Բաթ Շևա (համույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բաթ Շևա
Batsheva Dance Company by David Shankbone.jpg
Տեսակdance troupe?
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Գտնվելու վայրըԹել Ավիվ
Հիմնադրման ամսաթիվ1979
Կայքbatsheva.co.il/en/ և batsheva.co.il/site/
Batsheva Dance Company Վիքիպահեստում

«Բաթ Շևա» (եբր.՝ בת-שבע‎՝ Վիրսավիա), իսրայելական պարային համույթ, որը հիմնադրվել է Թել Ավիվում, 1964 թվականին, բարոնուհի Վիրսավիա դե Ռոտշիլդի ջանքերի շնորհիվ: Համույթի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ամերիկացի պարուսույց Մարթա Գրեմը: 1975 թվականից համույթը ֆինանսավորվում է Իսրայելի մշակույթի նախարարության կողմից և անկախ է մասնավոր ներդրումներից: Համաշխարհային ճանաչում ունեցող երկրի առաջատար թատրոններից մեկը Իսրայելում և արտասահմանում տարեկան ունենում է շուրջ 250 ելույթներ: 1990 թվականից համույթի գեղարվեստական ղեկավարն է պարուսույց Օհադ Նախարին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոնուհի Վիրսավիա (Բաթ Շևա) դե Ռոտշիլդը (1914-1999), պատերազմի ավարտից հետո Փարիզից տեղափոխվեց Նյու Յորք և սովորեց Մարթա Գրեմի պարային դպրոցում և 1962 թվականին Իսրայել տեղափոխվելուց հետո որոշեց ստեղծել մշտական պրոֆեսիոնալ պարային համույթ, որը կունենա իր սեփական խաղացանկը, բյուջեն և տարածքը: Որպես գեղարվեստական խորհրդատու նա հրավիրեց Մարթա Գրեմին: Համույթի կազմում ընդգրկվեցին նրա նյույորքյան խմբի անդամներ Ռոբերտ Կոանը և Լինդա Հոդեսը, իսրայելցի պարողներ Մոշե Էֆրաթին, Էհուդ Բեն Դավիդը, Ռահամիմ Ռոն, Ռինա Գլյուկը, Ռինա Շենֆելդը և ուրիշներ[1]:

Թատրոնի հանդիսատեսը

Հիմնադրի անունով «Բաթ Շևա» կոչվող համույթն իր առաջին ելույթը ունեցավ 1964 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ նրա խաղացանկում ընդգրկված էին ժամանակակից արևմտյան բալետի պարուսույցներ Գլենա Թետլի, Ջերոմ Ռոբբինսի և Մարթա Գրեմի ստեղծագործությունները («Հանձնարարությամբ լաբիրինթոսում», «Փակ այգի», «Սրտի քարանձավը», «Հրեշտակների խրախճանքը» և այլ բեմադրություններ[2])[1]:

Մի քանի տարի անց բարոնուհի Ռոտշիլդը որոշեց համույթի բեմադրիչ և մենակատար նշանակել բալետի արտիստուհի Ժանետ Օրդմանին, որը Իսրայել էր եկել 1965 թվականին և բարոնուհու հետ համատեղ կազմակերպել պարի դպրոց: Քանի որ Օրդմանը ժամանակակից պարերի ուսուցման աշխատանքային փորձ չուներ, «Բաթ Շևա» համույթի կոլեկտիվը հրաժարվեց ընդունել այդ նշանակումը: Արդյունքում, բարոնուհու հովանավորությամբ և Օրդմանի ղեկավարությամբ 1968 թվականին ստեղծվեց «Բատ-Դոր» պարային խումբը, որը գոյատևեց մինչև 2006 թվականը: Երկու կոլեկտիվներն էլ զուգահեռ գործում էին, քննադատներից ստանալով դրական արձագանքների իրենց բաժինը, մասնավորապես ամերիկյան քննադատները հատկապես տպավորված էին Մարթա Գրեմի խաղացանկով, «Բաթ Շևայի» արտիստների կատարմամբ[1]:

Համույթի տասնամյակի կապակցությամբ Գրեմն ըստ աստվածաշնչյան պատումների ներկայացրեց Հակոբի երազի մասին իր «Երազ» բեմականացումը, Կորդեհայ Սետերի երաժշտությամբ: Այս բեմականացման մեջ իրենց վերջին ելույթը ունեցան համույթի առաջին կազմի անդամներից Ռոն, Բեն-Դավիդը և Յաիր Վարդին[1]:

1975 թվականին բարոնուհի դե Ռոտշիլդը առաջարկեց միավորել «Բաթ Շևա» և «Բատ-Դոր» համույթները, սակայն «Բաթ Շևայի» արտիստները չհամաձայնվեցին: Հիմնադրից բաժանումը շատ սրտառուչ և բարեկամական ստացվեց, բարոնուհին համույթին տրամադրեց հեղինակային իրավունքը, արտահագուստը և լուսավորության սարքավորումները խորհրդանշական գումարով, իսկ «Բաթ Շևայի» հետագա ֆինանսավորումը իր վրա վերցրեց Իսրայելի մշակույթի նախարարությունը[1]:

Մարթա Գրեմից հետո «Բաթ Շևայի» գեղարվեստական ղեկավար դարձան ամերիկացի բեմադրիչներ Պոլ Սանասարդոն և Ջեյն Դադլին և կանադացի Բրայան Մակդոնալդը: Խաղացանկում սկսեցին գերիշխել վերացական ձևերը, հաճախ օգտագործվում են բեմական էֆեկտներ[2]: Հետագա տարիներն անցան համույթի սեփական դիմագծի որոնման և հաստատման նշանաբանի ներքո, գեղարվեստական ղեկավարները փոխվում էին երկու տարին մեկ, իսկ խաղացանկը հիմնականում կազմված էր զվարճալի, թեթև ժանրային բեմադրություններից: Իրավիճակը բարելավվեց, երբ համույթի գեղարվեստական ղեկավար դարձան առաջատար պարողներ Դավիդ Դվիրը և Շելի Շիրը: Նրանց ղեկավարման տարիներին համույթը սկսեց ներկայացնել երիտասարդ բեմադրիչներ Մարկ Մորիսի և Դենիել Էզրալոուի ստեղծագործությունները[1]:

1990 թվականին «Բաթ Շևայի» գեղարվեստական ղեկավար դարձավ Օհադ Նահարին, որը ժամանակին եղել էր պարող, իսկ հետագայում Եվրոպայում և ԱՄՆ-ում հանրաճանաչ դարձավ, որպես խորեոգրաֆ: Նահարինի ղեկավարման ժամանակ խաղացանկում սկսեցին գերակշռել ավանգարդիստական ներկայացումները, ինչպես նաև պարային խմբի այնպիսի ներկայացումներ ինչպիսիք են «Հեղեղը», «Անաֆազան» և «Պատը», որոնք բեմադրվել են ռոք երաժշտության նվագակցությամբ և ժողովրդականություն էին վայելում երիտասարդության շրջանում[1]: Նահարինի ղեկավարությամբ «Բաթ Շևան» ներկայացրեց Իրժի Կիլիանի, Վիմա Վանդեկեյբուսի, Անժելեն Պրելժոկաժի և Ուիլյամ Ֆորսայթի կողմից հատուկ համույթի համար ստեղծված բեմադրությունները, բայց ժամանակի ընթացքում խաղացանկում սկսեցին գերակշռել նրա սեփական ստեղծագործությունները[2]: 2005 թվականին Նահարին արժանացավ Իսրայելի մրցանակի պարարվեստի բնագավառում ստեղծագործական հաջողությունների համար[3]:

21-րդ դարի երկրորդ տասնամյակում «Բաթ Շևան» շարունակում է լինել իսրայելական ամենահայտնի թատերական կոլեկտիվներից մեկը, որը տարեկան ունի շուրջ 250 ներկայացում Իսրայելում և արտասահմանում[4]: Իսրայելում նրա հիմնական բեմահարթակ է համարվում Սյուզան Դալալ կենտրոնը Թել Ավիվում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Хореография՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. 2,0 2,1 2,2 Debra Craine, Judith Mackrell. Batsheva Dance Company // The Oxford Dictionary of Dance. — 2nd ed. — Oxford University Press, 2010. — P. 49. — ISBN 978-0-19-956344-9
  3. Օհադ Նախարին(եբրայերեն) «Իսրայելի մրցանակ» կայքում
  4. «"Бат-Шева": впервые в Беларуси!»։ Посольство Израиля в Беларуси։ 11-10-2013։ Վերցված է 2017-06-30 
  5. Judith Brin Ingber. Seeing Israeli and Jewish Dance. — Detroit, MI: Wayne State University Press, 2011. — P. 392. — (Raphael Patai Series in Jewish Folklore and Anthropology). — ISBN 978-0-8143-3330-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]