Բաղրիր
| Ենթակատեգորիա | նրբաբլիթ, սննդամթերք | |
|---|---|---|
| Ծագման երկիր | Ալժիր | |
| Նյութ | սպիտակաձավար | |
Բաղրիր կամ Բեղրիր (անգլ.՝ Baghrir, արաբ․՝ البغرير[1]), հայտնի է նաև որպես ղրայեֆ կամ մչահդա, նրբաբլիթ, որն օգտագործում են Ալժիրում[2][3], Մարոկկոյում և Թունիսում[4]: Բլիթները փոքր չափսերի են, սպունգանման, պատրաստվում են սպիտակաձավարով կամ ալյուրով։ Ճիշտ թխման դեպքում պատվում են մանր ծակոտիներով (որոնք ներծծում են այն Թանձրուկը, որով մատուցվում են): Ալժիրում և Մարոկկոյում բաղրիր ուտելու ամենատարածված ձևը մեղրի և կարագի խառնուրդի մեջ թաթախելն է, սակայն կարելի է նաև կտրատել և մատուցել ջեմի հետ։ Բաղրիրը հայտնի է որպես նախաճաշ, որպես խորտիկ Ռամադանի ժամանակ և իֆթարի համար[5]: Ռամադանի 9-րդ օրը Ալժիրի մոզաբիթները փոխանակում են բաղրիրը որպես ավանդույթ, որը նրանք անվանում են մ'լային, դրանք բաժանվում են նաև աղքատներին[6]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաղրիբում նրբաբլիթի այս տեսակը հայտնի է նաև այլ անուններով՝ մլայնա (m'layna), ղրայֆ (gh'rayf), խրինգու (kh’ringu) Ալժիրում[7][8][9]։ Այս բառային բազմազանությունը, անկասկած, նշանակում է հարուստ և հնագույն տարածաշրջանային ավանդույթ: Ինչ վերաբերում է «բաղրիր» բառին, ապա այն կարծես բնորոշ է Մաղրեբի-Արևմտյան արաբական բարբառներին (Մարոկկո, Ալժիր)։
Բառարանագիր Մուհամեդ Սբիհին իր «Մուջամ»-ում համարում է, որ բաղրիր բառը բաղարա բայի արաբերեն բաղիրի փոփոխությունն է։ Բաղիրը, ըստ դասական արաբական բառարանների, մեկն է, ով խմում է առանց ծարավը հագեցնելու (ընդհանուր առմամբ ասվում է կենդանու մասին): Ենթադրվում է, որ բառը գործածվել է անցքեր ունեցող այս նրբաբլիթների՝ սպունգի նման մեծ ներծծելիության ակնարկով[10]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марокканские блинчики Багрир, Катерина Гурме. Едабилие. Книга сытной и полезной еды. Вкусные блюда на любой случай, с.49, ISBN 5-04-157338-7, 9785041573386
- Багрир, или арабские блинчики О. В. Бабкова. Всё о домашнем хлебе. Лучшие рецепты домашней выпечки: лучшие рецепты. — М: Рипол Классик, 2015, ISBN 5-386-03237-2, 9785386032371
- Багрир — блины дрожжевые (Алжир). Бегрир по мароккански. // Кухня народов арабского Магриба / Егошкин В.Е.. — М.: Агропромиздат, 1982. — С. 341-342. — 383 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Berber, Casey (2019 թ․ մայիսի 27). «Breakfast food around the world». CNN Travel. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Bouksani, Louisa (1989). Gastronomie Algérienne. Alger, Ed. Jefal. p. 173.
- ↑ Oubahli, Mohamed (2008). «Le banquet d'Ibn 'Ali Masfiwi, lexique, notes et commentaires. Approche historique et anthropologique». Horizons Maghrébins - le droit à la mémoire. 59 (1): 123. doi:10.3406/horma.2008.2682.
- ↑ Oubahli, Mohamed (2008). «Le banquet d'Ibn 'Ali Masfiwi, lexique, notes et commentaires. Approche historique et anthropologique». Horizons Maghrébins - le droit à la mémoire. 59 (1): 123. doi:10.3406/horma.2008.2682.
- ↑ «Moroccan Baghrir». Moroccan World News. 2019 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ M, D. S. (1928). «La Vie Féminine au Mzab: Étude de Sociologie Musulmane. By A. M. Goichon. Paris: Geuthner, 1927». Journal of the Royal Asiatic Society (անգլերեն). 60 (4): 964–965. doi:10.1017/S0035869X00162094. ISSN 1474-0591. S2CID 178647382.
- ↑ Amelie Marie Goichon (2017-05-05). La Vie Feminine Au Mzab Tome 01.
- ↑ Hadjiat, Salima (1983). La cuisine d'Algérie = [Fann al-ṭabkh fī al-Jazāʼir]. [Privas]: Publisud. ISBN 2-86600-056-0. OCLC 11261743.
- ↑ Bouayed, Fatima-Zohra (1983). La cuisine algérienne. Paris: Messidor/Temps actuels. ISBN 2-201-01648-8. OCLC 11290460.
- ↑ Oubahli, Mohamed (2008). «Le banquet d'Ibn 'Ali Masfiwi, lexique, notes et commentaires. Approche historique et anthropologique». Horizons Maghrébins - le droit à la mémoire. 59 (1): 114–145. doi:10.3406/horma.2008.2682.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղրիր» հոդվածին։ |