Jump to content

Բաթերսթ (կղզի, Ավստրալիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթերսթ
Տեսակկղզի
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՀյուսիսային տարածք
ԲԾՄ29 մետր
Մակերես2600 ± 1 կմ²
Մասն էԹիվիի կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունԹիվիի կղզիներ
Ջրլիցի ափինԹիմորյան ծով
Անվանված էHenry Bathurst, 3rd Earl Bathurst?
Քարտեզ
Քարտեզ

Բաթերսթ (անգլ.՝ Bathurst Island), կղզի Թիմորյան ծովում, պատկանում է Ավստրալիայի Հյուսիսային տարածքին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն մտնում է Տիվի կղզեխմբի կազմի մեջ։ Տեղակայված է մոտավորապես 80 կմ Դարվին քաղաքից դեպի հյուսիս և զբաղեցնում է գրեթե 1691,6 կմ² տարածք[1] ։

Ամռանը Բատերստում շատ շոգ է, ջերմաստիճանը հասնում է 34 °C։ Ձմռանը մաքսիմալ ջերմաստիճանը կազմում է 33 °C, մինիմալը՝ 16 °C։

Կղզին բացահայտվել է եվրոպացիների կողմից միայն 1644 թվականին, չնայած դրանից դեռ շատ վաղ այն բնակեցված է եղել ավստրալիացի աբորիգեններով։ Կղզու առաջին հայտնաբերողը եղել է հոլանդացի ճանապարհորդ Աբել Թասմանը։ Ավելի ուշ, 1818 թվականին, կղզին հետազոտեց Ֆիլիպ Քինգը, և անվանեց այն Հենրի Բատերստին Բատերստի 3֊րդ կոմսի անունով։ Երկար ժամանակ կղզին ուշադրություն չէր ստանում եվրոպացիների կողմից։

Կյանքը Բատերստում էական փոփոխությունների է ենթարկվել կաթոլիկ միսիոներների և եպիսկոպոս Ֆրանցիսկա Կսավյերա Գզելյայի (անգլ.՝ Francis Xavier Gsell) հայտնվելուց հետո։ 1910 թվականին նրան հաջողվեց համոզել Հարավային Ավստրալիայի ադմինիստրացիային հատկացնել իրեն 10 հազար ակր տարածք Բատր կղզու վրա, որպեսզի կատարի քրիստոնեական առաքելություն աբորիգենների համար։ Բայց քրիստոնեացման գործընթացը շատ դժվար էր ընթանում։

1942 թվականի փետրվարի 19֊ին Բատերստը ենթարկվել է ճապոնական ավիացիայի ռմբակոծության։

1967 թվականին կղզու ափ է նետվել երկուկայմանի ծովագնացության նավ «Սինագ Բետինա»։ Էկիպաժը․ Անրի Բուրդան՝ նախկին ֆրանսիացի օդաչու և նրա կին Ժոզին։ Իրենց ռոբինզոնությունը տևել է 2 ամիս։

1978 թվականին կղզու տիրապետությունը պաշտոնապես հանձնվել է տիվի աբորիգեններին։ Ներկայումս Բատերստը գտնվում է Տիվիի հողային խորհրդի տիրապետության ներքո։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու ամենախոշոր բնակավայրը, Նգուիուն է (անգլ.՝ Nguiu), տեղակայված է կղզու հարավ֊արևելքում, բնակչություն կազմում է գրեթե 1450 մարդ։

Բատերստ կղզին համարվում է ավստրալիացի աբորիգենների ռեզերվացիայի մի մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Islands of Australia» (անգլերեն). UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 5 апреля 2009-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթերսթ (կղզի, Ավստրալիա)» հոդվածին։