Բաթումի դելֆինարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթումի դելֆինարիում
վրաց.՝ ბათუმის დელფინარიუმი
Տեսակդելֆինարիում
ԵրկիրՎրաստան
Բացվել է1975 թվական
Բաթումի դելֆինարիումը գտնվում է Վրաստանում
Բաթումի դելֆինարիում
Բաթումի դելֆինարիումը գտնվում է Երկիրում
Բաթումի դելֆինարիում

Բաթումի դելֆինարիում (վրաց.՝ ბათუმის დელფინარიუმი), դելֆինարիում, որը գտնվում է Վրաստանի Աջարիա երկրամասի Բաթում նավահանգստային քաղաքում։ Համարվում է առաջին դելֆինարիումը խորհրդային հանրապետությունների շարքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթումի քաղաքային դելֆինարիումը բացվել է 1975 թվականին՝ Վրաստանի ԽՍՀ-ում։ Այն առաջին դելֆինարիումն էր խորհրդային պետությունների շարքում և խոշորագույններից մեկն աշխարհում։ 1990-ական թվականներին երկրում տիրող քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով դելֆինարիումի գործունեությունը որոշ ժամանակահատվածով կասեցվել է։

Այն վերաբացվել է միայն քսան տարի անց՝ 2011 թվականի մայիսի 6-ին՝ Բաթումի քաղաքապետարանի և բարեգործական ընկերությունների աջակցությամբ։ Նոր դելֆինարիումը գրեթե ամբողջությամբ տարբեր էր նախորդից[1]։

Դելֆինարիումի ամֆիթատրոնի դիզայնով զբաղվել են վրացական բարձրակարգ ընկերություններ։ Ամֆիթատրոնը բաղկացած է 4 ոլորտներից և տեղավորում է ավելի քան 795 հանդիսական։ Ամֆիթատրոնների կենտրոնում ցուցադրությունների համար նախատեսված լողավազաններն են։ Դելֆինարիումը ունի հատուկ հարմարանքներ՝ սայլակներ և վերելակներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ընդհանուր տեղեկություններ Բաթումի ակվարիումի մասին, Վրաստան՝ տուրիզմ և հանգիստ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  2. «Վրաստանի գլխավոր ակվարիումի՝ Բաթումի դելֆինարիումի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]