Jump to content

Բախումներ Կումանովոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակաահաբեկչական գործողություն Կումանովոյում
Մակեդոնական հակամարտություն

Թվական 2015 թվականի մայիսի 9-10
Վայր Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա, Կումանովո
Արդյունք զինյալների մի մասը կալանավորվեց
Հակառակորդներ
Ալբանական ազգային բանակ Հյուսիսային Մակեդոնիայի ՆԳՆ
Հրամանատարներ
Ֆադիլ Ֆեյզուլահի † անհայտ
Կողմերի ուժեր
40—70 մարդ անհայտ
Ռազմական կորուստներ
14 զոհ, 30 վիրավոր 8 զոհ, 37 վիրավոր
Ընդհանուր կորուստներ
Խաղաղ բնակիչներ՝ 1 զոհ, մի քանի վիրավոր

Բախումներ Կումանովոյում՝ Մակեդոնիայում ալբանացի անջատողականների և Մակեդոնիայի ՆԳՆ-ի միջև 2015 թվականի մայիսի 9-ից 10-ը (քաղաքի բնակչության մեկ երրորդը էթնիկ ալբաններ են)։

Իրադարձությունների ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումներին նախորդում էին մայրաքաղաքում անց կացվող հակակառավարական ցույցերը և ալբանացի ակտիվիստների բազմաթիվ գործողությունները[1]։ Ըստ Մակեդոնիայի ՆԳՆ-ի վարկածի ալբանացի ապստամբների խումբը անօրինական կերպով մտել է հարևան պետություն[2]։ Որից հետո իրենց կողմնակիցների օգնությամբ մայիսի սկզբին թաքնվեցին Կումանովո քաղաքի Դիվո թաղամասում[3]։ Ակտիվիստները ծրագրել էին հարձակումներ պետական կառույցների և քաղաքացիական անձանց վրա[4]։ Ըստ վարչապետի սա Բանկանների ամենավտանգավոր խմբավորումն է, որը կապված է մեկ ամիս առաջ Գոշինցեի սահմանային անցակետի վրա հարձակման հետ (ենթադրաբար դա Ազգային ազատագրության բանակ (Մակեդոնիա) Ազգային ազատագրության բանակն է)[5]։ Մակեդոնիայի ՆԳՆ-ն կազմեց գործողությունների պլան և դրանց համակարգման շտաբ։ Գործողությունը իրականացվեց մայիսի 9-ի առավոտյան ժամը 5-ին։ Տարբեր տեղեկությունների համաձայն զինյալները ավելի քան 40-ից[3] 70-ի սահմաններում էր, նրանք զինված էին ինքնաձիգներով, նռնակներով, դիպուկահար հրացաններով և նռնականետերով։ Մարտերի արդյունքում 14 ապստամբ սպանվեց, իսկ 30-ը հանձնվեցին[3]։ Մակեդոնիայի ՆԳՆ-ն կորցրեց 8 մարդ, վիրավորվեցին մոտ 37 մարդ։ Մահացավ մեկ քաղաքացիական անձ, մի քանիսը վիրավորվեցին[6]։

Հարձակման նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման հնարավոր պատճառը ալբանացիների դժգոհությունն էր Մակեդոնիայի օրենքների և տվյալ ժամանակահատվածում երկրի իրավիճակի նկատմամբ։ Հետագայում Կոսովոյի «Ինքնորոշում» շարժումը քննադատեց վարչապետ Նիկոլա Գրուևսկիին նրան անվանելով «դիկտատոր»։

Հետագա արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական կողմը ժանդարմեայի 450 աշխատակից ուղարկեց սերբ-մակեդոնական սահման, ինչպես նաև Սերբիայի ՆԳՆ հակաահաբեկչական ջոկատը մեկնեց ուժեղացնելու Կոսովոյի հետ սահմանին անվտանգության գոտին[7]. Армейские подразделения были приведены в состояние повышенной боевой готовности[8]:

«Էքսպրես» լրատվականը հղում անելով սեփական աղբյուրներին հայտնեց, որ անհայտ խմբավորման անդամ են եղել նաև Կոսովոյի Հանրապետության քաղաքացիներ[9]։

Հետագայում Մակեդոնիայի իշխանությունները հայտարարեցին, որ խմբավորումը գլխավորել են հինգ կովկասյան ալբանացիներ[10][11]։

Այն մարդկանց մեծամասնությունը ովքեր հանձնվել էին եղել են Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացիներ։ Բացի դա ձերբակալվածներից երեքը նաև սերբական իշխանությունների կողմից մեղադրվում էին 1998-1999 թվականներին Կոսովոյի պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեջ[12]։

Զոհված զինյալների թվում էր նաև Կոսովոյում հայտնի քաղաքական գործիչ Ջաֆեր Զիմբերին[13]։

Մակեդոնիայի իշխանությունները հայտարարում են երկօրյա ազգային սուգ[14]։

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն հայտնեց, որ այդ անկարգությունները կարող էին տարածվել Արևմտյան Բալկանների մյուս շրջաններում[15]։ Կոսովոյի Հանրապետության պառլամենտի փոխխոսնակ «Ինքնորոշում» շարժման անդամ Աիդա Դերգուտին հայտարարեց, որ առավոտյան «Մակեդոնիայում ալբանացիները հարձակման են ենթարկվել, ինչպես դա եղավ այն ժամանակ, երբ սերբական ոստիկանությունը հարձակվեց Կոսովոյում գտնվող ալբանացիների վրա», և սպառնաց մակեդոնական իշխանություններին՝ «Մի ստիպեք մեզ, որպեսզի ձեր դեմ դուրս գան յոթ միլիոն ալբանացիներ, նույնիսկ եթե մենք անզեն դուրս գանք ձեր դեմ դուք չեք կարող պայքարել մեզ հետ»[9]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց՝ «Մոսկվան անհանգստացած է Մակեդոնիայում իրավիճակի սրմամբ և երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում կառուցողական երկխոսություն վարել»[16]։

Ավելի ուշ Սկոպիեում ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ը դեպքի վերաբերյալ ընդունեցին համատեղ հռչակագիր, այն անվանվեց Կումանովոյի միջադեպ և քաղաքական երկխոսության կոչ արեցին հակամարտության կողմերին[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В столице Македонии во время антиправительственных беспорядков пострадали 39 человек». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  2. «В северной Македонии террористы на бронетехнике атаковали полицию».
  3. 3,0 3,1 3,2 РТС :: Ухапшени терористи из Македоније, Албаније и са Косова
  4. «СМИ Македонии: Число полицейских, погибших в Куманово достигло 8 человек».
  5. «Никола Груевский: Мы уничтожили одну из самых опасных террористических групп на Балканах».
  6. «СМИ: Македонский город Куманово атаковали боевики».
  7. «Столкновения в Куманово: между Македонией и Албанией назревает война».
  8. РТС :: Појачана контрола у бази Козјак код Прешева
  9. 9,0 9,1 «Ситуация в Македонии накаляется. Новая война на Балканах?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  10. «Macedonia blames Kosovans for deadly Kumanovo clashes».
  11. «Македония: боевиками в Куманово руководили косовары».
  12. Тројица терориста из Куманова у Бијелој књизи Владе Србије
  13. «Xhafer Zymberi nga Gjakova është i vrarë në luftimet e Kumanovës?».
  14. «Власти Македонии объявили национальный траур из-за событий в Куманово».
  15. «Премьер Сербии: волнения в Македонии могут распространиться на другие районы Западных Балкан».
  16. «МИД РФ призывает политические силы Македонии к диалогу».
  17. США, НАТО и ЕС: Инцидент в Куманово изолированный, необходим диалог

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]