Բալասան (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալասան
Բալասան
Տեսակերկսեռ անձնանուն
Նշանակությունանուշահոտ ծաղիկ և նրանից պատրաստված յուղ, որ մեռոնի մեջ էլ է գործածվում
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
Կապված հոդվածներ«Բալասան» սկսվող էջեր

Բալասան, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է արաբերեն balasān բառից։ Նշանակում է «անուշահոտ ծաղիկ և նրանից պատրաստված յուղ, որ մեռոնի մեջ էլ է գործածվում»։ Թեև բառը օտար ծագում ունի, սակայն Հայաստանում լայն գործածում ունի։ Սկսել է գործածվել 17-րդ դարից։ Պալասան ձևով հիշատակված է 1626[2] և 1651[3] թվականներին։ Գործածվում է որպես իգական և արական անձնանուններ։ Կրճատ և փաղաքշական ձևերն են՝ Բալա, Բալաս, որոնցից էլ առաջացել են Բալասանյան (Պալասանյան), Բալասյան, Բալասբեկյան, Բալայան ազգանունները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Ձեռագիր, Դադեան, Բ․ 32
  3. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 218
  4. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 363 — 634 էջ։