Բաղդասար Ազոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաղդասար Ազոյան
Ծնվել էմայիսի 27 (հունիսի 9), 1905
Մահացել էդեկտեմբերի 10, 1972(1972-12-10) (67 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս և Լենինի շքանշան

Ազոյան Բաղդասար Մարտիրոսի (մայիսի 27 (հունիսի 9), 1905 - դեկտեմբերի 10, 1972(1972-12-10)), կոլտնտեսային շարժման ակտիվ գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս։

Ծնվել է մայիսի 15 (27)–ին, Արևմտյան Հայաստանի Զանձախ գյուղում։ 1938–1955 թվականին եղել է Վաղուդի կոլտնտեսության վարչության նախագահ։ Ոչխարաբուծության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար Ազոյանին 1949 թվականին շնորհվել է աշխատանքի հերոսի կոչում։ 1955 թվականից ղեկավարել է Սիսիանի շրջանի մսամթերման գրասենյակը, աշխատել տարբեր հիմնարկներում։ Ազոյանը պարգևատրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի, Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է դեկտեմբերի 10-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 123 CC-BY-SA-icon-80x15.png