Բաղնիքը հելլենիստական դարաշրջանի Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնիի աքրունի բաղնիքը

Բաղնիք՝ շենքը կառուցված է նույն տեխնիկայով ու նյութերով, ինչ որ և պալատական մյուս շինությունները։ Չնայած ծածկի սկզբնական ճշգրիտ ձևն անհայտ է, սակայն պեղումների ժամանակ հայտնաբերված ծեփի կորագիծ բեկորները ցույց են տալիս, որ այն ըստ երևույթին ունեցել է թաղակապ (թերևս գմբեթաձև) տեսք։ Հատակագիծն ունի միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից կազմված հստակ հորինվածք։ Սենյակների դեպի հարավ-արևելք ուղղված պատերը արտաքինից ունեն կորագիծ, ներսից պայտաձև կամ կիսաշրջանաձև տեսք։ Դսանիի ամրոցի անտիկ բաղնիքի հատակագիծը 1-ին սենյակը, ինչպես շենքի ողջ հորինվածքում գրաված դիրքով, այնպես էլ ներքին առավել հարուստ մշակումով (խճանկարով զարդարված հատակ, կորագիծ խորշի մեջ զետեղված ջրի ավազան և ալն), պետք է եղած լինի բաղնիքի նախասրահը' հանգստի սենյակը։ 2-րդ և 3-րդ սենյակները թե' չափերով և թե' հատակագծային ձևով հար և նման են միմյանց և ան տարակույս լոգարաններ են։ Երկրորդը ծառայել է սառը ջրով լողանալու հա մար, իսկ 2-րդը՝ գոլ լոգարան։ Երրորդ սենյակի կիսաշրջանաձև խորշի հատակը նույնպես ծածկված է եղել խճանկարով։ 4-րդ սենյակը ըստ էության բաղկացած է երեք մասից։ Մի մասը, որն անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և իր չափերով ու ձևով նման է նրանց, անտարակույս եղել է տաք ջրով լողանալու սենյակը։ Են թադրվում է, որ երկրորդ մասում (հյուսիսարևմտյան հատված) եղել է բաղնիքին անհրաժեշտ ջրամբարը, իսկ 2-րդ (հարավարևմտյան) մասի հատակի տակ գտնվել է կրակարանը, ջուրը տաքացնելու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ ժողովրդի պատմություն»