Բազմակի ընտրություն
Ենթակատեգորիա | հարցաթերթիկ | |
---|---|---|
Կազմված է | • multiple choice question • ցանկ • entry |
Բազմակի ընտրություն (անգլ.՝ Multiple choice)[1], օբյեկտիվ գնահատման ձև, որտեղ պատասխանողներին առաջարկվում է ցուցակում առաջարկված տարբերակներից ընտրել միայն ճիշտ պատասխանները: Բազմակի ընտրության ձևաչափը առավել հաճախ օգտագործվում է կրթական թեստավորման, շուկայական հետազոտության և ընտրությունների ժամանակ:
Չնայած Էդուարդ Լի Տորնդայքն է մշակել ուսանողների թեստավորման վաղ գիտական մոտեցումը, նրա օգնական Բենջամին Դ. Վուդն առաջինն էր, ով մշակել է բազմակի ընտրության թեստը[2]։ Բազմակի ընտրության թեստավորումը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել 20-րդ դարի կեսերին, երբ սկաներներն ու տվյալների մշակման սարքավորումները սկսել են օգտագործվել արդյունքները ստուգելու համար: Քրիստոֆեր Պ. Սոուլն 1982 թվականին առաջին անգամ ստեղծել է բազմակի ընտրության համակարգչային թեստ՝ Sharp Mz 80 համակարգչի համար։ Այն մշակվել է դիսլեքսիայով տառապող մարդկանց գյուղատնտեսական թեմաներով օգնելու նպատակով, քանի որ լատինական բույսերի անվանումները կարող են դժվար ընկալվել և գրվել։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմակի ընտրության տարրերը բաղկացած են հիմնական մասին (հարց կամ խնդիր) (անգլ.՝ stem) և մի քանի պատասխաններից:Հիմնական մասը ներկայացնում է խնդիրը, հարցը կամ անավարտ հայտարարությունը, որը պահանջում է լրացում: Այլընտրանքային պատասխաններից միայն մեկն է ճիշտ, որն անվանվում է «key»` բանալի, իսկ մնացած սխալ պատասխանները կոչվում են «distractors»՝ շեղողներ[3]: Թույլատրվում է ընտրել միայն մեկ ճիշտ պատասխան։ Սա հակադրվում է բազմակի պատասխաններով հարցերին, որտեղ ավելի քան մեկ պատասխան կարող է համարվել ճիշտ:
Սովորաբար, ճիշտ պատասխանը որոշակի միավորներ է ավելացնում քննվողի ընդհանուր գնահատականին, իսկ սխալ պատասխանը ոչ մի միավոր չի բերում։ Սակայն որոշ թեստեր կարող են մասնակի միավորներ տալ անպատասխան թողած հարցերի համար կամ նվազեցնել միավորները սխալ պատասխանների դեպքում՝ պատահական ընտրություններից խուսափելու նպատակով։ Օրինակ, SAT առարկայական թեստերում յուրաքանչյուր սխալ պատասխանի համար քառորդ միավոր հանվում է քննության մասնակցի գնահատականից։
Ընդլայնված հարցերի դեպքում, ինչպիսիք են կիրառական գիտելիքի թեմաները, բազմակի ընտրության թեստերը կարող են ունենալ մի քանի մասից կազմված սկզբնական մաս: Այդ հիմնական մասում կարող են ընդգրկվել մեծածավալ կամ լրացուցիչ նյութեր, ինչպիսիք են սցենարը, դեպքերի ուսումնասիրությունը, գրաֆիկը, աղյուսակը կամ մանրամասն նկարագրություն, որն ունի մի քանի բաղադրիչներ: Կարող է ընդգրկվել ցանկացած նյութ, որն անհրաժեշտ է հարցի առավելագույն վավերականությունն ու իսկությունն ապահովելու համար: Սկզբնական մասը վերջանում է հարցմամբ, որը բացատրում է, թե ինչպես պետք է պատասխան տրվի: Օրինակ՝ բժշկական բազմակի ընտրության հարցերում, հարցումը կարող է ձևակերպվել՝ «Ո՞րն է ամենայն հավանականությամբ ճիշտ ախտորոշումը» կամ «Ո՞ր հարուցիչն է առավել հավանական պատճառ» տարբերակներով՝ շոշափելով նախապես ներկայացված դեպքի ուսումնասիրությանը:
Բազմակի ընտրության թեստի տարրերը հաճախ անվանվում են «հարցեր», բայց սա սխալ տերմին է, քանի որ շատ դեպքերում դրանք չեն ձևակերպվում որպես հարցեր: Օրինակ՝ դրանք կարող են ներկայացվել որպես ոչ ամբողջական նախադասություններ, վերլուծություններ կամ մաթեմատիկական հավասարումներ: Այսպիսով, ավելի ընդհանրական տերմինը՝ «տարր», ավելի ճիշտ անվանում է:
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա բազմակի ընտրության հարցերի մի քանի տարբերակներ՝
Եթե և , ինչի՞ է հավասար -ն
- 12
- 3
- 4
- 10
Գտնել x-ը հավասարման մեջ
- 4
- 10
- 0.5
- 1.5
- 8
Քաղաքը, որը հայտնի է որպես Հնդկաստանի ՏՏ մայրաքաղաք, կոչվում էT
- Բանգալոր
- Մումբայ
- Կարաչի
- Դեթրոյթ
(Ճիշտ պատասխանները համապատասխանաբար B-ն, C-ն և A-ն են)
Լավ ձևակերպված բազմակի ընտրության հարցը խուսափում է ակնհայտ սխալ կամ անհավանական շեղող պատասխաններից (օրինակ՝ ոչ հնդկական Դետրոյթ քաղաքը ներառված է երրորդ օրինակում, ինչը ակմհայտ սխալ է)։ Հետևաբար հարցը իմաստ է ունենում, երբ ընթերցվում են ինչպես ճիշտ, այնպես էլ շեղող պատասխանները:
Ավելի դժվար և լավ ձևակերպված բազմակի ընտրության հարցը հետևյալն է՝
Մտածի՛ր հետևյալի մասին՝
- 8x8 շախմատի տախտակ
- 8x8 շախմատի տախտակ 2 հակադիր հանված անկյուններով.
- 8x8 շախմատի տախտակ՝ բոլոր 4 անկյունները հանված
Տարբերակներից ո՞րը կարող է լրացվել 2-1 դոմինոներով (առանց համընկնումների կամ բացերի, յուրաքանչյուր դոմինո պետք է ներառվի տախտակում):
- Միայն I-ը
- Միայն II-ը
- I-ը և II-ը
- I-ը և III-ը
- I-ը, II-ը, և III-ը
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմակի ընտրությամբ թեստերը ունեն մի քանի առավելություններ: Եթե հարցեր կազմողները լավ պատրաստված են և դրանք որակավորվում են, այն կարող է լինել շատ արդյունավետ գնահատման տեխնիկա[4]։ Եթե ուսանողներին բացատրվի, թե ինչպես է աշխատում հարցի ձևաչափը և եթե թեստի վերաբերյալ միֆերը վերացվեն, նրանք կունենան շատ ավելի լավ արդյունք[5]։ Բազմաթիվ գնահատումների արդյունքում ապացուցվել է, որ թեստի հուսալիությունը բարելավվում է ավելի մեծ թվով հարցերի դեպքում, իսկ լավ նմուշառման և դեպքի առանձնահատկությունների նկատմամբ ուշադրության դեպքում թեստի ընդհանուր արդյունավետությունը կարող է ավելի մեծանալ[6]։ Բազմակի ընտրությամբ թեստերը հաճախ պահանջում են ավելի քիչ ժամանակ որոշակի
Բազմակի ընտրությամբ հարցերը հարմար են օբյեկտիվ գնահատման հարցերի մշակման համար, բայց առանց հեղինակների պատրաստման, հարցերը կարող են լինել սուբյեկտիվ բնույթի։ Ի տարբերություն այլ հարցումների, այս տեսակի թեստը չի պահանջում, որ ուսուցիչը մեկնաբանի պատասխանները, ուստի թեստավորողները գնահատվում են միայն իրենց ընտրությունների հիման վրա, ինչը նվազեցնում է ուսուցչի կողմնակալության հավանականությունը արդյունքներում[7]։ Թեստի գնահատման վրա ազդող կողմնակի գործոնները (օրինակ՝ ձեռագիր և ներկայացման հստակություն) չեն ազդում բազմակի ընտրությամբ գնահատման դեպքում, և այդպիսով թեկնածուն գնահատվում է միայն թեմայի իմացության հիման վրա։ Վերջապես, եթե թեստավորվողները գիտեն, թե ինչպես է պետք օգտագործել պատասխանների ձևաթղթերը կամ օնլայն քննությունների նշանշանները, նրանց պատասխանները կարելի է վստահաբար դիտարկել։ Ընդհանուր առմամբ, բազմակի ընտրությամբ թեստերը ուսանողի ընդհանուր կատարողական հմտություններն ամենաուժեղ կերպով բացահայտողներն են՝ համեմատած այլ գնահատման ձևերի հետ, ինչպիսիք են դասին մասնակցությունը, գործնական քննությունները, գրավոր առաջադրանքներ և սիմուլացիոն խաղերը[8]։
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմակի ընտրությամբ թեստերի ամենալուրջ թերությունը ստուգվող գիտելիքի սահմանափակությունն է։ Բազմակի ընտրությամբ թեստերը առավելապես հարմար են հստակ սահմանված կամ ցածր մակարդակի հմտությունների գնահատման համար։ Խնդիրների լուծման և բարձր մակարդակի հմտությունները ավելի լավ են գնահատվում կարճ պատասխանների և գրավոր քննությունների միջոցով։ Սակայն բազմակի ընտրությամբ թեստերը հաճախ ընտրվում են ոչ թե գնահատվող գիտելիքի տեսակի պատճառով, այլ որովհետև դրանք ավելի մատչելի են մեծ թվով ուսանողների թեստավորման համար։ Սա հատկապես ճիշտ է ԱՄՆ-ում և Հնդկաստանում, որտեղ բազմակի ընտրությամբ թեստերը նախընտրելի ձև են, երբ անհրաժեշտ քննական նշուշների և մասնակիցների չափը չափազանց մեծ են։
Բազմակի ընտրության թեստերի մեկ այլ թերություն է հնարավոր երկիմաստությունը՝ քննվողի կողմից նյութի մեկնաբանման մեջ: Տեղեկությունը չմեկնաբանելն այնպես, ինչպես նախատեսել էր թեստի հեղինակը, կարող է հանգեցնել «սխալ» պատասխանի, նույնիսկ եթե քննվողի պատասխանը պոտենցիալ վավերական է: «Բազմակի գուշակություն» տերմինն օգտագործվել է այս սցենարը նկարագրելու համար, քանի որ թեստ հանձնողները հաճախ փորձում են գուշակել, այլ ոչ թե որոշել ճիշտ պատասխանը: Ի հակադրություն, ազատ պատասխաններով թեստը թույլ է տալիս թեստ հանձնողին հիմնավորել իր տեսակետը և դրա համար նախատեսված միավոր ստանալ:
Բացի այդ, նույնիսկ եթե ուսանողները որոշակի գիտելիքներ ունեն որևէ հարցի վերաբերյալ, նրանք չեն գնահատվում այդ տեղեկատվությունը իմանալու համար, եթե ընտրում են սխալ պատասխան, այսպիսով, նյութը գնահատումը դառնում է երկակի: Այնուամենայնիվ,ազատ պատասխաններով հարցերը կարող են քննվողին թույլ տալ ցուցադրել առարկայի մասնակի ըմբռնում և մասնակի գնահատական ստանալ: Բացի այդ, եթե որոշակի առարկայի կամ թեմայի վերաբերյալ ավելի շատ հարցեր տրվեն՝ ուսանողների գիտելիքները ավելի լայն մակարդակով ստուգելու նպատակով, ապա, վիճակագրականորեն, այդ թեմայի վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակը ավելի ճշգրիտ կարտացոլվի վերջնական արդյունքների միջոցով:
Բազմակի ընտրությամբ քննությունների մեկ այլ թերություն այն է, որ ուսանողը, ով չի կարողանում պատասխանել որևէ հարցի, կարող է պարզապես պատահական պատասխան ընտրել և, այնուամենայնիվ, դրա համար միավոր ստանալու հնարավորություն ունենալ: Պատահականորեն պատասխանը գուշակելու դեպքում սովորաբար 25 տոկոս հավանականություն կա, որ այն ճիշտ կլինի՝ չորս տարբերակով հարցի դեպքում: Հաճախ ուսանողները, չունենալով բավարար ժամանակ, պատահականորեն նշում են մնացած բոլոր հարցերը՝ հույս ունենալով, որ գոնե մի քանիսը ճիշտ կլինեն: Շատ քննություններում, ինչպիսիք են Ավստրալիայի Մաթեմատիկայի Մրցույթը և SAT-ը, կիրառվում են համակարգեր՝ այդ երևույթը կանխելու համար, այս դեպքում պատահական պատասխան տալը ավելի քիչ շահավետ է, քան չտալը։
Պատահական ընտրության ազդեցությունը չեզոքացնելու մեկ այլ համակարգ է բանաձևային գնահատումը, որի դեպքում միավորը համամասնորեն նվազում է՝ հիմնված սխալ պատասխանների քանակի և հնարավոր ընտրությունների թվի վրա։ Այս մեթոդում միավորը ձևավորվում է սխալ պատասխանների թիվը բաժանեկով թեստում բոլոր հարցերի հնարավոր պատասխանների միջին թվի վրա՝ w/(c – 1), որտեղ w-ն թեստում սխալ պատասխանների թիվն է, իսկ c-ն՝ բոլոր հարցերի հավանական պատասխանների միջինը[9]։ Այն քննությունները, որոնք գնահատվում են «3 պարամետր» մոդելի հիման վրա, նույնպես հաշվի են առնում գուշակումը[10]։ Այնուամենայնիվ, սա սովորաբար մեծ խնդիր չէ, քանի որ ուսանողի կողմից գուշակմամբ զգալի միավորներ ստանալու հավանականությունը շատ ցածր է, երբ առկա են չորս կամ ավելի ընտրություններ։
Այս ամենից բացի հարկ է նշել նաև, որ երկիմաստ ձևակերպված հարցերը կարող են շփոթեցնել թեստ հանձնողներին: Սովորաբար ընդունված է, որ բազմակի ընտրության հարցերը թույլ են տալիս միայն մեկ պատասխան, որտեղ պատասխաններից մեկը կարող է ներառել նախորդ տարբերակների համախումբը: Այնուամենայնիվ, որոշ թեստ ստեղծողներ չգիտեն այս մասին և կարող են ակնկալել, որ ուսանողը կընտրի մի քանի պատասխաններ՝ առանց հստակ թույլտվություն ունենալու:
Քննադատները, ինչպիսին է փիլիսոփա և կրթության ջատագով Ժակ Դերիդան, նշել են, որ թեև հիմնային գիտելիքներ տրամադրելու և ստուգելու պահանջը վավեր ու իրական է, դա բավարարելու այլ միջոցներ էլ կան՝ առանց բազմակի ընտրության թեստերին դիմելու[11]։ Չնայած բոլոր թերություններին, այս ֆորմատը շարունակում է մնալ հանրաճանաչ, քանի որ բազմակի ընտրության հարցերը հեշտ են ստեղծվում, գնահատվում և վերլուծվում[12]։
Փոփոխվող պատասխաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողների առաջնային ինտուիցիային վստահելու և բազմակի ընտրությամբ թեստում սկզբնական պատասխանը թողնելոււ տեսությունը առասպել է, որն արժանի է քայքայման։ Հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած որոշ մարդիկ հավատում են, որ պատասխաններ փոխելը վատ է, այն սովորաբար հանգեցնում է ավելի բարձր գնահատականների։ Քսան տարբեր հետազոտությունների տվյայլները ցույց են տալիս, որ «ճշտից սխալ» փոփոխությունների տոկոսը 20.2 է, մինչդեռ «սխալից ճիշտ» փոփոխությունների տոկոսը 57.8 է, մոտավորապես երեք անգամ ավելի բարձր[13]։ «Ճշտից սխալ» փոփոխությունը ուսանողի համար կարող է ավելի ցավոտ և հիշարժան լինել (Վոն Ռեստորֆի էֆեկտ), այնուամենայնիվ, պատասխանը փոխելը լավ գաղափար է այն դեպքում, երբ հարցին լրացուցիչ անդրադարձը ցույց է տալիս, որ այն ավելի լավ ընտրություն կարող է լինել։ Իրականում, անձի առաջին գրավչությունը որոշակի պատասխան ընտրության նկատմամբ լինել մակերեսային ճշմարտանմանությանն պատճառով՝ հատուկ մտածված թեստի հեղինակի կողմից՝ ուսանողին մոլորության մեջ գցելու նպատակով։ Թեստի հարցերի հեղինակները հանձնարարում են իրենց մոլորությունների մասնավոր լինելը, բայց ակնհայտորեն սխալ։ Հետևաբար, հաճախ թեստ հանձնողի առաջին բնազդային գրավչությունը դեպի շեղող պատասխանը մի արձագանք է, որը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պատասխանի ընտրությունը: Որոշ քննական առարկաների թեստ հանձնողներ կարող են ունենալ ճշգրիտ առաջին բնազդներ կոնկրետ թեստի վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ բոլոր քննվողները պետք է վստահեն իրենց առաջին ինտուիցիային:
Նշանավոր բազմակի ընտրությամբ քննություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ACT
- AIEEE (Հնդկաստան)
- AP
- ASVAB
- AMC
- Australian Mathematics Competition (Մաթեմատիկայի մրցույթ Ավստրալիայում)
- CFA
- CISSP
- CLEP
- COMLEX
- CLAT
- Hong Kong Diploma of Secondary Education (Հոնկ Կոնգի միջնակարգ կրթության դիպլոմ)
- United States National Physics Olympiad (ԱՄՆ-ի ֆիզիկայի ազգային օլիմպիադա)
- GCE Ordinary Level
- General Educational Development (Ընդհանուր կրթական զարգացում)
- GRE
- GATE
- IB Diploma Programme (գիտական թեմայով քննություններ)
- IIT-JEE
- Indonesian National Exam (Ինդոնեզիայի ազգային քննություն)
- LSAT (Հնդկաստան)
- MCAT
- Multistate Bar Examination (Բազմաստիճան փաստաբանական քննություն)
- NCLEX
- PLAB (ԵՏՄ անդամ չհանդիսացող բժշկական շրջանավարտների համար` Մեծ Բրիտանիայում փորձի ձեռքբերման համար)
- PSAT
- SAT
- TOEFL (թեստ)
- TOEIC
- USMLE
- NTSE
- NEET(UG) (Հնդկաստան)
- UGC NET (Հնդկաստան)
- UPSC CSE (Հնդկաստան)
- UTME (ընդունելության քննություն Նիգերիայում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Park, Jooyong (2010). «Constructive multiple-choice testing system». British Journal of Educational Technology. 41 (6): 1054–1064. doi:10.1111/j.1467-8535.2010.01058.x.
- ↑ «Alumni Notes». The Alcalde. 61 (5): 36. May 1973. ISSN 1535-993X. Վերցված է 29 November 2020-ին.
- ↑ Kehoe, Jerard (1995). «Writing multiple-choice test items». Practical Assessment, Research & Evaluation. 4 (9). Արխիվացված է օրիգինալից 2017-12-02-ին. Վերցված է 2024-08-16-ին.
- ↑ Item Writing Manual Արխիվացված 2007-09-29 Wayback Machine by the National Board of Medical Examiners
- ↑ Beckert, Lutz; Wilkinson, Tim J.; Sainsbury, Richard (2003). «A needs-based study and examination skills course improves students' performance». Medical Education. 37 (5): 424–428. doi:10.1046/j.1365-2923.2003.01499.x. PMID 12709183. S2CID 11096249.
- ↑ Downing, Steven M. (2004). «Reliability: On the reproducibility of assessment data». Medical Education. 38 (9): 1006–1012. doi:10.1111/j.1365-2929.2004.01932.x. PMID 15327684. S2CID 1150035.
- ↑ DePalma, Anthony (1 November 1990). «Revisions Adopted in College Entrance Tests». New York Times. Վերցված է 22 August 2012-ին.
- ↑ Bontis, N.; Hardie, T.; Serenko, A. (2009). «Techniques for assessing skills and knowledge in a business strategy classroom» (PDF). International Journal of Teaching and Case Studies. 2 (2): 162–180. doi:10.1504/IJTCS.2009.031060.
- ↑ «Formula Scoring of Multiple-Choice Tests (Correction for Guessing)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-07-21-ին. Վերցված է 2011-05-20-ին.
- ↑ PhD, Nathan Thompson (2018-11-29). «What is the three parameter IRT model (3PL)?». Assessment Systems (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-16-ին.
- ↑ Jacques Derrida (1990) pp.334-5 Once Again from the Top: Of the Right to Philosophy, interview with Robert Maggiori for Libération, November 15, 1990, republished in Points (1995).
- ↑ «Multiple-Choice Tests: Revisiting the Pros and Cons». Faculty Focus Higher Ed Teaching & Learning (ամերիկյան անգլերեն). 2018-02-21. Վերցված է 2019-03-22-ին.
- ↑ Benjamin, Ludy T.; Cavell, Timothy A.; Shallenberger, William R. (1984). «Staying with Initial Answers on Objective Tests: Is it a Myth?». Teaching of Psychology. 11 (3): 133–141. doi:10.1177/009862838401100303. S2CID 33889890.