Բալինտ Մադյար
Բալինտ Մադյար | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրացիաների դաշինք[1] |
---|---|
Կրթություն՝ | Fazekas Mihály Gimnázium? (1971) և Բուդապեշտի համալսարան (1977) |
Մասնագիտություն՝ | սոցիոլոգ, պատմաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 15, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Հայր | Բալինտ Մագյար |
Մայր | Օլգա Սիկլոս |
Ամուսին | Róza Hodosán? |
Բալինտ Մադյար (հունգ.՝ Magyar Bálint, նոյեմբերի 15, 1952, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]), հունգարացի քաղաքական գործիչ, սոցիոլոգ, խորհրդարանի պատգամավոր և նախարար։ Ազատ դեմոկրատների դաշինքի (SzDSz) հիմնադիրներից մեկը։
Նրա «Magyar polip — A posztkommunista maffiaállam» (2013) գիրքը ժամանակակից Հունգարիան նկարագրում է որպես մաֆիայի պետություն[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի սոցիոլոգիայի և պատմության դասընթացները[4]։ 1977-1990 թվականներին աշխատել է համալսարանում որպես դասախոս[5]։
Ազատ դեմոկրատների դաշինքի համահիմնադիրն է։ Այդ կուսակցության ցուցակով 1990 թվականին առաջին անգամ ընտրվել է Ազգային ժողով։ Վերընտրվել է 1994, 1998, 2002 և 2006 թվականներին։ 1996 թվականի հունվարից մինչև 1998 թվականի հուլիսը եղել է կրթության և մշակույթի նախարար, 2002 թվականի մայիսից մինչև 2006 թվականի հունիսը կրկին գլխավորել է Կրթության նախարարությունը։ 2007 թվականի հունվարից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է վարչապետի գրասենյակի պետական քարտուղարի պաշտոնը, որը պատասխանատու է զարգացման քաղաքականության համար[5]։
2008-2012 թվականներին ընդգրկվել է նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կառավարիչների խորհրդի կազմում[5]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Magyar Bálint. Magyar polip – a posztkommunista maffiaállam ։ [уг.]. — Noran Libro. — 2013. — 426 p. — ISBN 9786155274497.
- Мадьяр, Балинт. Анатомия посткоммунистического мафиозного государства։ На примере Венгрии / пер. с венг. П. Борисова.. — Новое литературное обозрение. — М., 2016. — 392 с. — ISBN 978-5-4448-0564-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National Assembly Parliamentary Information System
- ↑ Dr. Magyar Bálint
- ↑ "Полипбюро", его боссы и слуги
- ↑ Dr. Magyar Bálint
- ↑ 5,0 5,1 5,2 «Former GB Members | European Institute of Innovation & Technology (EIT)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետկոմունիստական մաֆիոզ պետության անատոմիան՝ Հունգարիայի օրինակով Արխիվացված 2016-10-06 Wayback Machine // Esquire.ru
- "Полипбюро", его боссы и слуги // Радио Свобода. — 09.09.2016
- hungarlingva biografio
- hungarlingva biografio kun foto
- Magyar Bálint. Dunaapáti 1944–1958, dokumentumszociográfia I-III. kötet, Művelődéskutató Intézet és Szövetkezeti Kutató Intézet, Budapest, 1986, ISBN 9635211317
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալինտ Մադյար» հոդվածին։ |
|