Բալթակիս Ալգիմանտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բալթակիս Ալգիմանտաս
Ծնվել էփետրվարի 15, 1930(1930-02-15)[1] (91 տարեկան)
ԾննդավայրLeliūnai, Utena District Municipality, Լիտվա
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ և գրող
ՔաղաքացիությունFlag of Lithuania.svg Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան

Բալթակիս Ալգիմանտաս (լիտ.՝ Algimantas Baltakis, փետրվարի 15, 1930(1930-02-15)[1], Leliūnai, Utena District Municipality, Լիտվա), լիտվացի բանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լյալյունայ բնակավայրում։ Ավարտել է Կաունասի գիմնազիան (1949 թվական)։ 1954 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը` «լիտվերեն լեզու և գրականություն» մասնագիտացմամբ։ 1952-1956 թվականներին աշխատել է որպես գրական աշխատակից, այնուհետև` որպես բաժնի վարիչ, ապա որպես` գործադիր քարտուղար «Տարիբինե մոտերիս» („Tarybinė moteris“; «Խորհրդային կին») ամսագրում։ Այնուհետև 1956-1990 թվականներին (ընդհատումներով) աշխատել է «Պյարգալե» (Pergalė; «Հաղթանակ») գրական հանդեսի խմբագրությունում, 1964-1967 և 1985-1989 թվականներին եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1955 թվականից եղել է Լիտվայի գրողների միության անդամ։ Ապրում է Վիլնյուսում։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվականի փետրվարի 15-ին արժանացել է «Պատվո նշան» շքանշանին»[2]
  • 1966 թվական` «Պոեզիայի գարուն» փառատոնի դափնեկիր։
  • 1967 թվական` Լիտվայի կոմսոմոլի քարտուղար` «Թափառող սարը» („Keliaujantis kalnas“) գրքի համար
  • 1974 թվական` Ս. Ներիսի անվան կոլտնտեսության մրցանակ` «Գյուղական թեմայով տարվա լավագույն բանաստեղծության» համար
  • 1986 թվական` Լիտվական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ[3]։
  • 2005 թվականին արժանացել է Լիտվայի Հանրապետության կառավարության արվեստի բնագավառի մրցանակի։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականից սկսած` հրապարակել է ավելի քան քսան բանաստեղծությունների ժողովածու, ինչպես նաև` հոդվածներ լիտվական պոեզիայի մասին։ Բալթակիսի բանաստեղծությունները թարգմանվել են լատիշերեն և ռուսերեն։ Նա լիտվերեն է թարգմանել Ալեքսանդր Բլոկի, Ռասուլ Համզաթովի, Օյար Վացիետիսի բանաստեղծությունները։ Նա թարգմանել է նաև Ա. Պուշկինի մի շարք բանաստեղծություններ[4]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lietučiui dulkiant, eilėraščiai. 1955
  • Velnio tiltas, eilėraščiai. 1957
  • Keturios stygos, eilėraščiai. 1959
  • Mažosios poemos, eilėraščiai. 1963
  • Požeminės upės, eilėraščiai. 1967
  • Keliaujantis kalnas, eilėraščiai. 1967
  • Akimirkos, eilėraščiai. 1970
  • Stebuklinga žolė, eilėraščiai. 1971
  • Vabaliukų balius, eilėraščiai. 1972
  • Duona ir debesys, eilėraščiai. 1973
  • Poetų cechas, pastabos apie šiuolaikinę lietuvių poeziją. 1975
  • Dedikacijos, eilėraščiai. 1975
  • Priemiesčio berniokas, eilėraščiai. 1976
  • Upės ir tiltai, eilėraščiai. 1976
  • Strazdiškio elegijos, eilėraščiai. 1979
  • Maratonas, lyrikos rinktinė. 1980
  • Rinktiniai raštai, 2 t. 1983
  • Mudviejų vakaras, meilės lyrika 1986
  • Brolių valanda, vertimų rinktinė. 1986
  • Nepaklusnus šunytis, pastabos apie šiuolaikinius eilėraščius. 1989
  • Kas kur gyvena, poemėlė. 1989
  • Atodūsis, eilėraščiai. 1993
  • Apvirtę Grižulo ratai, eilėraščiai. 1994
  • Vienuolynas, eilėraščiai. 1998
  • Žvirblių žiemavietė, eilėraščiai. 2005
  • Pusryčiai dviese, meilės lyrika. 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Балтакис Альгимантас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Указ Президиума Верховного Совета СССР от 15 февраля 1980 года № 1571—Х «О награждении писателя Балтакиса А. Ю. орденом «Знак Почёта»» // «Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик». — № 8 (2030) от 20 февраля 1980 года. — Ст.152.
  3. БАЛТАКИС Альгимантас
  4. Aleksandras Puškinas. Александр Пушкин. Lyrika. Лирика. Sudarė Alvydas Šlepikas. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1999. ISBN 9986-39-116-4. P. 39, 75, 139, 149, 193, 207.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]