Բալտասար Գարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բալտասար Գարսոն
իսպ.՝ Baltasar Garzón
Baltasar Garzón - Visitando ESMA - Argentina - 1AGO05 -presidenciagovar recortada.jpg
Ծնվել է հոկտեմբերի 26, 1955(1955-10-26)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Տոռես, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Կրթություն University of Seville
Մասնագիտություն դատավոր, գրող, քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր, իրավաբան և փաստաբան
Աշխատավայր Ջուլիան Ասանժ
Զբաղեցրած պաշտոններ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[2]
Քաղաքական կուսակցություն Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հերման Քեստեն մրցանակ Andalusia Medal[3] և Gold Medal of the Order of Merit of the National Plan on Drugs[4]
Անդամություն Audiencia Nacional of Spain և Congress of Deputies
Baltasar Garzón Վիքիպահեստում

Բալտասար Գարսոն (իսպ.՝ Baltasar Garzón, հոկտեմբերի 26, 1955(1955-10-26)[1], Տոռես, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի նշանավոր դատավոր: Վարել է Աուգուստո Պինոչետի և ռուս մեդիամագնատ Վլադիմիր Գուսինսկու դատավարությունները: Գարսոնն իր պատրաստակամությունն է հայտնել վարելու Հենրի Քիսինջերի և Սիլվիո Բերլուսկոնիի գործերը:

Նա բացահայտել է Իսպանիայի հատուկ ծառայությունների ու ներքին գործերի նախարարության կապը Բասկերի Երկրում գործող «Մահվան էսկադրոնի» հետ:

1998 թվականի հոկտեմբերի 10-ին պահանջել է Պինոչետի արտահանձնումը Իսպանիային դատավարության համար` կապված Չիլիում 1973 թվականի ռազմական հեղաշրջումից հետո իսպանացի քաղաքացիների անհեետացման հետ: 2001 թվականի ապրիլին պահանջել է անձեռնմխելիությունից զրկել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` փորձելով նրան պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջերի «Կոնդոր» գործողությանը մասնակցություն ունենալու համար: Ինքնակամ արտաշիրմում է կազմակերպել ֆրանկոյականների կազմակերպած գնդակահարությունների տեղում` փորձելով հայտնաբերել սպանվածների, այդ թվում` բանաստեղծ Գարսիա Լորկայի մնացորդները:

Ֆրանկոյի հանցավոր ռեժիմի հետաքննությունների գործունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերի 17-ին Գարսոնը Ֆրանկոյի ռեժիմի կատարած բռնությունները պաշտոնապես հայտարարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Նա կազմել է 68 էջանոց ենթաօրենսդրական ակտ, որով հիմնավորել է միջազգային իրավունքի խախտումը 1977 թվականին ընդունված ֆրանկոյականների համաներման պետական օրենքում` տալով ռեժիմի զոհերի իրական գնահատականը (մոտ 100.000 զոհ քաղաքացիական պատերազմի ժամանակ և դրանից հետո): Նա հորդորել է արտաշիրմել մարդկանց խմբակային 19 հուղարկավորությունները, որոնք մահապատժի են ենթարկվել ֆալանգականների կողմից` դրանք հետազոտելու և վերահուղարկավորելու համար: Դրանցից մեկում, ինչպես և ենթադրվում էր, հայտնաբերվել են բանաստեղծ Գարսիա Լորկայի մնացորդները[5][6][7]:

2010 թվականի ապրիլին Գարսոնին առաջադրվել է մեղադրանք համաներում ստացած ֆրանկոյականների հանցագործությունները քննելու ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, քանի որ նա գործել է ի հեճուկս վերադաս մարմինների հրամանների[8]: 2010 թվականի մայիսի 14-ին նա հեռացվել է աշխատանքից[9]: 2010 թվականի մայիսից թույլտվություն է ստացել Հաագայի միջազգային դատարանում խորհրդատու աշխատելու[10]:

2012 թվականի փետրվարի 9-ին Բալտասար Գարսոնը մեղավոր է ճանաչվել հեռախոսային խոսակցությունների ապօրինի լսումների մեջ: Նրան արգելվել է 11 տարի զբաղվել իրավաբանական գործունեությամբ[11]: Իսպանիայի Գերագույն դատարանն այս որոշումն ընդունել է միաձայն: Գարսոնն այս մեղադրանքը բողոքարկելու իրավունք չի ունեցել: Նա նաև մեղադրվել է այն բանում, որ անօրինական է վերաբերվել գաղտնալսած խոսակցությունների նկատմամբ. դրանք Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամներ Ֆրանսիսկո Կորեայի (Francisco Correa) և Պաբլո Կրեսպոյի (Pablo Crespo) խոսակցություններն էին իրենց փաստաբանների հետ: Կորեան ու Կրեսպոն այդ պահին մեղադրվում էին կոռուպցիայի մեջ: Գարսոնը պնդում էր, որ փաստաբանները նույնպես մասնակից են եղել կոռուպցիոն գործողություններում:

Բացի այդ` Գարսոնին մեղադրել են այն բանի համար, որ նա Grupo Santander բանկից գումար է ստացել ԱՄՆ-ում սեմինարների մասնակցելու համար: Դրա փոխարեն, ինչպես պնդում էր հետաքննությունը, դատավորը հրաժարվել է քննել բանկիրների կողմից հարկային օրենսդրության խախտումների մասին գործը:

Հասարակական ճնշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավորի դեմ մեղադրանքը դժգոհությունների տեղիք է տվել Իսպանիայում և որոշ այլ երկրներում: Հազարավոր մարդիկ մասնակցել են 2010 թվականի ապրիլի 24-ի ցույցերին Իսպանիայում, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Ֆրանկոյի ռեժիմի ապօրինությունների դեմ: Ամենամեծ ցույցը տեղի է ունցել Մադրիդում. նրան մասնակցել է մոտ 100.000 մարդ[12]:

Human Rights Watch կազմակերպությունն իր բողոքն է արտահայտել իսպանական արդարադատության մեջ երկակի ստանդարտների կիրառման առթիվ, որը մեղադրում է բռնությունները Չիլիում և Արգենտինայում, սակայն Ֆրանկոյի ռեժիմի հանդեպ լռություն է պահպանում[12]:

«Միավորված ձախեր» կոալիցիայի նախկին ղեկավար Գասպար Լյամասարեսը հայտարարել է, որ Գարսոնին դատում են այն բանի համար, որ նա «փորձում է պայքարել կոռուպցիայի և Ֆրանկոյի հանցավոր ռեժիմի դեմ»[13]:

Ռուսական կազմակերպված հանցագործության դեմ հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերին Գարսոնի կողմից ռուսական կազմակերպված հանցագործության գործի հետաքննության շրջանակներում խուզարկություն է կատարվել Ռուսաստանի Պետական դումայի անդամ, ռուսական «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Վլադիսլավ Ռեզնիկի` Իսպանիայում գտնվող վիլլայում[14]: Պատգամավորների կուսակիցները այս հետախուզությունը որակել են «քաղաքական բնույթի ակցիա», իսկ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը Ռեզնիկի նկատմամբ այս գործողությունը համարել է պրովոկացիա, որի նպատակը Ռուսաստանին սևացնելն է[14][15]:

2009 թվականի օգոստոսին, երբ Գարսոնը հարցաքննում էր կրկնահանցագործ Լուիս Ռոդրիգես Պուեոյին, վերջինս հայտարարել է, որ 2008 թվականի ապրիլին ինքը Վլադիսլավ Ռեզնիկի պատվերով փորձել է առևանգել միլիարդատեր Ֆրանսիսկո Էրնանդոյի որդուն: Ընդ որում, Պույոն պնդել է, որ պատվերի դրդապատճառը Էրնանդոյի մերժումն էր 30 միլիոն դոլար վճարել «տամբովյան կազմակերպաված հանցախմբի» առաջնորդ Գենադի Պետրովին, ում հետ Գարսոնի կարծիքով, սերտորեն կապված էր Ռեզնիկը[14][16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=84&idLegislatura=5
  3. http://www.juntadeandalucia.es/boja/2008/53/d7.pdf
  4. https://www.boe.es/boe/dias/2001/12/18/pdfs/A48081-48081.pdf
  5. Fuchs, D., Crusading Judge Orders Inquiry Into Franco Era // New York Times. — October 17, 2008
  6. Tremlett, G. Franco repression ruled as a crime against humanity //The Guardian (UK). — October 17, 2008
  7. Шефер Ю. Возвращение из забытья // GEO. — 2011. — № 8. — С. 147.
  8. Crusading Spanish Judge Is Indicted for Franco Probe Archived 2010-04-11 at the Wayback Machine., Dana Kennedy, AOL, April 8, 2010
  9. «Crusading Spanish Judge Baltasar Garzon is suspended» BBC News
  10. El Poder Judicial autoriza el traslado de Garzón a La Haya
  11. Spain’s Judge Baltasar Garzon convicted for wiretapping
  12. 12,0 12,1 20 minutos. — 24 de abril de 2010.
  13. Подсудимый в мантии
  14. 14,0 14,1 14,2 «Резник, Владислав»։ Лентапедия։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-25-ին։ Վերցված է 2012-12-24 
  15. «В Испании не знают об ордере на арест Резника»։ Росбалт։ 21.10.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-25-ին։ Վերցված է 2012-12-24 
  16. Хуан Кобо (20.8.2009)։ «Бальтасар Гарсон ищет следы "русской мафии"»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-25-ին։ Վերցված է 2012-12-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]