Բալկանյան լրտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալկանյան լրտես
սերբախորվաթ․՝ Balkanski špijun‎
Երկիր Հարավսլավիա
 ՀՍՖՀ
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թվական1984
Լեզուսերբախորվաթերեն և սերբերեն
ՌեժիսորԴուշան Կովաչևիչ
Սցենարի հեղինակԴուշան Կովաչևիչ
ԴերակատարներՎելիմիր Ժիվոինովիչ, Դանիլո Ստոյկովիչ, Միրա Բանյաց, Բորա Տոդորովիչ, Սոնիա Սավիչ, Բրանկա Պետրիչ, Միլիվոյե Տոմիչ, Պրեդրագ Լակովիչ, Միլան Շտռլից, Միլան Միխայլովիչ, Լիլիանա Յովանովիչ, Վլադան Ժիվկովիչ, Բոգդան Դիկլիչ և Զվոնկո Լեպետիչ
ԵրաժշտությունՎոկի Կոստիչ
Պատմվածքի վայրՍերբիա
Տևողություն92 րոպե

Բալկանյան լրտես (սերբ.՝ Balkanski špijun /Балкански шпијун), հարավսլավական կատակերգություն (1984 թ.), դրամա, որը նկարահանվել է սերբ ռեժիսորներ Դուշան Կովաչևիչի և Բոզիդար Նիկոլոսի կողմից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Ցվորովիչը (Բատա Ստոջկովիչ), նախկին ստալինիստ, ով մի քանի տարի անցկացրել է Գոլի օտոկ բանտում, հարցաքննության է կանչվում ոստիկանության կողմից պատասխանելու իր ենթավարձակալորդ Պետար Մարկով Ջակովլեվիչի (Բորա Տոդորեվիչ) մասին հարցերի. մի բիզնեսմեն, ով քսան տարի ապրել է Փարիզում և հիմա վերադարձել է Բելգրադ` բացելու դերձակի խանութ։ Միայն մի քանի րոպեից Իլյան ազատ է արձակվում, և նա կարող էր գնալ, բայց այնուամենայնիվ նա սկսում է կասկածել, որ իր ենթավարձակալորդը կարող է լրտես լինել։ Ժամանակը անցնում է, և Իլյան համոզվում է, որ Պետարը ժամանակակից մարդ է կապիտալիստական երկրից, ով մեծ սպառնալիք է ազգային անվտանգության և սոցիալիստական համակարգի համար։ Նա սկսում է լրտեսել Պետարին։ Իլյայի կինը՝ Դանիկան, ավելի շատ մտահոգված է իրենց աղջկա՝ Սոնյայի ապագայով, ով չնայած գիտական աստիճան ունի ատամնաբուժության ոլորտում, բայց չի կարողանում աշխատանք գտնել։ Լրտեսելուց հետո Իլյան զանգահարում է քննիչ Դրազլիկին` պնդելով, որ Պետարը հանդիպում էր «կասկածելի մարդկանց» հետ (իրականում Պետարի մտավորական ընկերները), բայց Դրազլիկը նրան լուրջ չի ընդունում։ Իլյան որոշում է հարցերն ինքնուրույն լուծել։ Նա սկսում է իր սեփական հետաքննությունը անմեղ մարդու և նրա ընկերների դեմ։ Վերջիվերջո նա ավելի անվտանգ է դարձնում իր տունը, գնում է որսի շուն, ապահովում է իրեն զինամթերքով և նույնիսկ օգնություն է ստանում իր եղբորից՝ Դուրայից։ Երկուսն էլ համոզվում են, որ Պետարը օտար գործակալ է։

Մի երեկո Իլյան պատահաբար ընկնում է մեքենայի տակ, որը նրա կարծիքով սպանության փորձ էր։ Շուտով նույնիսկ Դանիկան սկսում է հավատալ Իլյային, բայց Սոնյան կարծում է, որ իր հայրը տառապում է պարանոյայով։ Դուրոյին հաջողվում է գերի վերցնել Պետարի ընկերներից մի քանիսին՝ պահելով նրանց ներքնահարկում։ Նա հարվածում էր նրանց՝ ստիպելով «բացահայտել իրենց ահաբեկչական ծրագրերը»։ Պետարը գալիս է Իլյայի տուն, որտեղ գտնում է Դանիկային։ Պետարն ասում է, որ ցանկացել էր հրաժեշտ տալ, քանի որ մեկնում է Նյու Յորք և հարցնում է Դանիկային, թե ինչու են Իլյան և նրա եղբայրը հետևում իրեն։ Նա հավելում է, որ տեղյակ է իրենց «հետաքննության» մասին։ Իլյան և Դուրան մտնելով տուն` Դանիկային մի կողմ են քշում, իսկ Պետարին կապում են աթոռին՝ ստիպելով նրան «խոստովանել»։ Պետարը շարունակում է պնդել, որ ինքը լրտես չէ, բայց եղբայրները չեն հավատում նրան։ Դուրան ժամանակավորապես հեռանում է` բերելու Պետարի ընկերներից մեկին, ով «խոստովանել էր ամեն ինչ», իսկ Իլյան շարունակում է հարցաքննել Պետարին։ Ինչևէ Իլյան չափազանց շատ հուզվում է և սրտի կաթված է ստանում։ Պետարին հաջողվում է մի կերպ հասնել հեռախոսին և զանգահարել շտապ օգնություն, իսկ հետո նա դուրս է գալիս այն աթոռով, որին կապված էր, որպեսզի չուշանա թռիչքից։ Իլյան դաժան ցավի մեջ զանգահարում է Դուրայի տուն և խնդրում փոխանցել նրան «կանգնեցել բոլոր թռիչքներն օդանավակայանից»։ Հետո նա դուրս է սողում տնից և սկսում է փնտրել Պետարին` իր շան հետ հետևելով նրան։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բատա Ստոյկովիչ- Իլյա Ցվորովիչ
  • Բորա Տոդորովիչ- Պետր Մարկով Յակովլևիչ
  • Միրա Բանյակ- Դանիկա Ցվորովիչ
  • Սոնյա Սավիկ- Սոնյա Ցվորովիչ
  • Զվոնկո Լեպետիչ- Դուրա Ցվորովիչ
  • Բատա Զիվոժինովիչ- թխվածք վաճառող
  • Պրեդրագ Լակովիչ- լրագրող
  • Միլիվոյե Տոմիչ- բժիշկ
  • Միլան Շտրլիչ- քննիչ Դրազիկ
  • Միլան Միխայլովիչ- նկարիչ
  • Վլադան Զիվկովիչ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան լրտեսը հաղթել է երկու մրցանակ 1984 թվականին Պուլայի կինոփառատոնի ժամանակ։ Դանիլո Ստոյկովիչին իր Իլյա Սվորովիչ դերի համար արժանացել է մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]