Բալախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բալախ
Salicornia europaea MS 0802.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բաբախայիններ (Salicornioideae)
Տրիբա Salicornieae
Ցեղ Բալախ (Salicornia)
L., 1753

Բալախ (լատ.՝ Salicornia), մոմիկ, աղաբույս, թելուկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բալախ եվրոպական կամ խոտանման (Salicornia europaea, S. herbacea

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մսալի է, հոդավոր, բարձրությունը՝ 10-50 սմ, հակադիր ճյուղավորվող, մուգ կանաչ, աշնանը՝ կարմրավուն։ Տերևներն աննկատելի են, հակադիր՝ կարճ տերևածոցերում պարփակված։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, անգույն։ Ծաղկում է օգոստոսին։ Սերմերը մանր են, կարթաձև, թավոտ։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է թրթնջկաթթվային աղեր, մագնեզիումի քրոմիտ և մագնեզիումի յոդիտ։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ։ Բալախ հողերի քլորիդային աղերի առկայությունն արտացոլող ցուցիչ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ տարածված է Արմավիրի, Արարատի մարզերում։ Աճում է գերխոնավ, խիստ աղակալած հողերում, ցամաքուրդների մոտակայքում։ Երբեմն առաջացնում է ոչ խոշոր բուսուտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png