Բալտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բալտո
Gunnar Kaasen with Balto.jpg
Անվան բնօրինականգլ.՝ Balto
ՏեսակՇուն
ՑեղատեսակՍիբիրյան հասկի
Սեռարու
Ծնվել է10.02.1919
ԾննդավայրՆոմ, Ալյասկա (նահանգ)նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է14.03.1933
Մահվան վայրՔլիվլենդ, օհայո նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Դերլծկան շուն
ՏերԼեոնարդ Սեպալա
Տեսքսև
Անվանված էՍեմուել Բալտո
Balto Վիքիպահեստում

Բալտո (անգլ.՝ Balto ), ածուխի նման սև սիբիրյան հասկի, լծկան շուն՝ 1925 թվականին դիֆթերիա համաճարակի ժամանակ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի քաղաքներում դեղամիջոցներ տեղափոխող լծասարքից: Անվանվել է ի պատիվ նորվեգացի հետազոտող Սեմուել Բալտոյի:

Բալտոն ծնվել է 1919 թվականի փետրվարի 10-ին Ալյասկայի Նոմ փոքրիկ քաղաքում[1]: Բալտոն իր կյանքի մի քանի տարիները անցկացրել է քաղաքի համար սնունդ տեղափոխելով: Նա համարվում էր բավականին դանդաղաշարժ և չէր համապատասխանում ավելի ծանր աշխատանքների համար: Կյանքի վերջին տարիները անցկացրել է Օհայո նահանգի Քլիվլենդի կենդանաբանական այգում: Նա մահացել է 1933 թվականի մարտի 14-ին[2]:

Համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925-ի սկզբին Նոմ (քաղաք) բնակավայրում Դիֆթերիա բռնկվեց: Հիվանդանոցներին անհրաժեշտ էր դիֆթերիա դեմ պայքարի համար հակատոքսիկ շիճուկ: Այն պետք է բերվեր Անքորեջ քաղաքից, որը բնակավայրից հազար մղոն հեռավորության վրա էր գտնվում:

Ձնեբուքը թույլ չէր տալիս ինքնաթիռներին թռչել, այնպես որ շիճուկը գնացքով բերվեց Նենանա քաղաք [3]: Ճանապարհի մնացած մասը (1085 կմ) դեղորայքը տեղափոխում էր շների լծասարքերով՝ միակ հնարավոր տրանսպորտային միջոցը նման եղանակային պայմաններում:

Ճանապարհի վերջին հատվածում՝ 52 կմ մինչև Նոմ, շիճուկը տանում էր Գունար Կաասենի լծասարքը՝ Բալտոյի գլխավորությամբ, իսկ մինչ այդ դեղորայքը տանում էին Լեոնարդ Սեպալլան՝ Տոգոյի և նրա մյուս շների հետ միասին։ Տոգոն համարձակ էր և հիանալի կողմնորոշվում էր։ Լծասարքը դժվարին ճանապարհ է անցել [425 կմ]: Մի անգամ, գետի վրայով անցնելիս, շները մահից են փրկվել։ Մեկ այլ անգամ շնասահնակը շրջվել էր՝ դեղորայքով արկղը հայտնվել է խորը ձյան մեջ, և Լեոնարդը ստիպված է եղել այն հանել այնտեղից: Վերջին 12 կմ լծասայլը անցել էր 80 րոպեում և ժամանել էր Սեյֆտի կիրակի գիշերը ժամը 2:00-ին: Այնուհետև շիճուկը պետք է տաներ էդ Ռոնինի լծասարքը, բայց նա քնած էր, և Կաասենը որոշեց չարթնացնել նրան ՝ժամանակ խնայելու նպատակով։ Լեոնարդ Սեպալան ճանապարհի վատագույն մասն արդեն անցել էր, և Գունարը ճանապարհ ընկավ դեպի Նոմ, որին դեռևս մնում էր 21 կմ: Ձնաբուքը այնքան էր ուժեղացել,որ, ըստ Կաասենի, նա իր դիմաց հազիվ էր կարողանում ձեռքեր տեսնել [4]: Լծասարքը հասել է Նոմ փետրվարի 2-ին առվոտյան ժամը 5:30-ին՝ անցնելով 53 կմ 7,5 ժամում: Շիճուկը սառել է, բայց չէր փչացել, և նրա օգնությամբ դիֆթերիան հաղթահարվեց 5 օրվա ընթացքում: Բալտոն և Գունար Կաասենը ԱՄՆ-ում անմիջապես դառնում են հերոսներ: Սակայն Լեոնարդ Սեպպալան՝ Տոգոյի տերը, դժգոհ էր, որ դեղամիջոցի տեղափոխմանը մասնակցած 150 շներից ամբողջ փառքը բաժին է հասել միայն Բալտոյին։ Համեմատության համար նշենք, որ նրա շունը՝ Տոգոն, լծասարքի առաջնորդը, որին ղեկավարում էր ինքը՝ Սապալան, ավելի երկար ճանապարահատված է անցել: Տոգոն Բալտոյից մեծ էր 6 տարով, և Սեպալան լուրջ մտավախություններ ուներ, որ Տոգոն չի դիմանա այս վազքին[5]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի փետրվարի վերջին Գունար Կաասենը՝ Լեոնարդ Սեպալայի թույլտվությամբ, շների լծասարքի հետ միասին գնաց շրջագայության[1]։ Բալտոն և նրա լծասարքի հասկիները հավաքում էին իրենց շուրջը մարդկանց բազմություններ՝ ստեղծում էին իրարանցում և ուշադրություն գրավում։ Շների լծասարքը դրված էր անվահեծերի վրա՝ ֆիզիկական առողջությունը պահպանելու համար։ Բոլոր ԶԼՄ-ները ողողված էին հայտնի շրջագայության մասին հաղորդագրություններով: Զարմանալով այդպիսի հրաշքին՝ մամուլը Բալտոյին դարձրել էր ողջ ազգի նոր հերոս։ Շրջագայության պրոմոուտերը հայտնի պրոդյուսեր Սոլ Լասերն էր, որի վավերագրական ֆիլմը՝ «Balto 's Race to Nome» թողարկվել է նույն 1925 թվականին [1][6]: Ողջ աշխարհի թերթերը ողողված էին հոդվածներով, և 1925 թվականի դեկտեմբերի 17-ին ,Ֆեդերիկ Րոտի[en] քանդակած արձանը տեղադրվեց Նյու Յորքի Կենտրոնական պարկում[3]: Միջոցները հավաքվել էին մասնավոր նվիրատվություններով՝ Համայնքային արվեստի Միության[en] հովանու ներքո, իսկ արձանը Դիզայնի ազգային ակադեմիայի կողմից ստացավ Շպաերի մրցանակը: Այդ ընթացքում փոխվել է շրջագայության պրոմոուտերը։ Շրջագայության ավարտից հետո՝ մինչ Ալյասկա վերադառնալը, Գունար Կաասենը շներին թողեց պրոմոուտերին, որը վաճառեց նրանց Լոս Անջելեսում փոքր թատրոնի սեփականատեր Սեմ Հյուսթոնին[1]:

Մրցարշավից երկու տարի անց, երբ հերոսական շների մասին հաղորդագրությունները վերջնականապես անհետացան ԶԼՄ-ներից, իսկ նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, Բալտոյի հետքով մեկնեց Ջորջ Քեմփբելը՝ ձեռնարկատեր Քլիվլենդից ։ Նա իմացավ, որ Բալտոյին լծասարքի հետ գնել է Սեմ Հյուսթոնը և իր թատրոնում ներկայացումներ է կազմակերպում[2]: Մուտքը այնտեղ միայն ջենթլմենների համար էր։ Ջորջը եկավ թատրոն և տեսա մի սարսափելի տեսարան: Բալտոն և մնացած շները պողպատե շղթաներով կապված էին: Երբ փորձում էին ազատվել շղթաներից, այն հարվածում էր շներին՝ պատճառելով ցավ: Վրդովված Քեմփբելը եկավ Հյուսթոնի մոտ՝ պահանջելով վաճառել շներին։ Արդյունքում նա համաձայնել է վաճառել նրանց 2 հազար դոլարով և Ջորջին երկու շաբաթ ժամանակ տվեց։ Քեմփբելը վերադարձավ Քլիվլենդ (Օհայո) և քաղաքով մեկ սկսվեց դրամահավաքը[7]: Գործարարը ստացավ «The Plain Dealer[en]» թերթի, Կենդանիների Պաշտպանության Միության, Western Reserve Kennel Club միության և դատավոր Ջեյմս Ռալիի աջակցությունը, անհրաժեշտ գումարը բավականաչափ արագ հավաքվեց։ Շները գնվել և Քլիվլենդ են բերվել 1927 թվականի մարտի 19-ին ։

Քլիվլենդի կենդանաբանական այգում[en] Բալտոն և մյուա հասկիները նորից ճանաչված դարձան, նրանց գալիս էին դիտելու երեխաները, կազմակերպվում էին էքսկուրսիաներ, նկարներ էին նկարվում: Շների ժամանելու օրը նրանց եկել էին դիտելու 15000 այցեկու[5]: Բալտոն դարձավ քաղաքի կենդանի խորհրդանիշը: 1927 թվականի հունիսի 19-ին նրա մեծավանդակին տեղադրվեց վահանակ, որին գրված էր Բալտոյի հերոսություների մասին[7]:

Բալտոի մահից հետո նրա խրտվիլակ ցուցադրվել է Քլիլվենդի թանգարանում, սև գունավորում փոխվել դարձել է շագանակագույն: Այն այդպես էլ մնացել է կանգնած թանգարանի նկուղներից մեկում ։

Մինչ այսօր Ալյասկայի դպրոցներում անցնում են Բալտոյի պատմությունը, նրա արարքը չի մոռացվի, նա հավերժ կմնա արիության, արժանապատվության և հաղթանակի անկոտրում կամքի խորհրդանիշ: Ամեն տարի նույն ճանապարհով, որով անցել է Գունարը, Բալտոն և հասկիների հայտնի լծասարքը, անցկացվում են շների լծասարքի Iditarod Trail Sled Dog Race մրցումները:

Մի քանի տասնյակ տարիներ շարունակ Նյու Յորքի Կենտրոնական պարկի այցելուները կարող են հիանալ հասկիի բրոնզեարձանով[3]: Քանդակը պատկերում է մի շուն, որը նայում է դեպի հեռուն, նրա հետևի ոտքերը լարված են, իսկ մարմնի վրա ամրացված է լծասարք: Արձանը տեղադրված է քարի վրա, նրա մեջ փորված է ցածր ռելիեֆի տախտակ, որում պատկերված է քամու դեմ սլացող շների լծասարք։ Տախտակին փորագրված են «տոկունություն, նվիրվածություն, բանականություն» բառերը ։

Այս արձանը 1920-ական թվականներին ամբողջ ամերիկյան ժողովրդի համար դարձավ հպարտության խորհրդանիշ:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Balto — Balto’s True Story
  2. 2,0 2,1 Балто | Этот Мир Собак Archived 2015-04-02 at the Wayback Machine.
  3. 3,0 3,1 3,2 The Official Website of Central Park — Balto
  4. Historical Sign Listings: NYC Parks
  5. 5,0 5,1 «Болто: реальная история…»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2012-06-12 
  6. Balto’s Race to Nome (1925) — IMDb
  7. 7,0 7,1 Encyclopedia of Cleveland History: BALTO

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]