Բամբակաղբեր ուռած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բամբակաղբեր ուռած
Բամբակաղբեր ուռած
Բամբակաղբեր ուռած
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Hibisceae
Ցեղ Բաղրջուկ (Hibiscus)
Տեսակ Բամբակաղբեր ուռած (H. trionum)
Միջազգային անվանում
Hibiscus trionum

Բամբակաղբեր ուռած (լատին․՝ Hibiscus trionum), փիփերթազգիների ընտանիքի միամյա, ուշ գարնանային մոլախոտ։ Ունի առանցքային, ոչ շատ խորը գնացող արմատներ։ Ցողունը ուղղականգուն է, ճյուղավորվող։ Ցողունի բարձրությունը հասնում է 15-45 սմ-ի։ Բոլոր տերևները կոթունավոր են, 3-5-մասնյա։ Ներքևի տերևները գրեթե կլորավուն են։ Պսակաթերթերը դեղին են, հիմքում՝ ծիրանագույն։

Պտուղը տուփիկ է։ Սերմերը եռակող են, սրտաձև, հասուն շրջանում երկու կողմից սեղմված, մուգ դարչնագույնից մինչև սև, գունատ։ Բազմանում է միայն սերմերով։ Սերմերը ծլում են ուշ գարնանը։ Աճի և զարգացման գրեթե բոլոր փուլերը համընկնում են բամբակենու հետ։

Առավելապես տարածված է Արևելյան Եվրոպայում և Ասիայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբակաղբեր ուռած» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբակաղբեր ուռած» հոդվածին։