Բալրամ Ջակհար
Բալրամ Ջակհար | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Ֆորմանի քրիստոնեական քոլեջ (1945) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և գյուղատնտես |
Ծննդյան օր | օգոստոսի 23, 1923 |
Ծննդավայր | Pankosi, Firozpur district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 3, 2016[1] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Զավակներ | Sunil Jakhar?[2] |
Բալրամ Ջակհար (հինդի՝ बलराम जाखड़, անգլ.՝ Balram, օգոստոսի 23, 1923, Pankosi, Firozpur district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 3, 2016[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ականավոր ներակայցուցիչ, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի չորս համագումարների պատգամավոր[3][4][5][6], 1980-1989 թվականներին Լոկ սաբհայի խոսնակ[7], 1991-1996 թվականներին Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար և 2004-2009 թվականներին Մադհյա Պրադեշի նահանգապետ։ 2004 թվականի հուլիսի 2-24-ը եղել է Գուջարաթի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը[8][9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալրամ Ջակհարը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 23-ին Պանջոկսիում, Բրիտանական Հնդկաստան՝ Չաուդրահի Ռաջարամ Ջակհարի և նրա կին Պատոդևիի ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Լահորի Ֆորմանի քրիստոնեական քոլեջը՝ ստանալով լեզվագիտության դիպոլմ սանսկրիտում մասնագիտացմամբ։ Դրան համատեղ տիրապետել է փանջաբին, հինդիին, ուրդուին և անգլերենին։ Բարձրագությունից կրթություն ստանալուց և տուն վերադառնալուց հետո մի քանի տասնամյակների ընթացքում զբաղվել է բուսաբուծությամբ։ Եղել է առաջին մարդը, որը Աբոհար շրջանում սկսել է աճեցնել խաղող և կիննաու մանդարին[10]։ 1975 թվականին արժանացել է ազգային մակարդակի Հնդկաստանի նախագահի Udyan Pandit մրցանակին բուսաբուծությունում ներդրումի համար։
Խորհրդարանական կարիերան սկսել է 1972 թվականին՝ Փենջաբի օրենսդրական խորհրդի մեջ ընտրվելով։ 1977 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմադիր խմբի առաջնորդ։
1980 թվականին Ֆիրոզպուր շրջանից դարձել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 7-րդ համագումարի պատգամավոր՝ դառնալով պալատի խոսնակ, իսկ 1984 թվականին վերընտրվել է Սիկար շրջանից՝ պահպանելով իր պաշտոնը։ Դրանով Ջակհարը մնում է հնդկական խորհրդարանի խոսնակ 1980 թվականից մինչև 1989 թվականը։
Զբաղեցնելով Լոկ սաբհայի բարձրագույն պաշտոնը՝ Բալրամ Ջակհարն ակտիվ զբաղվել է խորհրդարանական աշխատանքի զարգացմամբ, հիմնականում, հիմնադրել է խորհրդարանական թանագարանը, զարգացրել է խորհրդարանի գրադարանը, նրա փաստաթղթերի ծրագիրը և տեղեկատվա-ռեֆերատային ծառայությունները, ավտոմատացրել է քվեարկությունների համակարգը։ Որպես հնդկական օրենսդրական ժողովի նախագահ մասնակցել է Բրիտանական Ընկերության խորհրդարանական ասամբլեայի աշխատանքում, իսկ 1984 թվականից մինչև 1987 թվականը գլխավորել է այն՝ դառնալով այդ պաշտոնում Ասիայի առաջին ներկայացուցիչը[11][12]։
1991 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ 2004 թվականից մինչև 2009 թվականը եղել է Մադհյա Պրադեշի նահանգապետը։ Այդ պաշտոնը զբաղեցնելու սկզբնական շրջանում նաև եղել է Գուջարաթի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Բալրամ Ջակհարը մահացել է 2016 թվականի փետրվարի 3-ին ինսուլտից Դելիում՝ 92 տարեկան հասակում[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.thestatesman.com/news/india/ex-ls-speaker-balram-jakhar-passes-away/120924.html
- ↑ https://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/news/wouldnt-have-allowed-sunny-to-contest-from-gurdaspur-had-i-known-sunil-jakhar-was-his-opponent-dharmendra/articleshow/69301414.cms
- ↑ «Eighth Lok Sabha, Party Wise Details: Congress (I)» (անգլերեն). Parliament of India: Lok Sabha, House of the People. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Seventh Lok Sabha, All Members: J» (անգլերեն). Parliament of India: Lok Sabha, House of the People. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Tenth Lok Sabha, Party Wise Details: Indian National Congress» (անգլերեն). Parliament of India: Lok Sabha, House of the People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Twelfth Lok Sabha, Party Wise Details: Indian National Congress» (անգլերեն). Parliament of India: Lok Sabha, House of the People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Former Speakers: Bal Ram Jakhar» (անգլերեն). The Office of Speaker, Lok Sabha. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ T.R. Ramachandran (2004 թ․ հուլիսի 2). «Kalam sacks Governors of Haryana, UP, Gujarat, Goa» (անգլերեն). The Tribune. Արխիվացված է օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Vinay Kumar (2004 թ․ հուլիսի 3). «4 Governors dismissed» (անգլերեն). The Hindu. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Anirudh Chaudhry (2016 թ․ փետրվարի 3). «Obit: Balram Jakhar, a leader who always looked out for farmers» (անգլերեն). Business Standard. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Former Chairpersons» (անգլերեն). Commonwealth Parliamentary Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Former Lok Sabha Speaker Balram Jakhar passes away» (անգլերեն). Government of Punjab. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Former Lok Sabha Speaker Balram Jakhar is Dead» (անգլերեն). Vishwa Gujarat. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
Լրացուցիչ հղումներ և գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ratna Tikoo Portrait of a farmer: Dr. Bal Ram Jakhar, speaker, Lok Sabha, in the service of the people and the Parliament of India, his life and ideas. — National Publishing House, 1987. — 127 p. — ISBN 9788121401050
- Pratibha Patil (2007 թ․ սեպտեմբերի 7). «Speech by the President of India on the of the 85th Birthday of Dr. Balram Jakhar, Governor of Madhya Pradesh, in Parliament House» (անգլերեն). Smt. Pratibha Devisingh Patil (Former President of India) website at National Informatics Centre. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- «Congress, Sonia Gandhi condole Balram Jakhar's demise» (անգլերեն). Zee News. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- «Congress leader Balram Jakhar passes away» (անգլերեն). The Indian Express. 2016 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- «Veteran Congress leader Balram Jakahar passes away» (անգլերեն). Business Standard. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- «Former Speaker Balram Jakhar passes away» (անգլերեն). Business Standard. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- Narendra Modi (2016 թ․ փետրվարի 3). «Veteran Congress leader Balram Jakhar dead» (անգլերեն). GSTV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- «राष्ट्रमंडल सांसद कार्यकारी फोरम के पहले एशियाई सभापति थे जाखड़» (հինդի). Rajasthan Patrika. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.