (°F) −13.6
(7.5)
−13.2
(8.2)
−5.3
(22.5)
5.3
(41.5)
12.6
(54.7)
17.8
(64)
20.3
(68.5)
17.4
(63.3)
10.9
(51.6)
2.5
(36.5)
−3.9
(25)
−9.3
(15.3)
3.46
(38.22)
Տեղումներ մմ (դյույմ) 12
(0.47)
9
(0.35)
15
(0.59)
17
(0.67)
12
(0.47)
6
(0.24)
5
(0.2)
5
(0.2)
6
(0.24)
14
(0.55)
14
(0.55)
16
(0.63)
131
(5.16)
աղբյուր: Climate-data.org[18]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայկոնուրի բնակչության ազգային կազմը 2019 թվականի դրությամբ ունեցել է հետևյալ պատկերը[19].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://stat.gov.kz/getImg?id=ESTAT285783
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  3. Международное Соглашение между Российской Федерацией и Республикой Казахстан о статусе города Байконур, порядке формирования и статусе его органов исполнительной власти от 23 декабря 1995 года, статья 1, пункт 1.
  4. согласно списку субъектов РФ, приведённому в ст. 65 Конституции РФ
  5. «Т. Жумасултанов. Расселение населения страны по городской и сельской местностям. Экономика и статистика. 3/2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  6. ОТНЕСЕНИЕ НАСЕЛЕННОГО ПУНКТА ЗАРЯ К КАТЕГОРИИ РАБОЧИХ ПОСЕЛКОВ // Ведомости Верховного совета СССР. — 1958. — № 3. — С. 208.
  7. «Мотовоз — самый «космический» транспорт!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Фотоальбом
  8. «Спутниковый снимок города Ленинск 1966 г.».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  9. Указ Президента Республики Казахстан от 20 декабря 1995 г. № 2695 «О переименовании города Ленинска Кзыл-Ординской области»(չաշխատող հղում)

    Переименовать город Ленинск Кзыл-Ординской области в город Байконыр.

  10. «Летопись казахстанского космоса». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին.

    20 декабря 1995 года — Указом Президента Казахстана город Ленинск переименован в город Байконыр.

  11. Дни и ночи перед Рождеством или как мы запускали IRS со «Скиппером»

    И ещё одно событие произошло в эти дни: 20 декабря, как снег на голову, оказывается, по просьбе жителей Кзыл-Ординской области, Президент Казахстана подписал Указ о переименовании города Ленинска в город Байконыр. Этот «ныр» и нежданность Указа несколько омрачили исторически справедливый акт.

  12. «Церковь Байконура». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
  13. России и Казахстану не удалось согласовать условия строительства на космодроме нового стартового комплекса
  14. Соглашение о строительстве площадки для запуска ракет с Казахстаном подписано давно, но России она нужна для старта лёгких ракет, а Казахстану — для тяжелых
  15. «Казкосмос предлагает заменить ракету «Ангара» в проекте «Байтерек»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  16. Жилые дома Байконура готовят к приёму природного газа
  17. «Магистральный газопровод Бейнеу-Бозой-Шымкент введён в эксплуатацию». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  18. «Climate: Baikonur». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. «Численность населения республики Казахстан по отдельным этносам на начало 2019 года». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ракеты и люди — Б. Е. Черток, М: «Машиностроение», 1999г, — ISBN 5-217-02942-0;
  • «Прорыв в космос» — К. В. Герчик, М: ТОО «Велес», 1994г, — ISBN 5-87955-001-X;
  • ««Королёв: Факты и мифы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. — Я. К. Голованов, М: «Наука», 1994г, — ISBN 5-02-000822-2;
  • «Байконур. Королёв. Янгель.» — М. И. Кузнецкий, Воронеж: ИПФ «Воронеж», 1997г, ISBN 5-89981-117-X;
  • «Неизвестный Байконур» — под редакцией Б. И. Посысаева, М.: «Глобус» 2001 г. ISBN 5-8155-0051-8
  • «Испытание ракетно-космической техники — дело моей жизни» События и факты — А. И. Осташев, Королёв, 2001 г.[1] ;
  • «Ракетно-космический подвиг Байконура» — Порошков В. В., издательство «Патриот» 2007 г. ISBN 5-7030-0969-3
  • «Берег Вселенной» — под редакцией Болтенко А. С., г. Киев, 2014 г., издательство «Феникс», ISBN 978-966-136-169-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայկոնուր (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 266