Բահայիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բահայիները բահայի հավատի[1] հետևորդներն են: Բահայի հավատը համաշխարհային կրոն է, որը ծագել է 19-րդ դարի սկզբին Բահաուլլայի (թարգմանաբար Աստծո Փառք) հայտնության շնորհիվ: Բահաուլլայի ուսմունքի հիմնական թեման մարդկության միասնությունն է: Բահայիները կիսում են մարդկությանը ծառայելու ընդհանուր նպատակը և միավորում են իրենց ջանքերը, որպեսզի ներդրում կատարեն աշխարհի բարելավման մեջ:

Բահայի հավատը ներկայացված է ավելի քան 100 000 վայրերում աշխարհի համարյա բոլոր երկրներում և տարածաշրջաններում: Բահայիները պատկանում են տարբեր սերունդների, ազգերի ու մշակույթների: Հայաստանում Բահայի համայնքները ծագել են դեռ Բահաուլլայի օրոք 19-րդ դարում, դրանք գործել են մինչև 1938թ և լուծարվել են Սովետական իշխանության պահանջով: Հայաստանի անկախացման առաջին տարիներին համայնքը պաշտոնապես գրանցվել է[2]:


Արարիչ խոսքի ուսումնասիրությունը[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայիները հավատում են, որ յուրաքանչյուր մարդ ստեղծվել է վեհանձն, և որ կյանքի առաքելությունը կայանում է նրանում, որ առաջ մղեն հավերժ զարգացող քաղաքակրթությունը: Այդ պատճառով յուրաքանչյուրը ներուժ ունի դառնալ իր երկրի սիրող քաղաքացի և ներդրում կատարել շրջակա հասարակության բարեկեցության մեջ: Այդ ներուժը կարող է բացահայտվել կրոնների Սուրբ Գրվածքներում պարունակվող Արարիչ Խոսքի ուսումնասիրության միջոցով: Նման ուսումնասիրության յուրաքանչյուր մասնակից ազատորեն կիսվում է իր մտքերով` համադրելով սովորածը անձնական և հասարակության կյանքի փորձի հետ:

Ընտանեկան կյանքն ու երեխաների դաստիրակությունը[4][խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդուն նայիր որպես անգին փայլաքարերով լի հանքի: Միայն կրթությունը կարող է հանել այս գանձերը և օգնել մարդկությանը դրանք ի օգուտ իրեն գործադրել»:     Բահաուլլա

           Բահայի ընտանիքներում հատուկ ուշադրություն է դարձվում աճող սերնդի դաստիրակությանը:  Ամենավաղ տարիքից սկսած ծնողները ձգտում են երեխաներին տալ 3 տեսակի դաստիրակություն՝ ֆիզիկական, մտավոր և հոգևոր: Երեխաներին սովորեցնում են վստահել իրենց հոգում թաքնված վեհանձն ուժերին և կայացնել բարոյական որոշումներ՝ առանց շահադիտական նկատառումների:

           Երբ երեխաները վերածվում են դեռահասների, ծնողները և հասարակության անդամներն օգնում են նրանց անցնել հասունացման ծայրահեղ կարևոր շրջանը, երբ անհրաժեշտ է ձեռք բերել վստահություն, կյանքում արժանի ճանապարհ ընտրել, իրենց մոտ ծագող բազմաթիվ հարցերի պատասխանները գտնել, զարգացնել իրենց ընդունակությունները, ծանոթանալ գիտությունների հետ, տեսնել իրենց որպես հասարակության ակտիվ քաղաքացիների, այլ ոչ թե որպես պասիվ սպառողների:

Բահայիների վարչակարգը[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաուլլայի ուսմունքում չկա հոգևորականության ինստիտուտ: Համայնքի գործերը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում ղեկավարում են Հոգևոր Ժողովները, որոնք բաղկացած են համայնքի 9 հասուն անդամներից: Նրանք ընտրվում են տարին մեկ անգամ գաղտնի քվեարկությամբ: Այդ ժողովները կոլեգիալ մարմիններ են, որոնցում որոշումները կայացվում են խորհրդակցությունից հետո:

Հասարակության հետ ներդաշնակությունը[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաուլլայի ուսմունքը խիստ քննադատում է հոգեորսությունը որպես մարդկային հոգու հանդեպ բռնության ձև: Ճշմարտության այս կամ այն կերպ պարտադրումը նվազեցնում է Աստծո տված ընդունակությունների նշանակալիությունը՝ ճանաչել յուրաքանչյուր իրի էությունը, զրկում է նրան ընտրության ազատությունից և այդ պատճառով նվազեցնում է նրա արժանապատվությունը: Քանի որ Բահաուլլայի ուսմունքը յուրաքանչյուրին կոչ է անում ձեռք բերել մասնագիտություն և մասնակցել հասարակության համար նյութական բարիքների ստեղծմանը, Բահայի հավատում չկան միսիոներներ, որոնց մասնագիտական գործունեությունը կրոնի տարածումն է:

Քաղաքականության հանդեպ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայիները քաղաքական իշխանություն չեն փնտրում: Նրանք չեն ստանձնում քաղաքական պաշտոններ իրենց կառավարություններում և չեն միանում քաղաքական կուսակցություններին: Քաղաքական գործունեության մեջ չմասնակցելու մոտեցումը, որն ընդունել է Բահայի համայնքը, չի հավակնում նրան, որ հռչակի կամ արտահայտի որոշակի հիմնարար առարկություն քաղաքականության դեմ նրա ճշմարիտ իմաստով, անկասկած, մարդկությունը կկազմակերպի իրեն քաղաքական գործերի միջոցով: Բահայիները կառավարությունը դիտարկում են որպես բարեկեցության և հասարակության կարգավորված առաջընթացի պահպանման համակարգ և նրանք՝ բոլորը և յուրաքանչյուրն անհատապես, իրենց վրա են վերցնում հետևել այն երկրի օրենքներին, որում նրանք ապրում են՝ միաժամանակ թույլ չտալով խախտել իրենց ներքին կրոնական համոզմունքները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բահայի հավատ
  2. Բահաուլլա
  3. Աբդուլ-Բահա
  4. Շողի էֆֆենդի


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բահայի հավատը – Բահայի համայնքը Հայաստանում» (en-US)։ Վերցված է 2019-08-01 
  2. «Բահայի հավատը – Բահայի համայնքը Հայաստանում» (en-US)։ Վերցված է 2019-08-01 
  3. «What Bahá’ís Believe | The Bahá’í Faith»։ www.bahai.org։ Վերցված է 2019-08-01 
  4. «Family Life and Children | What Bahá’ís Do»։ www.bahai.org։ Վերցված է 2019-08-01 
  5. «The Bahá’í Administrative Order | What Bahá’ís Believe»։ www.bahai.org։ Վերցված է 2019-08-01 
  6. «Involvement in the Life of Society | What Bahá’ís Do»։ www.bahai.org։ Վերցված է 2019-08-01