Jump to content

Բախթիյար Վահաբզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախթիյար Վահաբզադե
ադրբ.՝ Bəxtiyar Mahmud oğlu Vahabzadə
Ծնվել էօգոստոսի 16, 1925(1925-08-16)
ԾննդավայրՇաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 13, 2009(2009-02-13) (83 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, քաղաքական գործիչ, գրող և թարգմանիչ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Ժանրերքնարապատմողական և պոեմ
ԱնդամակցությունԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
ԿուսակցությունԱդրբեջանի ժողովրդական ճակատ
Պարգևներ
ԶավակներIsfandiyar Vahabzadeh?
Изображение автографа
 Bakhtiyar Vahabzade Վիքիպահեստում

Բախթիյար Վահաբզադե (ադրբ.՝ Bəxtiyar Vahabzadə, օգոստոսի 16, 1925(1925-08-16), Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 2009(2009-02-13), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խորհրդային գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965

Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների մի շարք ժողովածուների («Իմ բարեկամները», 1949, «Գարուն», 1950, «Բարեկամության երգ», 1953 թ. և այլն)։ Պոեմներից հատկանշելի են «Բաժանման գիշերը» (1959), «Զրույց Լենինի հետ» (1975, ԱԽՍՀ պետական մրցանակ՝ 1976), «Մուղան» (1975 թ., ԱԽՍՀ պետական մրցանակ՝ 1976)։ Գրել է պիեսներ («Խիղճ», 1959, բեմադրվել է 1960 թվականին, «Երկրորդ ձայն», 1969, բեմադրվել է 1970 թվականին, «Անձրևից հետո», 1971, բեմադրվել է 1972 թվականին), ինչպես նաև «Սամեդ Վուրղուն» (1968) մենագրությունը։ Գրականագիտական հոդվածներն ամփոփված են «Բանաստեղծը և ժամանակը» (1975) ժողովածուում։ Ադրբեջաներեն է թարգմանել Ջորջ Բայրոնի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ավետիք Իսահակյանի, Աշոտ Գրաշու և այլոց ստեղծագործություններից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 242
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բախթիյար Վահաբզադե» հոդվածին։