Բազկամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազկամարտ, ձեռքերի կռիվ: Կռիվ երկու մասնակիցների ձեռքերի միջև :

Ձեռքերի պայքար

Մրցույթի ընթացքում մարզիկների նույնանուն ձեռքերը հենում են ամուր, հարթ մակերևույթի վրա, իսկ ափերն ամուր կապվում են: Բազկամարտի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մրցակցի ձեռքը պետք է դիպչի հարթակին: Մրցակիցներին տրվում է ժամանակ, տեխնիկական և տակտիկական վարժությունների սահմանափակում: Չնայած նրան որ բազկամարտը չի համարվում օլիմպիական սպորտաձև, բայց մեծ տարածում ունի տարբեր երկրների քաղաքներում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է հին սպորտաձևերից մեկը, որը ծնվեց 1960 թվականին՝ ԱՄՆ-ում: 1962 թվականի սեպտեմբերին Կալիֆոռնիա նահանգի Պետալումա քաղաքում անցկացվեց առաջին մրցումները՝ Ռեստլինգով, այսպես էր անվանվում այդ պայքարը (wrist wrestling բառացի -«բազուկների պայքար»): 1990-ական թվականներին տարածվեց նաև Ռուսաստանում: 1989 թվականին կայացավ ընկերական մրցումներ՝ ԽՍՀՄ-ԱՄՆ-Կանադա: Այդ ժամանակ բոլոր սպորտսմենները, բացառությամբ օլիմպիական չեմպիոն ծանր աթլետ՝ Սուլտան Սաբուրովիչ Ռախմանովի պարտվեցին իրենց մենամարտերում: Ճիշտ հետևությունների հաշվին, հաջորդող տարիներին սովետական և ռուս մարզիկները ունեցան բազում հաղթանակներ: Առաջին աշխարհի չեմպիոն դարձավ ԽՍՀՄ-ից Կազբեկ Զոլոևը, 1992 թվականի հոկտեմբերի 10-ին:

Վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնհայտ պարզ շարժումները, ստեղծում է շատերի համար սպորտի մատչելիության պատրանք: Սրտի զարկերի հաճախականությունը մենամարտի ժամանակ հասնում է մինչև 200 զարկ: Այս սպորտաձևը տրավմատիկ է. ծանրաբեռնումը բազկային և թիկունքային մկաններին, հյուսվածքներին, ուսերի և նախաբազկի ոսկորներին շատ մեծ է:

Ձեռնափակումի տիպիկ վնասվածք:

Հայտնի ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ռուս և ուկրաինացի բազկամարզիկներ .

  • Չոտչաև Ռասուլ Ասկերովիչ
  • Տեբուև Դագիր Պիլյալովիչ
  • Սկոդտաև Անատոլի Այդառուկովիչ
  • Ֆիլիպով Ռոման
  • Իբահիմ Իբրահիմովիչ
  • Ռոման Ցինդալիանի
  • Ռուսլան Բաբաև
  • Եվգենի Պուդնիկ
  • Իվան Մատյուշենկո
  • Խադջիմուռատ Զոլոև

Կարելի էնշել, որ բազկամարտը համաշխարհային ճանաչում ունեցավ Իգոր Մուզրենկոյի շնորհիվ (Պոլշա, ծնվել է Չերկասիայում Ուկրաինա):

Մարտի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերևից»–դաստակի շարժումով՝ վերից վերցնելով ակտիվացնող բռնվածք՝ պրոնացիայով քաշում են դեպի իրենց:

«Ուղիղ շարժումով»–մրցավարի հրամանով, հարձակվողը կտրուկ ընդգծված շարժումով թեքում է իր դաստակը և ուղղակիորեն հարվածում է հարձակվողի դաստակին:

«Ձգում»-հարձակվողը հարմարեցնում է իր ձեռքը, չթողնելով գրավել, իսկ թեքված դաստակը ուղղում և՝ ձգում է հակառակորդի դաստակը:

«Կեռ ներքից» -հարձակվողը փորձում է հաղթահարել հակառակորդի դիմադրությունը (զուտ ուժի գործողություն)` ամենատարածված պայքարի տեսակներից է:

«Եռագագաթ մկան»-սկզբից սկսած, մարզիկը իր ուսին տեղափոխում է հակառակորդին, իսկ հակառակորդի դաստակն ուղղում՝ դեպի իրեն և բռունցքը սեղմում է բարձին։