Բահիայի պալատ
| Բահիայի պալատ | |
|---|---|
| Երկիր` | |
| Ճարտարապետական ոճ` | իսլամական ճարտարապետություն և մավրիտանական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Բահիայի պալատը, 19-րդ դարի վերջի պալատ է, որը գտնվում է Մարաքեշում, Մարոկկոյում։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի շինարարության ճշգրիտ ժամկետներն անհայտ են։ Այն կառուցվել է երկու փուլով 1859-1867-ական թվականներին, Սուլթան Մարոկկո Մուհամմեդ IV-ի նախկին ստրուկ՝ Սի Մուսայի հրամանով։ Մարաքեշի մեդինայի հարավ-արևելյան մասում, կառուցվել է պալատի հյուսիսային մասը։
1894-1900 թվականներին Սայի Մուսայի որդին, Բա Ահմեդը, ով հոր մահվանից հետո դարձավ Սուլթան Աբդ ալ-Ազիզ IV-ի մեծ վեզիրը, կատարեց շինարարության երկրորդ փուլը` ընդարձակելով պալատական համալիրի հարավային մասը[1]։ Բահ Ահմեդը շատ հարուստ ու հզոր էր, ինչը դուր չէր գալիս Սուլթանին, և 1900 թվականին Վեզիրի մահից անմիջապես հետո պալատը թալանում[1][1] է։ Տասներկու տարի անց ֆրանսիական գեներալ Մարշալ Լյոտը, ով ղեկավարում էր Մարոկկոյի ֆրանսիական գաղութը, վերակառուցեց պալատը և դարձրեց իր նստավայրը Մարաքեշում։
Ներկայումս շենքը բաց է այցելուների համար։ Կան համերգներ արաբա-անդալուզյան երաժշտության և արվեստի ցուցահանդեսներ։

Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն կառուցումը սկսելուց հետո հարևանությամբ ձեռք էին բերվում նոր հողամասեր, որի արդյունքում պալատական համալիրը կառուցվել է փուլերով և կորցրել հստակ պլանավորումը։ Համալիրի տարածքում, որը զբաղեցնում է գրեթե 8 հա տարածք, կան շատրվաններ և այգի, հասմիկի, նարնջի և բանանի ծառեր, ախոռ, մզկիթ և համամ։
Պալատի սենյակները զարդարված են մարմարով, կերամիկական սալիկներով և մայրիով։ Այս նյութերը բերվել են ամբողջ Հյուսիսային Աֆրիկայից։ Մարմարը բերվել է Մեկնեսից, որտեղ այն հավանաբար բերվել է Կարրարայից և, որը մինչ այդ զարդարել է Մուլեյ Իսմայիլ պալատը կամ Էլ Բադիի պալատը։ Մայրին բերված էր Միջերկրական Ատլասից, իսկ տերակոտան `Թետուանից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ներքին բակ
-
պատի դեկորները
-
պատի դեկորները
-
առաստաղի դեկորները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Марокко. Дворец Бахия» (ռուսերեն). Вокруг света. 25 марта 2001. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահիայի պալատ» հոդվածին։ |
|

