Jump to content

Բաթումի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթումի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԲաթում
ՎայրԲաթում
Հիմնադրվել է1994
Քարտեզ
Քարտեզ

Բաթումի հնագիտական թանգարանей (վրաց.՝ ბათუმის არქეოლოგიური მუზეუმი), Վրաստանի ամենահին հնագիտական թանգարանը, որը գտնվում է Բաթում քաղաքում։ Տեղակայված է Իլյա Ճավճավաձե 77 հասցեում։ 

Աջարիայի ներկայիս տարածքից հայտնաբերված իր։

Աջարիայում հնագիտական պեղումներ իրականացվել են դեռ հարյուր տարի առաջ, սակայն հայտնաբերված գտածոները լայն հասարակությանը ներկայացվել են միայն 1994 թվականին[1]։

Ներկայումս թանգարանի հավաքածուում պահվում է շուրջ 22800 ցուցանմուշ[2] և եզակի գտածոներ Աջարիայի ողջ տարածքից։ Դրանց թվում են մետաղադրամները, պատմական տարբեր ժամանակների կավե, ապակե, ոսկե և բրոնզե սպասք, հռոմեական արձաններ, դրոշմադիր սրբապատկերներ, խաչեր, ուղղափառ տարբեր տաճարներից Սբ․ Գևորգի ռելիեֆային պատկերներ, Հերմեսի, Աֆրոդիտեի և Էրոսի պատկերներով հունական դրոշմակնիքներ, որոնք պատրաստվել էին Հունաստանի լավագույն վարպետների կողմից, ինչպես նաև այլ ցուցանմուշներ։

2014 թվականին թանգարանը վերակառուցվել է։ Նույն տարում այցելուներին ներկայացվել է թանգարանի «ոսկե ֆոնդը» (ոսկեդրամներ և զարդեր)[3]։

Բացի հիմնական ցուցադրությունից, թանգարանում գործում է նաև ռեստավրացիոն լաբորատորիա, որտեղ գրաֆիկորեն և լուսանկարների միջոցով ֆիքսվում են թանգարանի ֆոնդերում առկա ցուցանմուշները։ Թանգարանի կազմում առկա են նաև ֆոտոարխիվ և գիտական գրադարան։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունական արծաթե թևնոցներ։

Թանգարանի շենքի երկրորդ հարկում ներկայացված են քարե (Աշելյան մշակույթ) և երկաթի դարերին թվագրվող ցուցանմուշներ։ Հավաքածուի մեծ մասը Կոլխիդայի մշակույթի ցուցանմուշներ են։

Թանգարանի առաջին հարկում ներկայացված են անտիկ, վաղ և ուշ միջնադարի ցուցադրանմուշներ, որոնք հայտնաբերվել են Աջարիայի անտիկ և միջնադարյան ամրոցների պեղումներից, հատկապես Պիչվնարի քաղաքատեղիի պեղումների ժամանակ, ինչպես նաև կոլխերի (մ․թ․ա․ V դար), հունական (մ․թ․ա․ V—IV դարեր) և հելենական դամբարաններում (մ․թ․ա․ IV—III դարեր)։ Ներկայացված է անտիկ ժամանակաշրջանի հունական և հռոմեական սպասք։ Գոնիոյի բերդի պեղումներից հայտնաբերվել են հունական և հռոմեական մետաղադրամներ (այդ թվում նաև, այսպես կոչված, «Գոնիոյի գանձ» տեղանքից։ Հնագետների կողմից հայտնաբերվել է Գոնիոյի բերդի պարիսպներից մեկի մոտից)։ Բացի այդ, հավաքածուում ներկայացված են հռոմեացիների պատկերներով քանդակային պատկերներ, ինչպես նաև հելենական Սերապիս աստծո պատկերով քանդակ, ապակե և բրոնզե սպասք ու հռոմեական զարդարանքներ։

Թանգարանի հավաքածուում գտնվում են նաև Խելվաչաուրից հայտնաբերված նմուշներ, որոնք վկայում են վաղ միջնադարում Աջարիայի և արաբական աշխարհի միջև առկա կապի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ბათუმის არქეოლოგიური მუზეუმი» (վրացերեն). Georgian museums. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Батумский археологический музей». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «ბათუმის არქეოლოგიური მუზეუმის ისტორია» (վրացերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթումի հնագիտական թանգարան» հոդվածին։