Բազմաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բազմաղբյուր (գյուղ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազմաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Բազմաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԱկունք, Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա
ԲԾՄ1150±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն888[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բազմաղբյուր (Հայաստան)##
Բազմաղբյուր (Հայաստան)
Բազմաղբյուր (Արագածոտնի մարզ)##
Բազմաղբյուր (Արագածոտնի մարզ)

Բազմաղբյուրը գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։ Բազմաղբյուրը նաև ճանաչված է եղել որպես Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա[3]։

Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Բազմաղբյուրի մշտական բնակչությունը 950, իսկ առկա բնակչությունը 894 հոգի է[4]։ Բազմաղբյուր գյուղի նախնիները գաղթել են Մուշից, Ալաշկերտից, Խութից և Վանից։ Բազմաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 155 398 635 417 522 587 672 681 839[6] 950 888[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի XIX դարում կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցի, Սբ. Սարգիս և XII-XIII դարերի «Թուխ Մանուկ» մատուռներ։ Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է «Բերդի կալ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում Փարպու Շահ հնագույն ամրոցը, որից մնացել են միայն հիմնապատերը։ Իսկ դրանից հյուսիս գտնվում են հնագույն դամբարաններ։ Հարավային մասում է գտնվում դեռևս չհետազոտված քարանձավը, որի մուտքը ծածկվում է ահռելի քարե դռնով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաղբյուրում են գտնվում վաղամյա թաղման վայրեր[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 41» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 3-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 579
  7. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 44. ISBN 9994101218.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմաղբյուր» հոդվածին։