Բահիա Հարիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բահիա Հարիրի
 
Կրթություն՝ Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունիսի 23, 1952(1952-06-23) (71 տարեկան)
Ծննդավայր Սայդա, Լիբանան
Քաղաքացիություն  Լիբանան
Հայր Ռաֆիկ Հարիրի

Բահիա Հարիրի (արաբերեն։ بهية الحريري, ծնվ. հունիսի 23, 1952(1952-06-23), Սայդա, Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ[1] և Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի քույրը։ Նրա երկրորդ եղբայրը Շաֆիք Հարիրին է[2][3]։

Վաղ կյանքը և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահիա Հարիրին ծնվել է 1952 թվականին Սայդայում, Լիբանան։ Հարիրին ծնվել է համեստ սուննիների ի ընտանիքի։ Ունի երկու եղբայր Շաֆիք և Ռաֆիկ Հարիրիները[4]։ 1970 թվականին ավարտել է մանկավարժական ակադեմիան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիրին որպես ուսուցիչ Սայդայում և Հարավային Լիբանանում աշխատել է կրթություն ստանալուց անմիջապես հետո՝ մինչև 1979 թվականը։ Նա ղեկավարել է Սայդայի Հարիրի հիմնադրամը, որը հիմնադրվել էր իր եղբոր՝ Ռաֆիկ Հարիրիի կողմից 1979 թվականին։ Հիմնադրամը հանդիսանում է կարևոր կրթական ու բարեգործական հաստատություն։ Նա նաև Հարիրիի-Սայիդ հիմնադրամի վարչական խորհրդի նախագահն է։

1992 թվականին Հարիրին ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ։ Նա 1996 և 2000 թվականին նույն պաշտոնում վերընտրվել է[5]։ 2008 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի նոյեմբերը նա եղել է կրթության նախարար։

Նա խորհրդարանի անդամ է վերընտրվել 2009 թվականի հունիսին։ Ներկայում նա գլխավորում է Լիբանանի խորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովը, ինչպես նաև նա արտաքին հարաբերությունների և ներգաղթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է։ Հանդիսանում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Ղեկավարել է Բարձրագույն կրթության հարցերով Իսլամական կազմակերպությունը։

1992 թվականից Հարիրին Լիբանանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահիա Հարիրին ամուսնացած է Մուստաֆա Հարիրիի հետ (որը հանդիսանում է նաև նրա զարմիկը)[3]։ Նրանք ունեն 4 երեխա. Նադեր (ծնվ. 1969)[3], Ղինա, Ահմադ[3] (սեռ. 1982) և Օլաա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. , ISBN 978-0-415-58046-5։
  2. «Bahia Hariri - Prestige Magazine» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Vloeberghs, Ward (July 2012). «The Hariri Political Dynasty after the Arab Spring». Mediterranean Politics. Taylor and Francis. 17 (2): 241–248. doi:10.1080/13629395.2012.694046.{{cite journal}}: CS1 սպաս․ postscript (link)
  4. «Lebanon Biographies of Potential Prime Ministers following PM Karami's Cabinet Resignation». Wikileaks. 2005 թ․ մարտի 3. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  5. «Opposition Candidates Win Elections». APS Diplomat Recorder. 2000 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]