Բաիայի դաշնային համալսարան
Բաիայի դաշնային համալսարան | |
|---|---|
| Տեսակ | federal university? և ազատ հասանելիության հրատարակություն |
| Հիմնադրված է | ապրիլի 8, 1946 |
| Անդամակցություն | Conselho de Reitores das Universidades Brasileiras?, Rede Nacional de Extensão?, Associação das Universidades de Língua Portuguesa?[1] և Պորտուգալալեզու երկրների համագործակցություն[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սալվադոր[3] |
| Հասցե | Rua Augusto Viana, Palácio da Reitoria, s/n - Canela[5] |
| Կայք | ufba.br |
Բաիայի դաշնային համալսարան, Բրազիլիա | |
Բաիայի դաշնային համալսարան (պորտ.՝ Universidade Federal da Bahia), համալսարան Բրազիլիայում, hիմնադրվել է 1946 թվականի ապրիլի 8-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաիայի դաշնային համալսարանը հիմնադրվել է 1946 թվականի ապրիլի 8-ին՝ համաձայն 9155 օրենքի։ Դրա կազմի մեջ ընդգրկվել են Բաիայի վիրաբուժության դպրոցը, իրավաբանական ֆակուլտետը, Բաիայի պոլիտեխնիկական դպրոցը, փիլիսոփայության ֆակուլտետը և տնտեսագիտական գիտությունների ֆակուլտետը։
1950 թվականի դեկտեմբերի 4-ին կառավարությունը, համաձայն 2234 օրենքի, որոշում է ընդունել ստեղծել բարձրագույն կրթության դաշնային համակարգ։ Դրանից հետո համալսարանը վերանվանվել է Բաիայի դաշնային համալսարան։ Նահանգում բարձրագույն կրթության սկզբնական պատմությունը սկիզբ է առել 1808 թվականից, երբ պորտուգալական արքունիքի հաստատման կապակցությամբ ստեղծվել է երկրի առաջին բժշկական կրթական հաստատությունը՝ Բաիայի բժշկական դպրոցը։
Դրան հաջորդել են դեղագործության ֆակուլտետը (1832), կերպարվեստի դպրոցը (1877), իրավաբանական ֆակուլտետը (1891), պոլիտեխնիկական դպրոցը (1897), տնտեսագիտական դպրոցը (1905), փիլիսոփայության, գիտությունների և գրականության դպրոցը (1943), գրադարանագիտության դպրոցը (1942), որոնք 1946 թվականից ընդգրկվել են համալսարանի կազմի մեջ։
Այդ ժամանակից սկսած ստեղծվել եմ նոր կրթական ծրագրեր՝ հասարակության գիտական և մշակութային պահանջները բավարարելու նպատակով։ 1949-1961 թվականներին համալսարանի գործունեությունը համակարգվել է Էդգար Սանտոսի կողմից, որը եղել է համալսարանի առաջին ռեկտորը։
Այդ գործունեության ընթացքում ստեղծվել և ավելացվեցվել են հետևյալ հաստատությունները՝ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցը, ճարտարապետության և մանկավարժության դպրոցները, երաժշտական ուսումնարանը և բեմարվեստի ուսումնարանը, երկրաբանության դպրոցը, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և առողջապահական գիտությունների ինստիտուտները։ Բացի այդ, հիմնադրվել են Աֆրիկյան և արևելագիտական հետազոտությունների կենտրոնը և Սրբազան արվեստի թանգարանը։
Համալսարանը համագործակցության պայմանագրեր ունի 32 երկրների հետ (այդ թվում՝ ԱՄՆ, Շվեդիա, Արգենտինա, Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա, Ֆրանսիա և այլն)։ Համալսարանն ունի 57 բակալավրիատի, 82 ասպիրանտուրայի և ավելի քան 100 ասպիրանտուրայի դասընթացներ: Այն Բրազիլիայի առաջին համալսարաններից մեկն է, որն ունի մասնաճյուղեր Բահիայի մայրաքաղաքում և մեկը՝ Վիտորիա դա Կոնկիստայում (հարավ-արևմուտք):
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Փիլիսոփայության և հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Կենտրոնական ինստիտուտներ
- Կենսաբանության ինստիտուտ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
- Հումանիտար կրթության ինստիտուտ
- Արվեստի ինստիտուտ
- Մաթեմատիկայի ինստիտուտ
- Հոգեբանության ինստիտուտ
- Քիմիայի ինստիտուտ
- Միջառարկայական կենտրոններ
Այլ հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառավարման դպրոց
- Ագրոնոմիայի դպրոց
- Գեղարվեստի դպրոց
- Պարի դպրոց
- Բուժքույրական դպրոց
- Անասնաբուժական բժշկության դպրոց
- Երաժշտության դպրոց
- Սննդի դպրոց
- Թատրոնի դպրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաիայի դաշնային համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Համալսարաններ այբբենական կարգով
- Բրազիլիա
- 1946 հիմնադրումներ Բրազիլիայում
- 1946 հիմնադրումներ
- 1946 հիմնադրված կազմակերպություններ
- 1946 Բրազիլիայում
- Ակադեմիա
- Կրթություն
- Գիտությունը Բրազիլիայում
- Մշակույթ
- Կրթությունը Բրազիլիայում
- Ուսումնական հաստատություններ այբբենական կարգով
- 1946 հիմնադրումներ Հարավային Ամերիկայում
- 1940-ականների հիմնադրումներ Բրազիլիայում
