Բազմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմունք, բույլք, պլեադներ (հուն.՝ Πλειάδες), Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից մեկը (հեռավորությունը շուրջ 130 պս, տրամագիծը՝ 10 պս-ից քիչ ավելի)։ Ամենապայծառ աստղերը երևում են նաև անզեն աչքով (օրինակ, Ալցիոնը)։ Տարիքը 3×106։ 1968 թվականին Վիկտոր Համբարձումյանը տեսականորեն կանխագուշակել է, որ Բազմունք երիտասարդ աստղակույտում շուրջ 500 անփոփոխ աստղերից զատ կան առնվազն մի քանի հարյուր բռնկվող աստղեր։ Մինչև 1974 թվաակնը Բյուրականի, Տոնանցինալայի (Մեքսիկա), Ազիագոյի (Իտալիա) և Բուդապեշտի աստղադիտարաններում միասնական ծրագրով կատարված լուսանկարչական դիտումների շնորհիվ Բազմունք աստղակույտերում հայտնաբերվել է ավելի քան 400 բռնկվող աստղ, իսկ դրանց ընդհանուր թիվը 1000 է։ Բազմունքի ուսումնասիրության հիման վրա Բյուրականի աստղադիտարանում կարևոր արդյունքներ են ստացվել թզուկ աստղերի էվոլյուցիայի և բռնկումների բնույթի ու հատկությունների վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png