Բայկալ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայկալ
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՈւլան-Ուդե
Հիմնադրման ամսաթիվ1939
Կայքtheatre-baikal.ru
 Baikal Theatre Վիքիպահեստում

Բուրյաթիայի պետական ազգային երգի-պարի «Բայկալ» թատրոն (բուրյ.՝ Буряад Уласай дуу хатарай «Байгал» театр), պրոֆեսիոնալ թատրոն Ուլան Ուդեում, ներկայացնում է բուրյաթների, մոնղոլների և Ասիայի այլ ազգերի երգերն ու պարերը։

Թատրոնի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բայկալ» թատրոնի բալետ
  • Չինգիս Պավլովի անվան բուրյաթական ազգային գործիքների նվագախումբ
  • անհատ կատարողներ
  • «Ուրան Խուռ» արթ-խումբ
  • «Էրդէնի Յագաթ» համույթ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը (ի սկզբանե` համույթ) հիմնադրվել է 1939 թվականին, Մոսկվայում կայացած Բուրյաթական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԲԻԽՍՀ) գրականությանն ու արվեստին նվիրված 10-օրյակին ընդառաջ, Բուրյաթական պետական նվագախմբի շրջանակներում։ Բուրյաթական արվեստագետներին պատրաստելու համար Ուլան Ուդե էին ժամանել ԽՍՀՄ արվեստի առաջատար գործիչներ։ Ստեղծված բուրյաթական ազգային երաժշտական գործիքների նվագախումբը ղեկավարում էր Իսիդոր Ռիկը, բալետմաստերն էր Իգոր Մոիսեևը։ Բուրյաթա-մոնղոլական գրականության ու արվեստի առաջին 10-օրյակն անց է կացվել 1940 թվականի հոկտեմբերի 20-30-ը, այդ ժամանակ էլ ձևավորվել է «Բայկալ» համույթը։ 1942 թվականին համույթին տրվում է պետական կարգավիճակ։ Համույթի զարգացման ու կայացման գործում մեծ ներդրում են ունեցել արվեստի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Բաու Յամպիլովը, Ժիգժիտ Բուտաևը, Մ. Ս. Արսենտևը, Տ. Կ. Գլյազերը, Բաիր Եգորովը և շատ ուրիշներ։ Համույթը համերգներ է ունեցել Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում, մասնակցել է բուրյաթական գրականության ու արվեստի երկրորդ տասնօրյակին Մոսկվայում (1959), ԲԻԽՍՀՄ գրականության և արվեստի օրերին Մոսկվայում (1973, 1983), Բուրյաթիայի օրերին Նովոսիբիրսկում (1987) և Կիևում (1993)։ «Բայկալ» անսամբլը Համախորհրդային և Համառուսական մրցույթների դափնեկիր է (1957, 1967, 1970), պարգևատրվել է Բուրյաթիայի կոմերիտմիության տարածաշրջանային կոմիտեի կողմից։ Համույթը պարգևատրվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության «Նայրամդալ» («Ընկերություն») մեդալով։ 2001 թվականին համույթը որպես Բուրիաթիայի պետական ազգային երգի-պարի «Բայկալ» թատրոն դուրս է եկել Բուրյաթիայի պետական ֆիլարմոնիայի կազմից։ 2005 թվականից գոյություն ունի ժամանակակից թատրոն, որն ստեղծվել է երեք կոլեկտիվների` «Բայկալ» անսամբլի, բուրյաթական ազգային գործիքների նվագախմբի ու «Բադմա Սէսէգ» պարի թատրոնի միավորումից։ 2008 թվականից թատրոնն անց է կացնում միջազգային «Յոխըրի[1] գիշեր» փառատոնը։ Թատրոնը նաև «Բայկալի ծաղիկ» հին դասական պարերի առաջին միջազգային փառատոնի կազմակերպիչն է` սկսած 2008 թվականից։ Թատրոնը մասնակցել է Համառուսական «Ռուսաստանի երգեր» փառատոն-մարաթոնին (2007-2008)։

Հաղթանակ «Պարում են բոլորը» հեռուստաշոուում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի գարնանը թատրոնի կոլեկտիվը մասնակցել է «Պարում են բոլորը» հեռուստաշոուին «Ռոսիա-1» հեռուստաալիքով, որի երզափակչում գրավել է առաջին տեղը[2]։ Այդ ընթացքում թատրոնը կատարել է վոգ, բալետ, հիփ-հոփ, ժամանակակից, վալս, չինական պարեր հովհարով։ Շոուի եզրափակչում ժյուրին ընտրել է երեք լավագույն պարային խմբերը, որոնցից հանդիսատեսն ընտրել է հաղթողին։ Ըստ հանդիսատեսի քվեարկության` հաղթող է ճանաչվել «Բայկալ» թատրոնը։

Բուրյաթիայի պետական ազգային երգի-պարի «Բայկալ» թատրոն

Թատրոնի դերասաններին հանձնվել է «Պարում են բոլորը» գավաթը և մեկ միլիոն ռուբլու վկայական[3]։ 2017 թվականի հունիսի 20-ին Բուրիաթիայի Հանրապետության ղեկավարի հրամանով «Բայկալ» թատրոնի մի քանի պարողների տրվել է Բուրյաթիայի վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչում[4]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին թատրոնի տնօրեն Դանդար Բադլուևն ստացել է Ուլան Ուդեի պատվավոր քաղաքացու կոչում։ Այդ որոշումը Ուլան Ուդեի քաղաքային խորհրդի պատգամավորներն ընդունել են 32-րդ նստաշրջանում։ Այդ որոշման համար առիթ է հանդիսացել «Պարում են բոլորը» նախագծում տարած հաղթանակը։

«Բայկալ» թատրոնի պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխարհի մոնղոլների նորաձևություն» միջազգային փառատոնի 1-ին մրցանակ (Ուլան Ուդե, 2005)
  • «Ոսկե սիրտ» 3-րդ Միջազգային մրցանակ (Մոսկվա, 2006)
  • Ռուսաստանի կառավարության մրցանակ`Արվեստի և մշակույթի ոլորտում
  • «Ռուսաստանի երգեր» համառուսական փառատոն-մարաթոնի պատվոգիր (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուրյաթական ազգային պար, տարածված է էթնիկ բուրյաթների շրջանում։
  2. «Театр "Байкал" победил в шоу "Танцуют все!"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Театр «Байкал» выиграл шоу «Танцуют все!» и миллион рублей
  4. Артисты театра «Байкал» получили звания заслуженных артистов Бурятии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]