Jump to content

Բաթումի երկաթուղային կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթումի կենտրոնական կայարան
Բաթումի երկաթուղային կայարանի ընդհանուր տեսքը
Ե. ու. բաժանմունքՎրացական երկաթուղի
Բացվել է2015
Կառամատույցների քանակ2
Ուղիների քանակ7
Ելք դեպիՕդիսեյ Դիմիտրիադիի փողոց, Թամար թագուհու պողոտա
Կայարանի կոդ2800400
Հղումը Վիքիպահեստում

Բաթում Կենտրոնական կամ Բաթումի կենտրոնական կայարան (վրաց.՝ ბათუმი ცენტრალი), Վրաստանի Բաթում քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանը։ Չնայած իր անվանը, կայարանը գտնվում է քաղաքի ծայրամասում, Հին քաղաքից շուրջ 4 կիլոմետր հեռավորության վրա։ Կայարանի քառահարկ շենքը կապված է ավտոբուսի կայարանի և առևտրի կենտրոնի հետ, իսկ դրա ընդհանուր տարածքը կազմում է մոտ 22,500 քառակուսի մետր։

Նախկինում Բաթումի կենտրոնական կայարանը եղել է Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղային գծի ծայր կայարաններից մեկը, որի շինարարությունն ավարտվել էր 1900 թվականին։ Երկաթուղային պատմական կայարանը տեղակայված էր Բաթում քաղաքի հենց կենտրոնում՝ Ճավճավաձեի փողոցի վրա՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարի մոտ։ Այն ուներ միայն մեկ կառամատույց և երեք ուղի[1], որոնք միանում էին միագիծ երթուղուն, որը շարժվում էր Ճավճավաձեի փողոցի երկայնքով դեպի նավահանգստի մոտ գտնվող բեռնատար կայան, իսկ այնուհետ դեպի հյուսիս-արևելք։

1990-ական թվականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Վրացական երկաթուղին աշխատում էր վնասով, իսկ դեպի Բաթումի կենտրոնական կայարան չվերթները դադարեցվեցին 1996 թվականի վերջին[2]։ Քաղաքի կենտրոնում գտնվող արժեքավոր հողատարածքներն առավել շահավետ կերպով օգտագործելու համար՝ 1999 թվականին հանվեցին Ճավճավաձեի փողոցի երկայնքով անցնող ռելսերը, իսկ գիծն ավարտվեց Մայակովսկի փողոցի վրա։ Երկաթուղային հին կայարանը լքված էր մինչև 2008 թվականը, երբ այն ձեռքբերեց TBC Bank-ն ու այնտեղ տեղակայվեց բանկի Բաթումի գրասենյակը[2]։ Երբ 2000-ական թվականներին վերականգնվեցին դեպի Բաթում երկաթուղային ծառայությունները, որպես վերջնակետ ծառայում էր Մախինջաուրի կայարանը, որը Բաթումի կենտրոնից գտնվում էր շուրջ 6 կիլոմետր հեռավորության վրա։

Ներկայիս կայարանի շենքը բացվել է 2015 թվականի հուլիսի 5-ին և կոչվում է «Բաթում Կենտրոնական»։ Կայարանին տալով այս անվանումը քաղաքային իշխանություները միտված էին ցուցադրելու, որ այն գտնվում է քաղաքի տարածքում ի տարբերություն Մախիջաուրի կայարանի, որը նախորդ տասնամյակում Աջարիայի մայրաքաղաքը Վրաստանի մյուս քաղաքներին կապող միակ կայարանն էր։

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դրությամբ՝ կայարանից օրական երեք գնացք է շարժվում դեպի Թբիլիսիի երկաթուղային կայարան։ Բացի այդ, օրական մեկական չվերթներ կան նաև դեպի Օզուրգեթ և Քութայիս[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Image livejournal.com
  2. 2,0 2,1 «Батуми в 1985 году». 2013-06-10.
  3. «Georgian Railway». www.railway.ge.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթումի երկաթուղային կայարան» հոդվածին։