Բաթլերյան համալսարան
Բաթլերյան համալսարան Butler University | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Կարգախոս | Education, Research, Service |
Հիմնադրված է | 1855 |
Տիպ | մասնավոր |
Նախագահ | Ջեյմս Դանկո |
Ընդհանուր անձնակազմ | 1272 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Բակալավրիատ | 4 481 |
Մագիստրատուրա | 541 |
Դասախոսներ | 328 |
Անդամակցություն | Big East Conference?, Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2], Կրթության ամերիկյան խորհուրդ[3], Open Education Network?[4] և Հետազոտական գրադարանների կենտրոն[5] |
Կամպուս | քաղաքային (120 հա) |
Գույներ | |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Ինդիանապոլիս |
Հասցե | 4600 Sunset Ave, Indianapolis, IN, 46208[1] |
Կայք | www.butler.edu |
Butler University Վիքիպահեստում |
Բաթլերյան համալսարան կամ Բաթլերի համալսարան, մասնավոր համալսարան ԱՄՆ-ում, գտնվում է Ինդիանապոլիսում, Ինդիանա նահանգում։
Հիմնադրվել է 1855 թվականին և անվանվել նրա հիմնադիր Օվիդ Բաթլերի պատվին։ Համալսարանը առաջարկում է 55 կրթական ծրագիր բակալավրի և 18 մագիստրոսականի համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` բիզնես, հեռահաղորդակցություն, մանկավարժություն, հումանիտար և բնական գիտություններ, բժշկական գիտություններ և արվեստ։ Համալսարանը ներառում է 6 քոլեջ։ Կամպուսը գտնվում է Ինդիանապոլիսի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա, տարածքը 1,2 կմ² (290 ակր) է[6]։
Ուսման արժեքը 2010/11 ուսումնական տարում կազմել է 29 740 դոլար[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթլերի համալսարանը հիմնադրվում է 1855 թվականի նոյեմբերի 1-ին` որպես Հյուսիսարևմտյան քրիստոնեական համալսարան, այն ժամանակ քաղաքի արևելյան ծայրամասի հյուսիսային մասում, որն այժմ հայտնի է որպես «Օլդ Նորթսայդ» Պատմական շրջան, որի հողը տրամադրում է փաստաբան և հիմնադիր Օվիդ Բաթլերը[7]։
1930 թվականին համալսարանը միավորվում է Ինդիանապոլիսի մանկավարժական քոլեջի հետ, որը հիմնադրել Է Էլիզա Բլեքերը` դրանով իսկ ստեղծելով համալսարանի երկրորդ քոլեջը։ Երրորդը բիզնեսի կառավարման քոլեջն է, որը ստեղծվել է 1937 թվականին։ 1945 թվականին հայտնվում է դեղագործության և բժշկական գիտությունների քոլեջը։ Ջորդանի գեղարվեստի քոլեջը համալսարանում հինգերորդ տեղն Էր զբաղեցնում` 1951 թվականին Արթուր Ջորդանի կոնսերվատորիայի հետ միաձուլման արդյունքում։ 1924 թվականին հիմնադրվում է Բաթլերի կրոնական դպրոցը, որն անկախանում է 1958 թվականին և այժմ հայտնի է որպես Քրիստոնեական հոգևոր ճեմարան[7]։
Բաթլերի համալսարանը հիմնադրել են «Քրիստոսի եկեղեցու աշակերտներ» կրոնական խմբի անդամները, չնայած այն երբեք չի վերահսկվել եկեղեցու կողմից։ Համալսարանի կանոնադրությունը կոչ էր անում ստեղծել ոչ կրոնական հաստատություն` զերծ ստրկությունից, որն առաջարկում է ազատական ուսուցում մասնագիտական կրթության յուրաքանչյուր ոլորտում։ Այն դառնում Է Ինդիանայի առաջին համալսարանը և ԱՄՆ-ում երրորդը, որը ճանաչում էր տղամարդկանց և կանանց կրթության հավասարությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դառնում է առաջինը, որը 1869 թվականին հաստատում է կնոջ թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Բացի այդ Բաթլերի համալսարանում ստեղծվում է նահանգի անգլիական գրականության պրոֆեսորի առաջին պաշտոնը[7]։
Սկզբնապես գտնվում էր Ինդիանապոլիսի 13-րդ փողոցի և Քոլեջ-Ավենյուի խաչմերուկում։ 1875 թվականին համալսարանը վերանվանվել է ի պատիվ Օվիդ Բաթլերի` ի նշան Օվիդ Բաթլերի ոգեշնչող հայացքի ճանաչման, վճռական առաջնորդության և ֆինանսական աջակցության։ Այդ ժամանակ էլ այն տեղափոխվում է Իրվինգթոնի նոր կամպուս, Ինդիանա նահանգ, որը զբաղեցնում էր 10 հա տարածք։ Կամպուսը բաղկացած էր մի քանի շենքերից, այդ թվում աստղադիտարանից, գրեթե բոլորն էլ քանդվել են 1939 թվականին։ Բոն Թոմփսոնի գրադարանը և Բենտոնի տունը հին մասնաշենքի միակ փրկված շենքերն են[7]։
ՈՒսանողների աճող թվով պայմանավորված անհրաժեշտություն կար նոր, ավելի մեծ կամպուսի։ Այն ստեղծվեց քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող նախկին զվարճանքների զբոսայգու տեղում[7]։
Նոր կամպուսի առաջին մասնաշենքը Արթուր Ջորդանի հուշահամալիրն է, որը նախագծվել է Ռոբերտ Ֆրոստի և Թոմաս Հիբբենի կողմից։ Գոթական ոճի ճարտարապետություն` ստեղծված ճարտարապետ Ուիլյամ Թինսլիի նախագծով, որը օգտագործվել էր նաև Իրվինգթոնի նախորդ կամպուսում։ Այն շուք հաղորդեց նաև հետագա շենքերին, որոնք կառուցվեցին կամպուսի տարածքում հետագա երեք տասնամյակների ընթացքում։ 1928 թվականին բացվում է Բաթլեր Ֆիլդհաուսի փակ մարզադահլիճը (ավելի ուշ` Հինկլ Ֆիլդհաուս), որը ստեղծվեց Ֆերմոր Քենոնի նախագծով։ 1942 թվականին կառուցվում է մատուռը։ 1966 թվականին այդ շենքերը վերակառուցվում են[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվում է ուսանողական կենտրոնի շինարարությունը։ 1955 թվականին բացվում է Հոլքոմբի աստղադիտարանը` պլանետարիով, որն այժմ նահանգի խոշորագույն աստղադիտակն է։ Հայտնի ճարտարապետ Մինորու Յամասակին, որը նախագծել է համաշխարհային առևտրի կենտրոնը, աշխատում է Իրվայնի գրադարանի վրա, որը բացվում է 1963 թվականին և այժմ հանդիսանում է համալսարանի գլխավոր գրադարանը։ 1960-ական թվականներին կառուցվում են շենքեր` Արթուր Ջորդանի կոնսերվատորիան այստեղ տեղափոխելու համար[7]։
Բնակելի քոլեջը («ResCo») դառնում է համալսարանի վերջին խոշոր նախագիծը 20-րդ դարում։ Նրա շինարարությունը ավարտվել է 1990 թվականին, այստեղ է գտնվում ճաշարանը և հանրակացարանը[7]։ 2001 թվականին բացվում է հաղորդակցության և տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ տեղափոխվում են զանգվածային լրատվության միջոցների և արվեստի քոլեջները։ Բացի այդ այնտեղ է գտնվում նաև երկու բազմաֆունկցիոնալ ստուդիա տեսանյութերի և հեռուստահաղորդումների համար, ինչպես նաև ձայնագրման երեք մասնագիտական ստուդիա։ 2004 թվականի սկզբին Ռոբերտսոն-Հոլլում մենահամերգների համար 140 տեղանոց դահլիճ է բացվում[8]։
2005 թվականին կառուցվում է մարզաառողջարանական համալիր` 7900 մ² տարածքով (85 հազար ֆուտ²)։ Ունի վազքուղիներ, մարզադահլիճներ, լողավազան, մարզասրահ, ֆիտնես, մերսման սենյակ, երկու բազմաֆունկցիոնալ դահլիճ և հանդերձարան։
Կամպուսի կարևոր օբյեկտների թվում են նաև Հոլքոմբի այգիները (81 հազ. մ²)` Պերսեփոնեի արձաններով, լճակը և ջրանցքը։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդ Կարպետներ` ամերիկացի ավտոարշավորդ։
- Գորդոն Հեյվարդ` ամերիկացի բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելտիքս» ակումբի կազմում։
- Ջիմ Ջոնս` ամերիկացի քարոզիչ, «Ազգերի տաճար» կրոնական կազմակերպության հիմնադիր։
- Դևիդ Սթար Ջորդան` ամերիկացի ձկնաբան, կենդանաբան և պացիֆիստ։ Եղել է երկու համալսարանի նախագահ` Ինդիանայի և Ստենֆորդի։
- Կուրտ Վոնեգութ` ամերիկացի գրող, երգիծաբան և նկարիչ։ Համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր ամերիկյան գրողներից մեկը։
- Սառա Ֆիշեր` ամերիկացի մրցարշավորդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ 6,0 6,1 «At a Glance» (անգլերեն). Butler University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Bodenhamer D. J., Barrows R. G. Butler University Architecture // The Encyclopedia of Indianapolis. — Bloomington, Indiana: Indiana University Press, 1994.
- ↑ «Eidson-Duckwall Recital Hall» (անգլերեն). Butler University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթլերյան համալսարան» հոդվածին։ |
|