Բաթամբանգ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բաթամբանգ
ԵրկիրԿամբոջա Կամբոջա
Հիմնադրված է1907 թ.
Մակերես293 քառակուսի մետր
ԲԾՄ39±1 մետր
Բնակչություն130 000 մարդ
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքbattambang-town.gov.kh
Բաթամբանգ (քաղաք) (Կամբոջա)##
Բաթամբանգ (քաղաք) (Կամբոջա)

Բաթամբանգ[1] (կխմեր.՝ បាត់ដំបង — battɑmbɑːŋ), քաղաք Կամբոջայում, գտնվում է Պնոմպենից մոտավորապես 290 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Բաթամբանգի նահանգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը 250 հազար մարդ՝ ըստ 2006 թվականի մարդահամարի։ Ունի գյուղատնտեսական արտադրության վերամշակում, ֆոսֆատե պարարտանյութի արտադրություն։ Քաղաքը հիմնադրվել է XI դարում և երկրում համարվում է բնակչության թվով երկրորդ ամենամեծ քաղաքը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի և նահանգի անունը կխմերերենից բառացի թարգմանած նշանակում է «լախտի կորուստ»։

Դամբանգ Կրանյոնգի մասին լեգենդի հմաձայն[2]՝ Դամբանգ անունով աղքատ մի փայտահատ, ստանալով կախարդական ուժ, անտառում հատում է սուրբ ծառը՝ Կրանյոնգը (կխմեր.՝ ក្រញូង - krɑɲoːŋ, «բուս. Դալբերգիա (Dalbergia), կարմիր ծառի տեսակ»)։ Նա ծառից կտրում է լախտը, որը նրան շատ ավելի ուժ է տալիս։ Մարդիկ փայտահատին անվանեցին Դամբանգ Կրանյոնգ։ Դրանից հետո նրան հաջողվում է տապալել թագավորին։ Սակայն որոշ ժամանակ անց երիտասարդ արքայազնը, որի մայրը (թագուհին) գտնվում էր վտարության մեջ, հանդիպում է սպիտակ կախարդական ձիու և նրա հետ վերադառնում հոր տիրություն։ Դամբանգը դուրս է վազում նրան հանդիման և գցում է կախարդական լախտը նրանց վրա, բայց վրիպում է։ Իսկ լախտը թռչում է աշխարի հեռավոր եզրերը և այնտեղ, որտեղ ընկնում է, տարբեր տեսակների բրինձ է սկսում աճել։ Հետագայում մարդիկ այդտեղ կառուցում են մեծ քաղաք, որի անուն Բաթամբանգ էր՝ «այն վայրը, որտեղ ընկել էր կորած լախտը»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1795 թվականին Թաիլանդը Կամբոջայի հյուսիս-արևմուտյան մեծ մասը բռնի միացնում է իր կազմին՝ ներառյալ Բաթամբանգի ու Սիեմրեապի նահանգները։ 1907 թվականին Ֆրանսիայի ճնշման տակ նահանգները փոխանցվում են Կամբոջային, որպեսզի Ֆրանսիական Հնդկաչինի մաս դառնար։ Ֆրանսիական գաղութային վարչությունը մշակում է քաղաքի պլանը, Սենգկե գետի երկյանքով կառուցվում են երեք հիմնական փողոցները, և 1917 թվականին քաղաքի երկու կողմերը միացվում են կամրջով։ 1930-ական թվականներին կառուցվում է երկաթուղային ճանապարհը, որը միացնում էր Բաթամբանգը Պնոմպենի հետ, և քաղաքի արևմուտքում գտնվող երկաթաճանապարհային կայարանը։ 1960-ական թվականներին, ըստ Սիանուկ Նորոդոմի՝ կառավարության ադիականցման ծրագրի, քաղաքում կառուցվում են վարչական կառույցներ, դպրոցներ, համալսարաններ, սպորտային կենտրոն, թանգարան, ցուցահանդեսային կենտրոն և օդանավակայան։ Տեքստիլի և հագուստի գործարանները կառուցվում են ֆրանսիական և չինական ներդրողների շնորհիվ։ 1970—1975 թվականների քաղաքացիական պատերազմի ընթացքում Բաթամբանգի բնակչությունը բավականին աճում է փախստականների հաշվին, գյուղացիները ամերիկական ռմբակոծություններից փախան դեպի քաղաք։ 1975 թվականին Բաթամբանգի բնակիչները, ինչպես և այլ կամբոջական քաղաքների բնակիչներ, տարահանվել են դեպի տեղի կարմիր կխմերների գյուղ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթամբանգում կա օդանավակայան (IATA: BBM), որը ներկայումս չի աշխատում։

Երկաթուղային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում նաև կա երկաթգծի կայարան, բայց 2009 թվականից այն չի աշխատում։ Ազգային երկաթուղային ցանցի վերականգնման համաձայնագրը ստորագրվել է Կամբոջայի կառավարության և մասնավոր ընկերությունների միջև։ Ակնկալվում էր, որ երկաթուղային հաղորդակցությունը Պնոմպենի հետ նորից կբացվի 2012 թվականին։

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթամբանգի և Պնոմպենի միջև №5 Ազգային մայրուղին վերջերս վերանորոգվեց, և հիմա ուղևորությունը տևում է մոտավորապես 4 ժամ, երկու քաղաքների միջև հեռավորությունը կազմում է 290 կմ։ Բաթամբանգից դեպի Սիեմրեապ հեռավորությունը կազմում է 170 կմ, ճանապարհը զբաղեցնում է 4-5 ժամ։ Բաթամբանգի և Սիսոփխոնի միջև ճանապարհը գտնվում է լավ պայմաններում, հեռավորությունը 68 կմ է։

Ջրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեմրեապից դեպի Բաթամբանգ ճանապարհորդությունը կատերով տևում է 3-8 ժամ և անցնում է նեղ ջրանցքների և ճահճային տեղանքների միջով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթամբանգը պահպանել է նահանգային մթնոլորտը, որը տալիս է նրան որոշակի հմայք։ Շենքերի մեծ մասը գաղութատիրական կամ ազգային կամբոջական ոճով են և չեն գերազանցում երեք հարկանոց բարձրությունը։ Փողոցներում ավտոմոբիլները գոյակցում են ցլերով լծված սայլերի հետ։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են.

Պսա Նատ, քաղաքի կենտրոնում մեծ շուկա, ավելի հետաքրքիր է այնտեղ այցելել առավոտյան վաղ ժամերին, երբ մոտակա գյուղերից վաճառականները բերում են իրենց ապրանքները։

Գաղութային ճարտարապետություն, գետի մոտ հին գաղութային տներ ֆրանսիական փռով և սրճարանով 1, 2 և 3 փողոցների երկյանքով։

Թանգարան, հիմնադրվել է 1968 թվականին, կան նահանգում հնագիտական պեղումներից հայտնաբերված արտեֆանտներ։

Վատ Սամրեյ Սո կամ սպիտակ փղի եղանակը, կառուցվել է 1904 թվականին։

Սիամի նահանգապետի նստավայրը կառույց է, որը կառուցվել է իտալական ճարտարապետների կողմից, որպեսզի այն ծառայի որպես բնակավայրի վերջին սիամական նահանգապետի նստավայրը։ Կառուցումը ավարտվել է 1907 թվականին, դրանից հետո նահանգը անցել է Ֆրանսիային, և մարզապետը չէր կարողանում օգտվել իր նստավայրից, որը հենց ինքն էր կառուցել։ Նշենք, որ կառույցի առջևում գտնվում է միևնույն ժամանակաշրջանի քարե կամուրջ և արևմտյան հատվածում առյուծի քարե երկու արձաններ։

Վատ Պնոմ Էկ, անգորական տաճար, գտնվում է քաղաքից 12 կմ հյուսիս։

Վատ Բանան, անգորական տաճար, գտնվում է քաղաքից 20 կմ դեպի հարավ գտնվող ժայռի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карта Кампучии, масштаб 1:1 000 000, ГУГК, 1980 год
  2. «Пропавшая палица». Легенды и сказки Камбоджи. М., Главная редакция восточной литературы издательства «Наука», 1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://web.archive.org/web/20071018032403/http://www.battambang-town.gov.kh/ - Բաթամբանգ քաղաքի պաշտոնական կայք