Բազկի եռագլուխ մկան
Բազկի եռագլուխ մկան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Մկանային համակարգ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | muscle of posterior compartment of arm?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | muscle of posterior compartment of arm? |
Կազմված է | triceps (long head)? |
Զարկերակ | deep brachial artery? և posterior humeral circumflex artery? |
Երակ | brachial veins? |
Նյարդայնացած | axillary nerve?, branch of posterior muscular branch of radial nerve to medial head of triceps brachii?, branch of medial muscular branch of radial nerve to long head of triceps brachii? և branch of posterior muscular branch of radial nerve to lateral head of triceps brachii? |
Foundational Model of Anatomy | 37688 |
Terminologia Anatomica 98 | A04.6.02.019 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
![]() |
Բազկի եռագլուխ մկան (լատին․՝ m.triceps brachii), զբաղեցնում է բազկի ամբողջ հետին մակերեսը։ Կազմված է 3 գլուխներից՝ միջային, կողմնային և երկար[3]։ Այդ մկանը գլխավորապես պատասխանատու է արմնկային հոդի տարածման համար։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար գլուխը սկսում է թիակի ենթահոդային թմբիկից և ձգվում է դեպի վար, անցնում է փոքր և մեծ կլոր մկանների միջև[4]։
Միջային գլուխը սկսվում է բազկի հետին մակերեսի մոտակա հատվածից, ճաճանչային նյարդի ակոսի միջային եզրից վար, միջային և կողմնային միջմկանային խտրոցներից։ Միջային գլուխը մեծամասամբ ծածկված է կողմնային և երկար գլուխներով և տեսանելի է միայն բազկի դիստալ հատվածում[4]։
Կողմնային գլուխը սկսվում է բազկի հետին մակերեսից՝ ճաճանչային նյարդի ակոսի կողմնային եզրից վեր, իսկ ներքևում հասնում է մինչև կողմնային միջմկանային խտրոցը[4]։
Երեք գլխիկներից յուրաքանչյուրն ունի իր շարժիչ նեյրոնային խումբը ողնուղեղի առաջային պարանիկում։ Միջային գլուխը ձևավորվում է հիմնականում փոքր I տիպի մկանաթելերով և շարժողական միավորներով, կողմնային գլուխը՝ խոշոր IIb տիպի մկանաթելերով և շարժողական միավորներով, իսկ երկար գլուխը՝ խառը մկանաթելերով և շարժողական միավորներով[5][6]։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մկանաթել «կարելի է համարվել անկախ մկան՝ հատուկ ֆունկցիոնալ դերով[5]։
Մկանաթելերը միավորվում են մեկ ամբողջական ջլի (համաձայն որոշ հետազոտությունների՝ կարող է լինել նաև մեկից ավելի ջիլ), որն էլ միանում է ծղիկոսկրի արմունկելունին և արմունկի հոդի պատիճի հետևի պատին, որտեղ հաճախ առկա են բուրսաներ (բարձի պարկեր)[7]։ Ընդհանուր ջիլի մասերը ճառագայթվում են նախաբազկի փակեղի մեջ և կարող են գրեթե ամբողջությամբ ծածկել արմնկային մկանը[4]։
Նյարդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռագլուխ մկանի բոլոր երեք գլուխները նյարդավորվում են բազկային հյուսակի կողմից[8]։ Վերջերս կատարված ուսումնասիրություններով նկատվել է, որ անհատների մոտավորապես 14%-ի մոտ եռագլուխ մկանի երկար գլուխը նյարդավորվում է անութային նյարդի կողմից, իսկ 3%-ի մոտ այն ստանում է կրկնակի նյարդավորում ինչպես ճաճանչային նյարդից, այնպես էլ անութայինից[9][10]։
Վարիացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար գլխիկի և թիկունքի լայնակի մկանի ջիլը հաճախ առաջացնում են ջլային կամար։ Երկար գլուխը հազվադեպ կարող է առաջանալ թիակի կողային եզրից և ուսային հոդի պարկուճից[4]։
Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռագլուխ մկանը համարվում է արմկային հոդի տարածողը և երկգլուխ և բազկային մկանների ներհակորդը։ Այն նաև ամրացնում է արմկային հոդը, երբ նախաբազուկը և ձեռքը օգտագործվում են նուրբ շարժումների համար, օրինակ՝ գրելիս։ Երկար գլխի մկանաթելերն օգտագործվում են, երբ անհրաժեշտ է ստեղծել կայուն ուժ, կատարել ուսային և արմկային հոդերի սիներգիկ գործողություն կամ էլ երկուսը միասին։ Կողմնային գլուխը օգտագործվում է բարձր ինտենսիվության ուժ պահանջող շարժումների համար, մինչդեռ միջային գլուխը թույլ է տալիս իրականացնել ավելի ճշգրիտ և ցածր ուժի շարժումներ[5]։
Ծագելով թիակից՝ երկար գլուխը մասնակցում է նաև ուսային հոդի շարժումներին։ Այն օգնում է նաև ամրացնել ուսային հոդը[4]։
Մկանի մարզում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռագլուխ մկանը կարելի է մարզել մեկուսացված կամ արմնկային հոդի տարածող բարդ շարժումների միջոցով և կարող է կծկվել դիմադրության դեմ արմուկն ուղիղ պահելու համար։
Մեկուսացված շարժումների համար իրականացնում են պարանի ձգում, մկանի տարածումներ՝ պառկած վիճակում և ձեռքերի դեպի հետ տարածումներ։ Արմունկի բարդ տարածման օրինակներ են վեր բարձրացումը, պառկած հրումային վարժությունները, ծանրաձողի բարձրացումները։ Ավելի մոտ բռնելով ծանրաձողը դեպի եռագլուխ մկանը՝ ավելի է մեծանում ծանրաբեռնվածությունը, քան այն դեպքում, երբ ավելի հեռու է պահվում։
Ստատիկ կծկման շարժումները ներառում են ձեռքերի դեպի հետ շարժումներ, ուղիղ ձեռքով դեպի վար քաշումներ և թեքված կողային բարձրացումներ, որոնք օգտագործվում են նաև դելտայաձև և թիկունքի լայնակի մկանների մարզման համար։
Եռագլուխ մկանների պատռումները հազվադեպ են, և սովորաբար տեղի են ունենում միայն անաբոլիկ ստերոիդ օգտագործողների մոտ[11]։
Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռագլուխների ռեֆլեքսը, որն առաջանում է եռագլուխ մկանին հարվածելով, հաճախ օգտագործվում է ձեռքի նյարդերի ֆունկցիան ստուգելու համար։ Սա ստուգում է ողնաշարի C6 և C7 նյարդերը, հիմնականում՝ C7[12]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մկանը անվանում են եռագլուխ, քանի որ այն կազմված է երեք մկանային խրձերից, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր ծագում և միանում է արմունկով։ Չնայած համանման մկան առկա է նաև ստորին վերջույթի վրա, սակայն triceps կոչում են հենց բազկի մկանը։
Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձիու մոտ եռագլուխ մկանների ընդհանուր քաշի 84%, 15% և 3%-ը համապատասխանում են երկար, կողային և միջային գլուխներին[13]։
Շատ կաթնասուններ, ինչպիսիք են շները, խոշոր եղջերավոր անասունները և խոզերը, ունեն չորրորդ լրացուցիչ գլուխ։ Այն գտնվում է կողային և միջային գլուխների միջև[5]։ Մարդու մոտ արմնկային մկանը երբեմն համարում են մկանի չորրորդ գլուխ։
Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Անիմացիա։ երկար գլուխ Կողմնային գլուխ միջային գլուխ
-
Անշարժ պատկեր։ Առջևի տեսք։
-
Թիակի մեջքային հատվածի մկանները և եռագլուխ մկանը։ Մկանները թիակի մեջքի վրա, և Triceps brachii:
-
Երկգլուխ և եռագլուխ մկանների շարժումը, երբ ձեռքը ճկվում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/124.html
- ↑ Casadei Kyle, Kiel John, Freidl Michael (2020)։ «Triceps Tendon Injuries»։ Current Sports Medicine Reports 19 (9): 367–372։ PMID 32925376 ։ doi:10.1249/JSR.0000000000000749
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Platzer Werner (2004)։ Color Atlas of Human Anatomy, Vol. 1: Locomotor System (5th ed.)։ Thieme։ ISBN 3-13-533305-1
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Compartmentalization in the triceps brachii motoneuron nucleus and its relation to muscle architecture»։ The Journal of Comparative Neurology 516 (3): 226–39։ September 2009։ PMID 19598170։ doi:10.1002/cne.22123
- ↑ See the article "Skeletal striated muscle" for a discussion of type I and type II muscle fibers.
- ↑ «Surgical anatomy of the triceps brachii tendon: anatomical study and clinical correlation»։ The American Journal of Sports Medicine 34 (11): 1839–43։ November 2006։ PMID 16735585։ doi:10.1177/0363546506288752
- ↑ «A cadaveric study of ulnar nerve innervation of the medial head of triceps brachii»։ Clinical Orthopaedics and Related Research 467 (1): 235–8։ January 2009։ PMC 2600974։ PMID 18850256։ doi:10.1007/s11999-008-0535-6
- ↑ Wade Michael D., McDowell Arthur R., Ziermann Janine M. (2018)։ «Innervation of the Long Head of the Triceps Brachii in Humans-A Fresh Look: INNERVATION OF THE LONG HEAD OF THE TRICEPS BRACHII»։ The Anatomical Record (անգլերեն) 301 (3): 473–483։ PMID 29418118։ doi:10.1002/ar.23741
- ↑ Erhardt Alexandra J., Futterman Bennett (2017-01-01)։ «Variations in the Innervation of the Long Head of the Triceps Brachii: A Cadaveric Investigation»։ Clinical Orthopaedics and Related Research (անգլերեն) 475 (1): 247–250։ ISSN 1528-1132։ PMC 5174069 ։ PMID 27830483։ doi:10.1007/s11999-016-5146-z
- ↑ «Distal Triceps Tendon Injuries»։ Hand Clinics 31 (4): 641–50։ November 2015։ PMID 26498552։ doi:10.1016/j.hcl.2015.06.010
- ↑ «The Precise Neurological Exam: Deep Tendon Reflexes»։ New York University School of Medicine։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2023-08-23
- ↑ «Muscle architecture of biceps brachii, triceps brachii and supraspinatus in the horse»։ Journal of Anatomy 210 (1): 32–40։ January 2007։ PMC 2100266։ PMID 17229281։ doi:10.1111/j.1469-7580.2006.00669.x
|