Բալլադներ (Շոպեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոպեն, 1835

Ֆրեդերիկ Շոպենի չորս բալլադները (անգլ.՝ Ballades) դաշնամուրային ստեղծագործություններ են ՝ գրված 1831 թվականից 1842 թվականների ընթացքում[1][2]։ Բալլադ տերմինը օգտագործվել է Շոպենի կողմից։ Այն երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական ստեղծագործություն է, բալետիկ պարային միջախաղ կամ պարային հատվա` համարժեք հին իտալական բալլատային, սակայն ունի նաև միջնադարյան հերոսական բալլադի լրացուցիչ իմաստներ և հաճախ համարժեք է ֆանտաստիկ բնույթի պատմական հեքիաթի։ Շոպենի ստեղծագործությունների մեջ կան դրամատիկական և պարային տարրեր, և կարելի է ասել, որ այն առաջին աբստրակտ երաժշտական ձևն է։ Շոպենն այս չորս բալլադները գրել է` ոգեշնչվելով բանաստեղծ Ադամ Միցկևիչի պոեզիայով[3][4]; Յուրաքանչյուր բալլադ յուրովի քննարկելի է և բարդ։ Բալլադները համարվում են Շոպենի նորարարությունը և չեն կարող այլ ժանրերով փոխարինվել (օրինակ,սոնատ)։ Չնայած այս, բալլադները նա գրել է սոնատային ձևի մեջ, որը հատուկ անհամապատասխանություններով երաժշտական հատվածի կրկնության անդրադարձ է։ Բալլադներն ուղղակիորեն ազդել են այնպիսի կոմպոզիտորների վրա, ինչպիսիք են Ֆերենց Լիստը և Յոհաննես Բրամսը, ովքեր Շոպենից հետո գրել են իրենց իսկ բալլադները[5]։ Չորս բալլադները միմյանցից տարբերվում են ոչ միայն անուններով։ Ըստ կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Լուի Էլերտի` «Յուրաքանչյուր բալլադ ամբողջովին տարբերվում է մյուսներից, սակայն ունեն ընդհանուր ընդամենը մեկ բան . դա դրանց ռոմանտիկ մշակումն ու հիմնական մտքերի պարզությունն է»[2]։ Ժամանակակից տեսաբանները ցույց են տվել, որ բալլադները շատ ընդհանուր բաներ ունեն, որոնցից են չափը՝ (6/4 կամ 6/8), որոշակի ֆորմալ կիրառումներ, ինչպիսիք են երաժշտական մասի կրկնությունը և գլխավոր կառուցվածքի դանդաղեցումը։

Այս բալլադները հաճախ են հնչում համերգների ժամանակ[6] և բազմիցս անգամ ձայնագրվել են։

Բալլադ № 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոպեն, Բալլադ №1

Բալլադ № 1, սոլ մինոր(G minor), Op. 23; Շոպենն այն գրել է 1831 թվականին Վիեննայում անցկացրած ութ ամիսների ընթացքում[7]։ Բալլադն ավարտել է 1835 թվականին Փարիզ տեղափոխվելուց հետո, որտեղ և նվիրել է այն Ֆրանսիայում Հաննովերի դեսպան Բարոն Նաթանիել վոն Ստոքհաուզենին[8]։

1836 թվականին Ռոբերտ Շումանը բալլադի մասին այսպես է մեկնաբանում․

«Շոպենից ես ստացա նոր բալլադ։ Կարծես թե, այն պետք է նրա աշխատանքների գլուխգործոցը լինի։ Ես նրան ասացի , որ ինձ դուր են գալիս նրա բոլոր լավագույն ստեղծագործությունները։ Որոշ ժամանակ անց, երկարատև լռությունից հետո, նա պատասխանեց, որ ուրախ է լսել դա, և այդ ժամանակից ի վեր այն իրեն ավելի է դուր գալիս ու համարում է ամենաթանկը »;[9]

Ստեղծագործությանը սկսվում է ոչ ավանդական կարճ նախաբանով ՝ լա բեմոլ մաժոր ակորդով, որը կոչվում է նեապոլիտական ակորդ։ Այն առաջացնում է փայլուն աուրա և ավարտվում է աններդաշնակ, ձախ ձեռքի ռե մաժոր, սոլ մաժոր և մի բեմոլ մաժորով, որը լուծում է ստանում վերջում։ Բալլադի հիմնական մասը կառուցված է երկու հիմնական թեմաներից։ Երկու թեմաներն էլ տարբեր՝ սոլի և բասի բանալիներում են ներկայացվում, իսկ ավարտին առաջին թեման վերադառնում է նույն բանալուն ՝ փոխվելով ձախ ձեռքի նվագակցությամբ։ Շոպենի այս բալլադը նրա ամենահայտնի ստեղծագործություններից է։ 2002 թվականին այն հնչում է Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմում, որտեղ նվագում է լեհ հայտնի դաշնակահար Յանուս Օլեյնիզաքը։ Այն նաև հնչել է ամերիկյան «Gaslight» ֆիլմում 1944 թվականին, իսկ 2006 թվականին «Շնորհակալություն ծխելու համար» ֆիլմում։ Բալլադ № 1 -ը երաժշտություն է «Սև» պա-դե-դե բալետի համար, այն նաև Ալեքսանդր Դյումա որդու հայտնի վեպի «Կամելիազարդ տիկինը» բալետի պարող Ջոն Նոյմայերի ներկայացման երաժշտությունն է։ Այս հատվածը հնչել է 2012 թվականին BBC - ի «Շոպենը փրկեց իմ կյանքը» փաստագրական ֆիլմում[10]։ Այն հնչում է նաև Վայնբերգի № 21 սիմֆոնիայում[11]։

Բալլադ № 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադ 2
Շոպեն, Բալլադ № 2

Բալլադ № 2 Ֆա մաժոր, Op. 38 Գրվել է 1836-1839 թվականներին Ֆրանսիայի Նոան-Վիկում և Իսպանիայի Մալյորկա կղզում։ Ռոբերտ Շումանը, ով Շոպենին էր նվիրել իր «Kreisleriana, Op. 16» դաշնամուրային ստեղծագործությունը, ի պատասխան ստանում է այս բալլադը։ Ստեղծագործությունը քննադատվեց շատ դաշնակահարների և երաժշտական քննադատների կողմից[2]։

Բալլադ № 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադ 3
Շոպեն, Բալլադ №3
Շոպեն, Բալլադ №3

Բալլադ № 3, Լա բեմոլ մաժոր, Op. 47

Գրվել է 1841 թվականին, նվիրված է Պաուլին դե Նոիլին[1]։ Շոպենը բալլադը գրել է կրկին ոգեշնչված լինելով Ադամ Միցկևիչի «Undine» բանաստեղծությամբ։ Կառուցվածքային նմանություններ կան «Raindrop Prelude »- ի հետ, որը ոգեշնչված էր Մայորկայի շրջանի եղանակով, որտեղ Շոպենն իր արձակուրդն էր անցկացնում Ջորջ Սանդի հետ։

Բալլադ № 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադ 4
Շոպեն, Բալլադ №4
Շոպեն, Բալլադ №4

Բալլադ № 4, Ֆա մինոր, Op. 52; Գրվել է 1842 թվականին Փարիզում և Նոան-Վիկում։ Սրբագրվել է 1843 թվականին։ Ստեղծագործությունը նվիրվել է Նատանիել դե Ռոտսչիլդի կնոջը ՝ Բարոնուհի Շարլոտ դե Ռոտսչիլդին, ով հրավիրել էր Շոպենին նվագելու իրենց Փարիզյան նստավայրում, որտեղ և նրան ներկայացրեցին ներկա գտնվող արիստոկրատներին և ազնվականներն[2]։

Ըստ Ռոբերտ Շումանի, այս բալլադը ներշնչված է Ադամ Միցկևիչի «The Three Budrys» բանաստեղծության հիման վրա, որը պատմում է երեք եղբայրների մասին, ովքեր իրենց հոր պատվերով մեկնել էին գանձեր փնտրելու և վերադարձել երեք լեհ հարսնացուների հետ[12]։

Ըստ Յոն Օգդոնի, այս ստեղծագործությունը ամենավեհ, ինտենսիվ և բացարձակ հզոր գործն է Շոպենի բոլոր գործերից, և հավելում, որ այն անհավանական է, քանի որ տևում է ընդամենը տասներկու րոպե, բայց իր մեջ պարունակում է մի ողջ կյանք[13]։ Բալլադն օգտագործվել է «The Bourne Supremacy» ֆիլմում և «The West Wing» հեռուստասերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chopin: Complete Music Analysis – Ballades
  2. 2,0 2,1 2,2 2,3 Huneker, James (1921). Chopin: the Man and his Music. p. 414. ISBN 1-60303-588-5. Retrieved 2010-01-05.
  3. Chopin: Complete Music Analysis – Ballades
  4. Zakrzewska, Dorota (1999). «Adam Mickiewicz's "Ballady" and Chopin's Ballades». Polish Music Journal. 2 (1–2). ISSN 1521-6039. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  5. Huneker, James (1921). Chopin: the Man and his Music. p. 414. ISBN 1-60303-588-5. Retrieved 2010-01-05. Jump up ^
  6. Nicholas, Jeremy (2007). Chopin: His Life and Music. Naperville, Illinois: Sourcebooks MediaFusion. p. 268. ISBN 1-4022-0757-3.
  7. Smaliek, William; Trochimczyk, Maja (2015). Fréderic Chopin: A Research and Information Guide (2nd ed.). New York and London: Routledge. էջեր xxviii. ISBN 978-0-415-99884-0.
  8. Orga, Ateş (1978). Chopin. էջ 64. ISBN 9780846704164.
  9. Anh L. Tran. «Chopin: Work List – Illustrations, Quotes, Dedications». Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  10. Chopin Saved My Life(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  11. Cookson, Michael. «Review: Recording of the Month». MusicWeb International. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. Foreword, The Ballads of Chopin, Salabert Editions. An English version of the poem can be found here [dead link]
  13. «Chopin Music: Ballades». 2009 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]