Բալտո 3։ Հանգստի թևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բալտո 3: Հանգստի թևերից)
Բալտո 3։ Հանգստի թևեր
անգլ.՝ Balto III: Wings of Change
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆլեշբեք ֆիլմ
Թեմաօդագնացություն
Շարքի մասն էBalto?
ՌեժիսորPhil Weinstein?
ՀնչյունավորումՇոն Օսթին, Ջոդի Բենսոն, Կիտ Քերադայն, Բիլ Ֆագերբակի, Չարլզ Փլեյշեր, Մորիս Լամարշ, Քեթի Նաջիմի, Դևիդ Փայմեր, Կևին Շոն, Ջին Սմարթ և Կարլ Ուեզերս
ԵրաժշտությունԱդամ Բերի
ՕպերատորԱդամ Բերի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունUniversal Animation Studios
ԴիստրիբյուտորUniversal Studios Home Entertainment? և Նեթֆլիքս
Տևողություն76 րոպե
ՇարքBalto?
Թվական2004 և սեպտեմբերի 30, 2004
Բյուջե3 500 000 $

Բալտո 3. Հանգստի թևեր (անգլ.՝ Balto III: Wings of Change), 2004 թվականի ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ։ Ռեժիսոր Ֆիլ Վայնշտեյն։ Ինչպես «Բալտո 2. Փնտրելով գայլին» մուլտֆիլմը, այնպես էլ այս մուլտֆիլմը միանգամից դուրս է եկել հեռուստաէկրաններին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալտոն և նրա որդի Կոդին իմանում են, որ կարող է էլ չօգտագործեն շնասայլակները փոստերը տեղափոխելու համար` ինքնաթիռների հայտնվելու պատճառով։

Շները որոշում են մրցավազք կազմակերպել հմուտ օդաչու Դյուկի հետ։ Այդ ժամանակ Բալտոն հիացած էր ինքնաթիռով և երազում էր նստել ու թռչել։

Բալտոյի ընկերը՝ սագ Բորիսը, սիրահարվում է սագ Ստելլային, բայց ամաչում էր ասել, որ վախենում է թռչելուց։

Բորիսը պատահաբար ընկնում է օդաչու Դյուկի պայուսակներից մեկի մեջ, որը Դյուկը դրել էր ինքնաթիռում։ Շուտով Ստելլան իմանում է, որ Բորիսը ստել էր նրան, բայց արդեն ուշ էր, Բորիսն արդեն ինքնաթիռում էր։ Հետ դառնալու ճանապարհին օդաչուն մոլորվում է մառախուղի մեջ և վթարի է ենթարկվում անտառում։

Մրցավազքում շները հաղթում են, բայց Բալտոն զգում էր, որ ինքնաթիռի հետ ինչ-որ բան է պատահել ու գնում է փնտրելու։ Կոդին և նրա ընկերները հրաժարվում են Բալտոյի հետ գնալ, քանի որ նրանց համար ավելի թանկ է աշխատանքը։ Բալտոն ջղայնացած էր իր որդու՝ Կոդիի վրա, բայց այնուամենայնիվ չի կարողանում համոզել որդուն։ Բալտոյի հետ գալիս են Ստելլան, Մակը և Լակը։ Ջեննան իմանալով Բալտոյի մտադրության մասին որոշում է համոզել որդուն։

Բալտոն կարողանում է գտնել Դյուկին։ Նա Դյուկին տեղ է հասցնում սահնակով, քանի որ նա ջարդել էր ծունկը։ Իսկ Կոդին և նրա ընկերները կարողանում են հասնել օգնության։

Ստելլան ներում է Բորիսին և նրանք ամուսնանում են։ Վերջապես Բալտոյի երազանքը կատարվում է, նա նստում է ինքնաթիռ, ավելին՝ Դյուկը նրան աշխատանքի է վերցնում ինքնաթիռում։

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Բնօրինակ կատարող Լիցենզավորված կրկնորդ DVD (2004 թվական) Հնչյունավորող СТС (2012 թվական)[1]
Բալտո Մորիս Լամարշ Անդրեյ Սիմանով Անդրեյ Սիմանով
Ջեննա Ջոդի Բենսոն Ժաննա Նիկոնովա Նատալիա Կազնաչևա
Կոդի Շոն Աստին Օլեգ Վիրոզուբ Միքայել Տիխոնով
Դյուկ Կիտ Կերադայն Անդրեյ Սիմանով Իգր Տարադայկին
Բորիս Չելզ Ֆլեյշեր Օլեգ Վիրոզուբ Միքայել Տիխոնով
Ստելլա Ջիմ Սմարտ Իրինա Մալիկովա Սվետլաննա Ստարիկովա
Դիպսի Կետի Նաջիմի Ելենա Բորզունովա Սվետլաննա Ստարիկովա
Մել Դեյվիդ Պեյմեր Ալեքսանդր Կոտով Իգր Տարադայկին
Դաստի Չարիտի Ջեյմս Ելենա Բորզունովա Նատալիա Կազնաչևա
Կյորբի Կարլ Ուեզերս Օլեգ Բորզունով Իգր Տարադայկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Данные об озвучивании персонажей приведены по базе данных ԿինոՊոիսկ