Հիբիսկուս սիրիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաղրջուկ սիրիականից)

Հիբիսկուս սիրիական (լատին․՝ Hibiscus syriacus ), տուղտազգիներից սերված խոշոր թուփ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

5-6 մ բարձրություն ունեցող տերևաթափ թուփ է, որն ունի ճաքած կեղև, երիտասարդ ընձյուղներ, ձվաձև տերևաթիթեղ։ Ունի բավականին խոշոր ծաղիկներ, որոնք տեղավորված են լինում տերևածոցերում։ Ծաղիկները ծիրանավարդագույն են։ Պտուղ-տուփիկը ձվաձև է 2-2,7 սմ բարձրությամբ։ Տերևները ձվաձև են կամ շեղանկյուն - ձվաձև։ Ծաղիկները մեկական են, գտնվում են տերևածոցերում։ Ծաղկի պսակը լայն զանգականման է, վարդածիրանագույն կամ բաց մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ, կենտրոնում մուգ խալով։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, պտուղները հասունանում են սեպտեմբեր - հոկտեմբերին։ Երկարատև ծաղկող, բարձր գեղազարդ թփատեսակ է, որը մեր հանրապետության պայմաններում, սեզոնի երկրորդ մասում զգալիորեն լրացնում է ծաղկող բուսատեսակների պակասը։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված Է Չինաստանում, Հնդկաստանում և Փոքր Ասիայում։ Աճում է ծովի մակերևույթից 1200-1400 մ բարձրության վրա։ Բավականին ջերմասեր է, խիստ ցրտահարվում է։ Չոր հողերում և երաշտի դեպքում ոռոգում է պահանջում։ Թել են ստանում բնի կեղևից, իսկ թուղթ՝ բնափայտից։

Բնական պայմաններում տարածված է Չինաստանում և Հնդկաստանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում լավ է հարմարված հատկապես ցածրադիր վայրերում՝ մինչև 1200 - 1400 մ բարձրության կանաչ տնկարկներում։ Հողի նկատմամբ պահանջկոտ է, գերադասում է փուխր, ջրաթափանց և օդաթափանց, սննդանյութերով հարուստ հողերը։ Ջերմասեր է և չորադիմացկուն, լուսասեր է։ Սիրիաական բաղրջուկն ունի բազմաթիվ պարտիզային ձևեր և սորտեր, որոնք աճեցվում են համեմատաբար տաք և ցածրադիր վայրերում։ Դրանք միմյանցից տարբերվում են ծաղիկների գունավորմամբ։ Դրանք միմյանցից տարբերվում են ծաղիկների գունավորմամբ, լիաթերթիկությամբ և այլ հատկանիշներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիբիսկուս սիրիական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիբիսկուս սիրիական» հոդվածին։